Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2024 13:22
Մարիաննա Մկրտչյան

Տոկաև. Ղազախստանը ողջունում է խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի քայլերը

Տոկաև. Ղազախստանը ողջունում է խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի և Հայաստանի քայլերը

Արմինֆո.Ղազախստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ քայլերը ՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ հոկտեմբերի 8-ին Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

 

"Մենք նաև գոհունակությամբ ենք նշում էական առաջընթացը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում միջպետական սահմանների առանձին հատվածների իրավական ձևակերպման ավարտի հարցում", - ասել է Տոկաևը:

 

Նա նշել է, որ Ղազախստանի համար ԱՊՀ ներուժի հետագա ամրապնդումը՝  որպես 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ստեղծված հեղինակավոր միջազգային կազմակերպության, անվերապահ առաջնահերթություն է:

 

Ղազախստանի ղեկավարի խոսքով ՝ այս հանդիպումը կոչված է նոր լիցք հաղորդել ԱՊՀ աշխատանքին աշխարհաքաղաքական անկայունության և արագ փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում:

 

Ընդ որում, Ղազախստանի ղեկավարն ընդգծել է, որ ԱՊՀ-ը լայն միջազգային ճանաչում է ձեռք բերել՝ որպես տարածաշրջանային արդյունավետ կազմակերպություն, որն իր ծանրակշիռ ներդրումն է ունենում գլոբալ համագործակցության և զարգացման գործընթացներում:

 

"Համագործակցությունը շփումների զարգացած համակարգ և օգտակար կապեր ունի ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ինչպես նաև բազմաթիվ այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ ։ ԱՊՀ-ի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում աճում է ։ Անցյալ տարի հաստատվեցին ԱՊՀ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակները, ինչը ցույց տվեց մեր կազմակերպության բաց լինելն ու հասունությունը: Որպես ինստիտուցիոնալ այս աշխատանքի շարունակություն ՝ առաջարկում եմ դիտարկել "ԱՊՀ+" ձևաչափի հիմնադրման հարցը ։ Այդ հարթակը հիմք կհանդիսանա համագործակցության տարածաշրջանային կապերի ընդլայնման համար", - հայտարարել է Տոկաևը։

 

Ղազախստանի նախագահն անդրադարձել է նաև համաշխարհային տնտեսությունում անկայունության աճին և համոզմունք հայտնել, որ այդ ֆոնին Համագործակցության երկրների մշտական ուշադրության կենտրոնում պետք է մնան առևտրատնտեսական փոխգործակցության հարցերը: Տոկաևը հաղորդել է, որ Ղազախստանի համար, ավանդաբար, գրավիչ են ԱՊՀ շուկաները, որոնց բաժին է ընկնում  երկրի արտաքին ապրանքաշրջանառության ավելի քան մեկ քառորդը:

 

Այս առումով նա հավելել է, որ արդյունավետ առեւտրատնտեսական համագործակցությունը սերտորեն կապված է տրանսպորտային միջանցքների զարգացման հետ։ Նրա խոսքով՝ Ղազախստանը ձեռնամուխ է եղել իր երկաթուղային ենթակառուցվածքի լայնածավալ ընդլայնմանը հիմնական միջազգային երթուղիներում:

 

"Անցյալ տարի իմ կողմից առաջարկվեց մշակել ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներով անցնող գլխավոր տրանսպորտային զարկերակների զուգակցման հայեցակարգ։ Կարծում եմ, որ այս աշխատանքը կարելի էր հնարավորինս շուտ ավարտել ։ Ընդհանուր առմամբ, այնպիսի գլոբալ նախագծերի որակական սինխրոնացումը, ինչպիսիք են "Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ", "Հյուսիս - Հարավ", Անդրկասպյան երթուղին և այլն, թույլ կտա եվրասիական մայրցամաքում կառուցել տնտեսական, ինստիտուցիոնալ և տրանսպորտային զարգացման միասնական հայեցակարգ", - եզրափակել է Տոկաևը։

Ղազախստանի ԱԳՆ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են
 Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025 17:30
Ղազախստանի ԱԳՆ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են

Արմինֆո. Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է  Zakon.kz-ը:

>>>
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը Ղազախստանը դիտարկում է որպես հուսալի և հեռանկարային գործընկեր տարածաշրջանում
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025 18:30
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը Ղազախստանը դիտարկում է որպես հուսալի և հեռանկարային գործընկեր տարածաշրջանում

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։

>>>
Factsheet on the Astana International Forum
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025 16:02
Factsheet on the Astana International Forum

Արմինֆո.Overview:On 29–30 May 2025, Kazakhstan is hosting the Astana International Forum (AIF) under the theme “Connecting Minds, Shaping the Future.” The Forum serves as a global platform for dialogue and cooperation on today’s most pressing challenges.

>>>
Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկումը ՝ Հայաստաի զբոսաշրջության կոմիտեի օրակարգում
 Երեքշաբթի, 20 Մայիսի 2025 17:49
Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկումը ՝ Հայաստաի զբոսաշրջության կոմիտեի օրակարգում

Արմինֆո.Առաջիկայում ղազախական ավիաընկերության հետ քննարկումներ տեղի կունենան դեպի Երևան նոր չվերթների հնարավորության շուրջ: Այդ մասին ղազախական "Կազինֆորմ" պարբերականին հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

>>>
Ղազախստանը կմասնակցի 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք COP-17 համաժողովին
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 16:23
Ղազախստանը կմասնակցի 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք COP-17 համաժողովին

Արմինֆո. Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ:

>>>
Հայաստանը Ղազախստանին է հանձնել մահափորձի համար մեղադրվողին
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 12:18
Հայաստանը Ղազախստանին է հանձնել մահափորձի համար մեղադրվողին

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:

>>>
Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 18:56
Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում

Արմինֆո. Մայիսի 14-ին տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը պաշտոնական այցով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

>>>
ԱԺ խոսնակ. Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ
 Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 13:05
ԱԺ խոսնակ. Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ

Արմինֆո Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

>>>
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 13:04
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում

Արմինֆո.  Բեռնափոխադրողները հաճախ բախվում են խնդիրների, որոնք կապված են ոչ թե փոխադրամիջոցների, այլ բուն բեռի հետ։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" հայ-ղազախական համաձայնագրին կից արձանագրությունը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը սերտորեն համագործակցում են բոլոր ուղղություններով. ԱԺ պատգամավոր
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 17:24
Հայաստանն ու Ղազախստանը սերտորեն համագործակցում են բոլոր ուղղություններով. ԱԺ պատգամավոր

Արմինֆո. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այդ մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը:

>>>
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:10
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում

Արմինֆո.  Հայաստանը մտադիր է վավերացնել  «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված փաստաթղթի վերաբերյալ:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը համագործակցություն կհաստատեն միգրացիայի ոլորտում
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 11:42
Հայաստանն ու Ղազախստանը համագործակցություն կհաստատեն միգրացիայի ոլորտում

Արմինֆո  Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

>>>
Հայաստանի և Ղազախստանի զբոսաշրջության կոմիտեների ղեկավարները հանդիպում են ունեցել
 Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025 15:47
Հայաստանի և Ղազախստանի զբոսաշրջության կոմիտեների ղեկավարները հանդիպում են ունեցել

Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հարցեր
 Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:11
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հարցեր

Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։

>>>
Երևանում բացվել է Աբայ Կունանբաևի անվան զբոսայգի
 Շաբաթ, 19 Ապրիլի 2025 15:17
Երևանում բացվել է Աբայ Կունանբաևի անվան զբոսայգի

Արմինֆո  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։

>>>
Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան
 Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:49
Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան

Արմինֆո Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

>>>
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր
 Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025 15:29
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։

>>>
ՂՀ նախագահ. Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ձեռնամուխ են լինում Կասպից ծովով դեպի Եվրոպա "կանաչ" էներգիայի էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծի մշակմանը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:22
ՂՀ նախագահ. Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ձեռնամուխ են լինում Կասպից ծովով դեպի Եվրոպա

Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ  Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը ճյուղային համագործակցությունը դիտարկում են որպես երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորություն
 Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:28
Հայաստանն ու Ղազախստանը ճյուղային համագործակցությունը դիտարկում են որպես երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորություն

Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։    

>>>
ԱԳՆ-ում ամփոփել են Ղազախստան այցի արդյունքները. Մենք միասնական ենք ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու, տարանցիկ ներուժն ավելացնելու եւ ազգային տնտեսությունները արդիականացնելու ձգտման հարցում
 Շաբաթ, 29 Մարտի 2025 12:26
ԱԳՆ-ում ամփոփել են Ղազախստան այցի արդյունքները. Մենք միասնական ենք ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու, տարանցիկ ներուժն ավելացնելու եւ ազգային տնտեսությունները արդիականացնելու ձգտման հարցում

Արմինֆո. Ղազախստանի հետ մեր ընդհանուր հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմամբ և դիվերսիֆիկացմամբ փոխադարձ շահագրգռվածությունն էլ ավելի է ընդլայնում մեր համագործակցության հորիզոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը:

>>>

Նորություններ