Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024 11:14
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում հատկապես կարեւորում են  Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը

Հայաստանում հատկապես կարեւորում են  Ղազախստանի հետ համագործակցության զարգացումը

Արմինֆո. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում: Այդ մասին հայտարարել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը՝  ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում:

«Մենք հատկապես կարեւորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել է Վաղարշակ Հակոբյանը՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա մշակել միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների հստակ ալգորիթմ՝ տարբեր հարթակներում համագործակցելու համար:

ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ու Իրինա Գասպարյանը:

«Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմամբ եւ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,- նշել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է սերտ գործընկերություն զարգացնել Ղազախստանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում: Նա փաստել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ շեշտելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ղազախստանն ունեն խոստումնալից նախագծեր, որոնք կարող են փոխշահավետ լինել:

Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը տեղեկացրել է, որ սա իրենց առաջին այցն է Հայաստան եւ ընդգծել, որ երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առեւտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ փոխգործակցությունը մշակութային եւ հումանիտար ոլորտներում:

Խոսելով Ղազախստանում ապրող եւ ստեղծագործող հայ համայնքի մասին՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երկու ազգերի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վաղեմի ավանդույթների վրա:

Մշակութային, գիտակրթական համագործակցության շրջանակում բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է ղազախ հեղինակների հայերեն աշխատությունների հրատարակմանը, ԵՊՀ-ում Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության եւ մշակույթի կենտրոնի գործունեությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում հայ մշակույթի, լեզվի, գրականության եւ պատմության կենտրոնի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների փոխգործակցության մշակութային եւ հումանիտար ասպեկտների վրա:

Մուկաշ Իսկանդիրովը եւս փաստել է, որ հայկական համայնքն իր ուրույն տեղն ու դերակատարումն ունի Ղազախստանում:

Բարեկամական խմբի անդամները մեկ անգամ եւս ընդգծել են երկու երկրների հարաբերություններում օրենսդիր մարմինների կարեւորագույն դերը եւ ակտիվ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:

Instructions for Obtaining Neo Nomad Visa
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025 18:12
Instructions for Obtaining Neo Nomad Visa

ԱրմինֆոNeo Nomad Visa

>>>
Kazakhstan Introduces New Visa Options for Skilled Professionals and Digital Nomads
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2025 18:08
Kazakhstan Introduces New Visa Options for Skilled Professionals and Digital Nomads

Արմինֆո. Kazakhstan has launched three new visa categories designed to attract skilled professionals, entrepreneurs, and remote workers, reinforcing the country’s position as a hub for global talent and innovation. Neo Nomad Visa (B12-1), the Digital Nomad Visa (B9-1), Visa for Permanent Residence (B9) offer flexible pathways for those seeking long-term opportunities in Kazakhstan, whether for career growth, business expansion, or remote work.

>>>
Հայաստանը մտադիր է վավերացնել "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" համաձայնագրին կից հայ-ղազախական արձանագրությունը
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025 17:57
Հայաստանը մտադիր է վավերացնել

Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" միջկառավարական համաձայնագրին կից հայ-ղազախական արձանագրությունը: Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստի օրակարգում:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են շինարարության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025 11:20
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են շինարարության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հարցեր

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։  Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև փոխգործակցությունը։

>>>
Հայաստանի ՆԳ նախարարը Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է ղազախական կողմի հետ փոխգործակցությունն իրավապահ և միգրացիոն ոլորտներում
 Երկուշաբթի, 27 Հունվարի 2025 12:26
Հայաստանի ՆԳ նախարարը Ղազախստանի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է ղազախական կողմի հետ փոխգործակցությունն իրավապահ և միգրացիոն ոլորտներում

Արմինֆո.Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

>>>
Kazakhstan Participates in Dispatchment of Humanitarian Aid Convoy to Gaza
 Երեթշաբթի, 21 Հունվարի 2025 12:49
Kazakhstan Participates in Dispatchment of Humanitarian Aid Convoy to Gaza

Արմինֆո.Kazakhstan Participates in Dispatchment of Humanitarian Aid Convoy to Gaza

>>>
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են 2025 թվականի համատեղ միջոցառումների ժամանակացույցը
 Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2024 12:44
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են 2025 թվականի համատեղ միջոցառումների ժամանակացույցը

Արմինֆո. Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 19 - ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման վիճակը և հեռանկարները:

>>>
Երևանն ու Աստանան քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 5 Դեկտեմբերի 2024 11:43
Երևանն ու Աստանան քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Արմինֆո. Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

>>>
ԱԺ փոխխոսնակ. անհրաժեշտ է գործարկել առկա ներուժը հայ-ղազախական հարաբերությունների զարգացման համար
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024 20:07
ԱԺ փոխխոսնակ. անհրաժեշտ է գործարկել առկա ներուժը հայ-ղազախական հարաբերությունների զարգացման համար

Արմինֆո. ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը կարևորում են քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդումը
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2024 16:07
Հայաստանն ու Ղազախստանը կարևորում են քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդումը

Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովի գլխավորած պատվիրակությանը:

>>>
Kazakhstan’s Trade with CICA Countries Grows to $82 billion
 Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024 14:33
Kazakhstan’s Trade with CICA Countries Grows to $82 billion

Արմինֆո.Kazakhstan’s trade with the member states of the Conference on Interaction and Confidence-Building Measures in Asia (CICA) reached nearly $82 billion in 2023, which is 5% more than in the previous year, as was reported at the seventh plenary session of the CICA Business Council and the ninth CICA Business Forum on Nov. 20 in Astana.

>>>
Հայաստան է ժամանում Ղազախստանի խորհրդարանի հայ-ղազախական բարեկամության խմբի պատվիրակությունը
 Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2024 14:30
Հայաստան է ժամանում Ղազախստանի խորհրդարանի հայ-ղազախական բարեկամության խմբի պատվիրակությունը

Արմինֆո. Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի հայ-ղազախական բարեկամական խմբի պատվիրակությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը՝ նոյեմբերի 20-ին Երեւանում "Ղազախստան-Հայաստան. ներկան եւ ապագան" կլոր սեղանի ժամանակ։

>>>
Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան մուտք գործել նույնականացման քարտերով
 Շաբաթ, 16 Նոյեմբերի 2024 11:41
Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան մուտք գործել նույնականացման քարտերով

Արմինֆո.Հայաստանի քաղաքացիները կկարողանան այցելել Ղազախստան նույնականացման քարտերով։ Երկու երկրների կառավարությունների միջև 2024 թվականի ապրիլի 15-ին Երևանում ստորագրված "Քաղաքացիների ուղևորությունների և կեցության կարգի մասին" համապատասխան համաձայնագիրն ուրբաթ օրը վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից:

>>>
Wanderlust Magazine: Kazakhstan Enters Top Five New Travel Destinations
 Երեթշաբթի, 12 Նոյեմբերի 2024 18:15
Wanderlust Magazine: Kazakhstan Enters Top Five New Travel Destinations

Արմինֆո.Kazakhstan was ranked among the top five most desirable new destinations in the 23rd Annual Wanderlust Reader Travel Awards, reported Wanderlust magazine. 

>>>
Kazakhstan introduces a new visa for modern nomads “Neo Nomad”
 Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2024 13:27
Kazakhstan introduces a new visa for modern nomads “Neo Nomad”

Արմինֆո.Under the directive of the President of Kazakhstan, K.K. Tokayev, a new visa type, the Neo Nomad, has been introduced. This visa targets so-called 'modern nomads'—foreign tourists who combine work with travel.

>>>
Record-Breaking 35 Kazakh Universities Enter QS Asia University Rankings 2025
 Հինգշաբթի, 7 Նոյեմբերի 2024 13:25
Record-Breaking 35 Kazakh Universities Enter QS Asia University Rankings 2025

Արմինֆո Kazakhstan set a new record in higher education with 35 universities featured in the QS Asia University Rankings 2025, a ranking of Asia’s best universities, the Ministry of Science and Higher Education reported on Nov. 6.

>>>
Տոկաև. Աստանան աջակցում է իրենց հարաբերություններում նոր էջ բացելու Երևանի և Բաքվի ձգտմանը
 Երեթշաբթի, 5 Նոյեմբերի 2024 10:55
Տոկաև. Աստանան աջակցում է իրենց հարաբերություններում նոր էջ բացելու Երևանի և Բաքվի ձգտմանը

Արմինֆո. Բախվելով առկա մարտահրավերներին և հակամարտությունների աճող ռիսկերին՝ Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և միջքաղաքակրթական երկխոսությանը: Այդս մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, հաղորդում է Le Figaro-ն։

>>>
Հայաստանի վարչապետը Ղազախստանի նախագահին շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ
 Ուրբաթ, 25 Հոկտեմբերի 2024 12:34
Հայաստանի վարչապետը Ղազախստանի նախագահին շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում նշված է.

>>>
Ղազախստանի ձեռքբերումները ողջ ժողովրդի ընդհանուր հաջողությունն են
 Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024 15:53
Ղազախստանի ձեռքբերումները ողջ ժողովրդի ընդհանուր հաջողությունն են

Արմինֆո.Հոկտեմբերի 25-ին Ղազախստանը նշում է երկրի գլխավոր տոնը՝ Հանրապետության օրը։ Սա երկրի նորագույն պատմության ամենակարևոր օրն է՝ Ղազախստանի պետական ինքնիշխանության ձեռք բերման խորհրդանիշը։ Տոնը նշանավորում է ոչ միայն քաղաքական անկախությունը, այլև Ղազախստանի ժողովրդի ձգտումը՝ կառուցելու ուժեղ և բարգավաճ պետություն։

>>>
Ղազախստանը և Հայաստանը ստորագրել են մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտում 2025-2026թթ. փոխգործակցության միջոցառումների ծրագիրը
 Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2024 12:59
Ղազախստանը և Հայաստանը ստորագրել են մշակութային-հումանիտար համագործակցության ոլորտում 2025-2026թթ. փոխգործակցության միջոցառումների ծրագիրը

Արմինֆո.Տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հանդիպումը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ղազախստանում Հայաստանի մշակութային օրերի շրջանակում, ինչը կարևոր քայլ էր երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում:

>>>

Նորություններ