Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Մարիաննա Մկրտչյան

Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար

Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար

Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

 

"Մենք ենք դե-ֆակտո տեսնում ենք Հայաստանի հայտարարությունը ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը կասեցնելու մասին։ ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը կասեցնելու համար որևէ իրավաբանական գործողություն Հայաստանը, որքան ես գիտեմ, չի ձեռնարկել։ Այսինքն, դե յուրե Հայաստանը չի կասեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ - ին", - ասել է Վասիլենկոն, հաղորդում է "Կազ ՏԱԳ"-ը:

 

Ինչպես պարզաբանել է փոխարտգործնախարարը, կազմակերպությունն իր գոյությունը կշարունակի, նույնիսկ, երկրներից մեկի դուրս գալուց հետո: Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ը կարևոր դեր է խաղում Ղազախստանի անվտանգության համար:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: ՀԱՊԿ քարտուղարությունում հայտարարել են, որ Երևանից համապատասխան ծանուցումներ չեն ստացել։

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է, որ Երևանը պաշտոնական ծանուցումներ չի ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցության սառեցման վերաբերյալ: "Այդ կապակցությամբ հայկական կողմը որևէ պաշտոնական գործողություն չի ձեռնարկել։ Մենք նկատի ունենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և հստակեցնել այդ հայտարարությունների նշանակությունը", - ասել է նա ։ Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ նախագահը դեռևս չի ծրագրում այդ հարցը քննարկել Հայաստանի վարչապետի հետ:

 

Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան կտրականապես չի ընդունում 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ընթացքում ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը և Երևանի հանդեպ պարտավորությունները չկատարելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների կշտամբանքը։

Հայաստանի և Ղազախստանի զբոսաշրջության կոմիտեների ղեկավարները հանդիպում են ունեցել
 Երեթշաբթի, 29 Ապրիլի 2025 15:47
Հայաստանի և Ղազախստանի զբոսաշրջության կոմիտեների ղեկավարները հանդիպում են ունեցել

Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հարցեր
 Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:11
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հարցեր

Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։

>>>
Երևանում բացվել է Աբայ Կունանբաևի անվան զբոսայգի
 Շաբաթ, 19 Ապրիլի 2025 15:17
Երևանում բացվել է Աբայ Կունանբաևի անվան զբոսայգի

Արմինֆո  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։

>>>
Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան
 Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:49
Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան

Արմինֆո Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

>>>
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր
 Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025 15:29
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։

>>>
ՂՀ նախագահ. Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ձեռնամուխ են լինում Կասպից ծովով դեպի Եվրոպա "կանաչ" էներգիայի էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծի մշակմանը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:22
ՂՀ նախագահ. Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ձեռնամուխ են լինում Կասպից ծովով դեպի Եվրոպա

Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ  Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը ճյուղային համագործակցությունը դիտարկում են որպես երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորություն
 Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:28
Հայաստանն ու Ղազախստանը ճյուղային համագործակցությունը դիտարկում են որպես երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորություն

Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։    

>>>
ԱԳՆ-ում ամփոփել են Ղազախստան այցի արդյունքները. Մենք միասնական ենք ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու, տարանցիկ ներուժն ավելացնելու եւ ազգային տնտեսությունները արդիականացնելու ձգտման հարցում
 Շաբաթ, 29 Մարտի 2025 12:26
ԱԳՆ-ում ամփոփել են Ղազախստան այցի արդյունքները. Մենք միասնական ենք ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու, տարանցիկ ներուժն ավելացնելու եւ ազգային տնտեսությունները արդիականացնելու ձգտման հարցում

Արմինֆո. Ղազախստանի հետ մեր ընդհանուր հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմամբ և դիվերսիֆիկացմամբ փոխադարձ շահագրգռվածությունն էլ ավելի է ընդլայնում մեր համագործակցության հորիզոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը:

>>>
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն եւ «ԱԼԺԻՐ» հուշահամալիր
 Ուրբաթ, 28 Մարտի 2025 15:12
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն եւ «ԱԼԺԻՐ» հուշահամալիր

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։

>>>
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ծանոթացել է "Աստանա" միջազգային ֆինանսական կենտրոնի գործունեության պայմաններին
 Ուրբաթ, 28 Մարտի 2025 11:34
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ծանոթացել է

Արմինֆո. Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն:

>>>
Տոկաև. Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը
 Հինգշաբթի, 27 Մարտի 2025 15:49
Տոկաև. Ղազախստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը

Արմինֆո. Ղազախստանը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտը: Այդ մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

>>>
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը հրավիրել է Երևան
 Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:40
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը հրավիրել է Երևան

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին հրավիրել է Երևան ՝ իրեն հարմար ժամկետներում: Հրավերը Միրզոյանը հնչեցրել Է Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակցի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը պատմել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին
 Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:38
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանի գործընկերոջը պատմել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին

Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին պատմել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների, այդ թվում ՝ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստի մասին։ Այս մասին Միրզոյանը լրագրողներին հաղորդել է Ղազախստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան
 Չորեքշաբթի, 26 Մարտի 2025 16:08
Հայաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան:

>>>
Ղազախստանի դեսպանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետին առընթեր ղազախերեն լեզվի կենտրոնում՝ Նաուրիզ մեյրամիի առիթով
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025 14:53
Ղազախստանի դեսպանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետին առընթեր ղազախերեն լեզվի կենտրոնում՝ Նաուրիզ մեյրամիի առիթով

Արմինֆո. Ղազախստանում գարնանային տոնի՝ Նաուրիզ մեյրամիի  կապակցությամբ Հայաստանում ՂՀ դեսպան Բոլատ Իմանբաևը դասախոսությամբ հանդես է եկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետին կից ղազախերենի, պատմության և մշակույթի կենտրոնում:

>>>
Ղազախստանցի գործարարները ժամանել են Երևան՝ ուսումնասիրելու հայկական շուկայի ներուժը
 Չորեքշաբթի, 19 Մարտի 2025 11:19
Ղազախստանցի գործարարները ժամանել են Երևան՝ ուսումնասիրելու հայկական շուկայի ներուժը

Արմինֆո. Հայկական շուկան ուսումնասիրելու նպատակով Երեւան են այցելել Ղազախստանում օպտիկական և LAN մալուխի խոշոր արտադրող ղազախական KCEP ընկերության ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

>>>
Ղազախստանի դեսպանն ու Հայաստանի ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության պետը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի նկատմամբ
 Շաբաթ, 15 Մարտի 2025 14:06
Ղազախստանի դեսպանն ու Հայաստանի ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության պետը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի նկատմամբ

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպել է  հանրապետության ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության նորանշանակ պետ Գեորգի Քոչարյանի հետ:

>>>
EU Reaffirms Commitment to Deepen Engagement with Kazakhstan
 Ուրբաթ, 14 Մարտի 2025 12:03
EU Reaffirms Commitment to Deepen Engagement with Kazakhstan

Արմինֆո. ASTANA — The EU intends to ensure deeper and more sustainable engagement with Kazakhstan and other Central Asian states, EU Commissioner for International Partnerships Jozef Síkela said at a March 13 meeting with President Kassym-Jomart Tokayev, who is visiting all five countries in the region.

>>>
UN Adopts Resolution to Establish SDG Regional Hub in Almaty
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025 12:30
UN Adopts Resolution to Establish SDG Regional Hub in Almaty

Արմինֆո. ASTANA – The UN General Assembly unanimously adopted a resolution on the establishment of the UN Regional Center for Sustainable Development Goals (SDGs) for Central Asia and Afghanistan in Almaty during a March 4 session in New York.

>>>
Ղազախստանի դեսպանն այցելել է ԵՊՀ-ին առընթեր Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոն
 Չորեքշաբթի, 5 Մարտի 2025 11:10
Ղազախստանի դեսպանն այցելել է ԵՊՀ-ին առընթեր Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության և մշակույթի կենտրոն

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւն այցելել է Երեւանի պետական համալսարանին առընթեր Աբայի անվան ղազախերենի, պատմության եւ մշակույթի կենտրոն:

>>>

Նորություններ