Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո

Արմինֆո.Հոկտեմբերի 25-ին Ղազախստանը նշում է երկրի գլխավոր տոնը՝ Հանրապետության օրը։ Սա երկրի նորագույն պատմության ամենակարևոր օրն է՝ Ղազախստանի պետական ինքնիշխանության ձեռք բերման խորհրդանիշը։ Տոնը նշանավորում է ոչ միայն քաղաքական անկախությունը, այլև Ղազախստանի ժողովրդի ձգտումը՝ կառուցելու ուժեղ և բարգավաճ պետություն։
Նշենք, որ Հանրապետության օրվա՝ որպես գլխավոր ազգային տոնի կարգավիճակը վերականգնվել է 2022 թվականին։ Այս անհրաժեշտությունը թելադրված էր պատմական արդարությունն ու հիշողությունը վերականգնելու մտադրությամբ՝ հաստատելով Ղազախստանի հավատարմությունն ինքնիշխանության, անկախության և առաջադեմ ապագայի նկատմամբ։ Ղազախստանը նաև նշում է Անկախության օրը՝ դեկտեմբերի 16-ը, որպես պետական տոն, սակայն այս տարեթիվը ձեռք է բերել հատուկ նշանակություն և դարձել ազգային հերոսների հիշատակի օր, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են ժողովրդի ազատության, անկախ Ղազախստանի վերականգնման համար մղվող պայքարին։
Վերջին տարիները բեկումնային են դարձել Ղազախստանի համար, երկիրը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարացման ճանապարհին։ Իրականացված լայնածավալ քաղաքական վերափոխումները պետության զարգացման նոր վեկտոր են սահմանել։ Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են տվել վերափոխել իշխանության ինստիտուտները և ստեղծել կայուն քաղաքական համակարգ, որի հիմքը թափանցիկությունն ու արդարությունն են։ Ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները, խթանվում է բազմակուսակցական համակարգը, բարձրանում է ընտրությունների թափանցիկությունը, ընդլայնվում են տեղական իշխանությունների իրավունքներն ու հնարավորությունները՝ Արդար Ղազախստան կառուցելու համար։ Ընթացիկ տարում ատոմակայանի կառուցման վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացումը ժողովրդավարական մոտեցմանը երկրի ղեկավարության հանձնառության վառ օրինակներից մեկն է, որտեղ հաշվի են առնվել հասարակության կարծիքները ազգային մակարդակի կարևոր որոշումներ կայացնելու հարցում:
Այս բոլոր ջանքերը հանգեցնում են հանրային գիտակցության, սոցիալական արժեքների և մշակութային նորմերի վերափոխմանը՝ ժամանակակից ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, ինչը նշանակում է ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորում, որը մասնակցում է քաղաքական գործընթացներին և սոցիալական հարցերի լուծմանը, ինչպես նաև նպաստում է սոցիալական համերաշխությանը։
Ղազախստանի առաջընթացի ձգտումն արտահայտվում է նաև նրա տնտեսական զարգացման մեջ, որը միջազգային ճանաչում է ստացել։ Սոցիալ-տնտեսական վերափոխումները, որպես պետության ղեկավարի՝ Արդար Ղազախստանի կառուցման ընթացքի մաս, ուղղված են հավասարակշռված, կայուն և գլոբալ ինտեգրված տնտեսության ստեղծմանը:
Գլոբալ անորոշության պայմաններում կայուն աճ ցուցաբերելով՝ հանրապետությունը դարձել է տարածաշրջանի առաջատար ներդրումային ուղղությունը և հիմնական ֆինանսական կենտրոնը: Այսպես, 1993 թվականից ի վեր 441 մլրդ դոլարի չափով օտարերկրյա ուղղակի ներդրումներ են ներգրավվել, ինչը վկայում է Ղազախստանի նկատմամբ ներդրողների աճող վստահության մասին։ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը ներգրավել է ավելի քան 3 հազար միջազգային ընկերությունների՝ 82 երկրներից, և ավելի քան 12 միլիարդ դոլարի ներդրումներ: Նշենք, որ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի մասնակից են նաև հայկական ընկերությունները։
Կառավարությունը շարունակում է բարելավել ներդրումային միջավայրը։ Երկրի տնտեսական աճին, անկասկած, նպաստում է նաև բնական ռեսուրսների առկայությունը, նավթի ու գազի, մետաղների ու օգտակար հանածոների մեծ պաշարները։ Հարկ է ընդգծել, որ Ղազախստանն արտադրում է այն 34 տեսակի հումքերից 18-ը, որոնք ԵՄ-ն սահմանել է որպես «կրիտիկական նշանակություն ունեցող հումքեր»:
Բայց միայն բնական ռեսուրսները չեն, որ որոշում են Ղազախստանի տնտեսության հաջողությունը։ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար՝ նվազեցնելով կախվածությունը ավանդական արդյունաբերություններից, ինչպիսիք են նավթն ու գազը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, վերականգնվող էներգիայի աղբյուրները, ֆինանսները և այլն։ Միայն ս.թ. 8 ամիսների արդյունքներով մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումը գերազանցել է 17,8 մլրդ դոլարը, ընդ որում, այդ ծավալի ավելի քան մեկ երրորդը կազմում են բարձր ավելացված արժեքով ապրանքները։ Իր հերթին՝ երկրում երիտասարդ հմուտ աշխատուժի ավելացումը, որը բարձր կրթություն ունի և տիրապետում է թվային տեխնոլոգիաներին, երկրի տնտեսական և սոցիալական առաջընթացի հիմնական գործոնն է: Ինչպես ընդգծում է մեր պետության ղեկավարը, «Ղազախստանի ձեռքբերումները ողջ ժողովրդի ընդհանուր հաջողությունն են»։
Միջազգային ասպարեզում Ղազախստանը, հաստատվելով որպես վստահելի գործընկեր, ձևավորել է իր ուրույն ինքնությունը։ Երկիրն իրականացնում է հավասարակշռված, կառուցողական արտաքին քաղաքականություն՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հանդես գալով միջուկային զինաթափման օգտին, ինչի մասին վկայում է անկախացումից հետո միջուկային զինանոցից հրաժարվելը, Ղազախստանն իրեն խաղաղության գլոբալ կողմնակից է համարում: Մենք հանդես ենք գալիս որպես հարթակ համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի շրջանակներում միջկրոնական երկխոսության հաստատման համար։ Հակամարտությունների լուծման համար չեզոք հարթակ տրամադրելով՝ Ղազախստանը լիովին աջակցում է տարածաշրջանային և միջազգային վեճերի կարգավորմանը՝ օգտագործելով իր աշխարհառազմավարական դիրքը և խաղաղ ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։
Ցանկանում եմ նշել, որ Ղազախստանը հավասար և փոխշահավետ հարաբերություններ է կառուցում աշխարհի բոլոր երկրների հետ։ Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տարիներին Աստանան ու Երևանը ոչ միայն պահպանել են իրենց ընդհանուր պատմական հիշարժան էջերը, այլև սովորել են նորովի կառուցել փոխհարաբերությունները՝ հիմնվելով իրավահավասարության, փոխադարձ շահերը հաշվի առնելու և համակողմանի գործընկերության սկզբունքների վրա: Հայաստանը Ղազախստանի համար մերձավոր պետություն է և հուսալի գործընկեր Հարավային Կովկասում։ Մեր փոխգործակցությունը բնութագրվում է ընդհանուր տեսլականով և միմյանց շահերը հարգելու պատրաստակամությամբ: Մեր երկրների փոխգործակցությունը միջազգային հարթակներում նույնպես երկկողմ սերտ հարաբերությունների լավ օրինակ է։
Համագործակցության տարիների ընթացքում ձևավորվել է ամուր իրավական դաշտ, և ստեղծվել են անհրաժեշտ գործիքներ հարաբերությունների զարգացման և խորացման համար։ Երկու երկրների փոխվարչապետերի նախագահությամբ Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերականությունը հարաբերությունների աճող դինամիկայի և երկկողմ ու բազմակողմ օրակարգի հետևանք է։
Այս տարին շատ արդյունավետ է ընթանում երկկողմ հարաբերությունների համար՝ ինչպես բարձր մակարդակի այցերի, այնպես էլ միջպետական փոխգործակցության այլ մակարդակներում։ Մասնավորապես, ս.թ. ապրիլին կայացել է Ղազախստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան։ Այցի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ. Տոկաևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյանի ստորագրած համատեղ հայտարարությունը ցույց տվեց ղազախ-հայկական հարաբերությունների և երկարաժամկետ գործընկերային կապերի անսասանությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյանի պաշտոնական այցն Աստանա, որը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերին, մեր երկրների միջև սերտ քաղաքական կապերի հաստատումն էր և ղազախ-հայկական հարաբերություններն էլ ավելի խթանելու և ամրապնդելու Երևանի հաստատակամության կարևոր վկայությունը։ Բացի այդ, տեղի են ունեցել երկու երկրների վարչապետների աշխատանքային փոխայցեր: Բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ շփումները, անշուշտ, ամրապնդում են երկկողմ հարաբերությունները և խթանում համագործակցությունը։
Միջխորհրդարանական համագործակցությունը կարևոր դեր է խաղում քաղաքական երկխոսության զարգացման գործում։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել միջխորհրդարանական հարաբերությունների, մասնավորապես, խորհրդարանական խմբերի գործունեության առանձնահատուկ նշանակությունը։ Խորհրդարանականների փոխայցելությունները և միջխորհրդարանական համագործակցության աշխատանքային խմբերի հանդիպումները փոխգործակցության կայացած ձևաչափեր են և, անկասկած, շատ կարևոր։
Ուրախալի է, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է համակարգված զարգանալ։ Համատեղ ջանքերի շնորհիվ վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է ապրանքաշրջանառության եռակի աճ։ 2023 թվականի արդյունքներով փոխադարձ առևտուրը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 23 տոկոսով։ Ընթացիկ տարում անցկացվել են 3 գործարար համաժողովներ և առևտրային առաքելություններ, որոնք լավ հնարավորություն են ընձեռել մեր գործարար շրջանակներին կապեր հաստատելու համար:
Առանձնահատուկ նշանակություն է տրվում միջմշակութային երկխոսության ամրապնդմանը։ Ս.թ. հոկտեմբերին Ղազախստանում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր, ինչը ղազախստանցիներին թույլ տվեց ավելի լավ ծանոթանալ հայ ժողովրդի հնագույն ու ինքնատիպ մշակույթին ու արվեստին։ Իր հերթին՝ գալիք տարում նախատեսվում է Հայաստանում կազմակերպել Ղազախստանի մշակույթի օրեր։
Ընթացիկ տարին նշանավորվում է նաև մեր երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի` Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակով (2 սեպտեմբերի, 1999թ.): Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ մեր հայ բարեկամներին այս նշանակալի օրվա կապակցությամբ։
Ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ իր զարգացման ներկա փուլում Ղազախստանը շարժվում է դեպի կայուն, բարգավաճ և արդար պետության կառուցում, և Աստանան հաստատակամորեն հանձնառու է խորացնել փոխգործակցությունը Երևանի հետ։
Բոլատ Իմանբաև
Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ >>> |
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects. >>> |
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ >>> |
Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. >>> |
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:02
Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։ >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 15:57
Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը: >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 13:45
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։ |
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 12:14
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։ >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 19:13
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի երկու տասնամյակների աշխատանքի արդյունքները և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։ >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 12:24
Արմինֆո. Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 10:11
Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։ >>> |
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026 20:05
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։ |
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026 19:27
Արմինֆո.ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |