Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Երկուշաբթի, 20 Մայիսի 2024 11:13
Ալեքսանդր Ավանեսով

Աստանան պատրաստ է քննարկել Ղազախստանի գրադարաններում Հայաստանի գրողների ստեղծագործությունների համալրման և ներկայացվածության ավելացման ապահովման հարցը

Աստանան պատրաստ է քննարկել Ղազախստանի գրադարաններում Հայաստանի գրողների ստեղծագործությունների համալրման և ներկայացվածության ավելացման ապահովման հարցը

Արմինֆո.  Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

 

ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով:

 

Կարևորվել են հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական խմբերի միջև համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երկու երկրներում անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներին մասնակցությունը, անմիջական կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը:

 

Անդրադառնալով Հայաստանում մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ կինոոլորտում մի շարք օրենսդրական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝ համատեղ կինոարտադրության համար ներդրումների մինչև 40%-ի չափով մասնակի վերադարձի հնարավորություն է սահմանվել, որն այս ոլորտում ևս փոխհամագործակցության զարգացման հնարավորություն կարող է ապահովել:

 

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարը ևս ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության մեծ ներուժը՝ հատկապես գրականության, կինոյի և երաժշտության ոլորտներում: Աիդա Բալաևան պատրաստակամություն է հայտնել քննարկելու Ղազախստանի գրադարաններում Հայաստանի գրողների ստեղծագործությունների համալրման և ներկայացվածության ավելացման ապահովման հարցը։

 

Երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության, թատերահամերգային կազմակերպությունների, ինչպես նաև արվեստի գործիչների և մշակույթի տարբեր ոլորտների կազմակերպությունների միջև անմիջական կապերի հաստատման, համատեղ ցուցահանդեսների կազմակերպման նպատակով կողմերը կարևորել են նաև փոխգործակցության հուշագրի ստորագրումը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության խորացմանը վերաբերող այլ հարցեր։

Բոլատ Իմանբաևը Մնացական Սաֆարյանի հետ քննարկել է հայ-ղազախական հարաբերությունների արդիական հարցեր
 Ուրբաթ, 7 Հունիսի 2024 17:51
Բոլատ Իմանբաևը Մնացական Սաֆարյանի հետ քննարկել է հայ-ղազախական հարաբերությունների արդիական հարցեր

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ քննարկել է հայ-ղազախական հարաբերությունների ներկա վիճակն ու արդիական հարցերը:

>>>
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի Ալմաթիում կայացած նիստին
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2024 12:44
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի Ալմաթիում կայացած նիստին

Արմինֆո.Ալմաթիում ղազախական կողմի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը:

>>>
Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանում ենթակառուցվածքների շինարարության նախագծերին մասնակցությամբ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2024 19:24
Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանում ենթակառուցվածքների շինարարության նախագծերին մասնակցությամբ

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Կանատ Բիսիմբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
 Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024 17:58
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը

Արմինֆո. Ս.թ. մայիսի 15-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Հայաստան-Ղազախստան» պատգամավորական բարեկամական խմբի՝ Ղազախստանի Խորհրդարանի Սենատի մասով ղեկավար, Սենատի սոցիալ-տնտեսական զարգացման և գիտության հանձնաժողովի նախագահ Նուրտորե Ժուսիպի հետ։

>>>
Տոկաևը ողջունել է Ալմաթիում բանակցություններ անցկացնելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024 11:56
Տոկաևը ողջունել է Ալմաթիում բանակցություններ անցկացնելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը

Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հայտարարությունում ողջունել է Ալմաթիում բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը:

>>>
Երևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթեր
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:39
Երևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթեր

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

>>>
Ղազախստանի նախագահ. Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից
 Շաբաթ, 13 Ապրիլի 2024 22:00
Ղազախստանի նախագահ. Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից

Արմինֆո. Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում:

>>>
Ղազախստանն Արարատի եւ Արագածոտնի մարզերում պատվավոր հյուպատոսություններ կբացի
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 15:49
Ղազախստանն Արարատի եւ Արագածոտնի մարզերում պատվավոր հյուպատոսություններ կբացի

Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա:

>>>
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման կարեւուրությունը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 11:00
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման կարեւուրությունը

Արմինֆո.  Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։

>>>
Հայ-ղազախական գործարար համաժողովը կկայանա Երևանում՝ ապրիլի 9-ին
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 11:48
Հայ-ղազախական գործարար համաժողովը կկայանա Երևանում՝ ապրիլի 9-ին

Արմինֆո. Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

>>>
Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները կարևորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջիկա այցը ՀՀ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 18:09
Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները կարևորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջիկա այցը ՀՀ

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ

Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից:

>>>
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի

Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և  ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:

>>>
Ղազախստանի ԱԳ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00
Ղազախստանի ԱԳ նախարար.

Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ

Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին:

>>>
Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար

Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

>>>
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

>>>
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր արժեքների ստեղծման գործում։

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 2024թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հեթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։

>>>
Հայաստանի դեսպանն ու Ղազախստանի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության հարցեր
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26
Հայաստանի դեսպանն ու Ղազախստանի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության հարցեր

Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

>>>

Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:319 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 319