Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Ուրբաթ, 28 Մարտի 2025 15:12
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն եւ «ԱԼԺԻՐ» հուշահամալիր

Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն եւ «ԱԼԺԻՐ» հուշահամալիր

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, իրականացվող նորարարական ծրագրերին, այդ թվում՝ առողջապահական ոլորտում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և առկա փորձին։

Անդրադարձ է կատարվել նորարարական կրթության ոլորտում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցության զարգացման հնարավորություններին՝ հաշվի առնելով երկու երկրների կառավարությունների կողմից այս ուղղությանը ցուցաբերվող մեծ ուշադրությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնում գործող «Ապագայի դպրոցին», ինչպես նաև առաջիկայում «ԹՈՒՄՈ» հայկական կենտրոնի մասնաճյուղի բացմանը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահի՝ 2024 թ. հոկտեմբերին Աստանա այցի շրջանակներում ստորագրված փոխըմբռնման հուշագրով։

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում Արարատ Միրզոյանն այցելել է նաեւ քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան և հուշահամալիր «ԱԼԺԻՐ» («Հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար»): Նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան-հուշահամալիրի նմուշներին, որոնք ներկայացնում են 1930-1950 թթ. ԽՍՀՄ բռնաճնշումների արդյունքում Ղազախստանի Ակմոլ գյուղ (նախկինում՝ Մալինովկա) աքսորված կանանց պատմությունն ու դեպքերը։ Ըստ թանգարանի տվյալների՝ նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։ Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված՝ հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին և խաչքարին։

Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկումը ՝ Հայաստաի զբոսաշրջության կոմիտեի օրակարգում
 Երեթշաբթի, 20 Մայիսի 2025 17:49
Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկումը ՝ Հայաստաի զբոսաշրջության կոմիտեի օրակարգում

Արմինֆո.Առաջիկայում ղազախական ավիաընկերության հետ քննարկումներ տեղի կունենան դեպի Երևան նոր չվերթների հնարավորության շուրջ: Այդ մասին ղազախական "Կազինֆորմ" պարբերականին հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

>>>
Ղազախստանը կմասնակցի 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք COP-17 համաժողովին
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 16:23
Ղազախստանը կմասնակցի 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք COP-17 համաժողովին

Արմինֆո. Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ:

>>>
Հայաստանը Ղազախստանին է հանձնել մահափորձի համար մեղադրվողին
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 12:18
Հայաստանը Ղազախստանին է հանձնել մահափորձի համար մեղադրվողին

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:

>>>
Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 18:56
Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում

Արմինֆո. Մայիսի 14-ին տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը պաշտոնական այցով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

>>>
ԱԺ խոսնակ. Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ
 Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 13:05
ԱԺ խոսնակ. Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ

Արմինֆո Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

>>>
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 13:04
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում

Արմինֆո.  Բեռնափոխադրողները հաճախ բախվում են խնդիրների, որոնք կապված են ոչ թե փոխադրամիջոցների, այլ բուն բեռի հետ։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" հայ-ղազախական համաձայնագրին կից արձանագրությունը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը սերտորեն համագործակցում են բոլոր ուղղություններով. ԱԺ պատգամավոր
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 17:24
Հայաստանն ու Ղազախստանը սերտորեն համագործակցում են բոլոր ուղղություններով. ԱԺ պատգամավոր

Արմինֆո. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այդ մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը:

>>>
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:10
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում

Արմինֆո.  Հայաստանը մտադիր է վավերացնել  «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված փաստաթղթի վերաբերյալ:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը համագործակցություն կհաստատեն միգրացիայի ոլորտում
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 11:42
Հայաստանն ու Ղազախստանը համագործակցություն կհաստատեն միգրացիայի ոլորտում

Արմինֆո  Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

>>>
Հայաստանի և Ղազախստանի զբոսաշրջության կոմիտեների ղեկավարները հանդիպում են ունեցել
 Երեթշաբթի, 29 Ապրիլի 2025 15:47
Հայաստանի և Ղազախստանի զբոսաշրջության կոմիտեների ղեկավարները հանդիպում են ունեցել

Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հարցեր
 Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:11
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հարցեր

Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։

>>>
Երևանում բացվել է Աբայ Կունանբաևի անվան զբոսայգի
 Շաբաթ, 19 Ապրիլի 2025 15:17
Երևանում բացվել է Աբայ Կունանբաևի անվան զբոսայգի

Արմինֆո  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։

>>>
Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան
 Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:49
Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան

Արմինֆո Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

>>>
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025 15:29
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։

>>>
ՂՀ նախագահ. Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ձեռնամուխ են լինում Կասպից ծովով դեպի Եվրոպա "կանաչ" էներգիայի էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծի մշակմանը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:22
ՂՀ նախագահ. Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ձեռնամուխ են լինում Կասպից ծովով դեպի Եվրոպա

Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ  Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը ճյուղային համագործակցությունը դիտարկում են որպես երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորություն
 Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:28
Հայաստանն ու Ղազախստանը ճյուղային համագործակցությունը դիտարկում են որպես երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորություն

Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։    

>>>
ԱԳՆ-ում ամփոփել են Ղազախստան այցի արդյունքները. Մենք միասնական ենք ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու, տարանցիկ ներուժն ավելացնելու եւ ազգային տնտեսությունները արդիականացնելու ձգտման հարցում
 Շաբաթ, 29 Մարտի 2025 12:26
ԱԳՆ-ում ամփոփել են Ղազախստան այցի արդյունքները. Մենք միասնական ենք ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու, տարանցիկ ներուժն ավելացնելու եւ ազգային տնտեսությունները արդիականացնելու ձգտման հարցում

Արմինֆո. Ղազախստանի հետ մեր ընդհանուր հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմամբ և դիվերսիֆիկացմամբ փոխադարձ շահագրգռվածությունն էլ ավելի է ընդլայնում մեր համագործակցության հորիզոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը:

>>>
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ծանոթացել է "Աստանա" միջազգային ֆինանսական կենտրոնի գործունեության պայմաններին
 Ուրբաթ, 28 Մարտի 2025 11:34
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ծանոթացել է

Արմինֆո. Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն:

>>>
Տոկաև. Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը
 Հինգշաբթի, 27 Մարտի 2025 15:49
Տոկաև. Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը

Արմինֆո. Ղազախստանը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտը: Այդ մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

>>>
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը հրավիրել է Երևան
 Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:40
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը հրավիրել է Երևան

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին հրավիրել է Երևան ՝ իրեն հարմար ժամկետներում: Հրավերը Միրզոյանը հնչեցրել Է Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակցի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>

Նորություններ