Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո

Հոկտեմբերի 25-ին Ղազախստանը նշում է Հանրապետության օրը՝ հատուկ օր, որը նշում է 1991 թվականի շրջադարձային կետը, երբ Ղազախստանը հռչակեց իր ինքնիշխանությունը: Հռչակագիրը ոչ միայն քաղաքական հայտարարություն էր, այլ նաև նշանակում էր երկրի ժողովրդի պատրաստակամությունը՝ որոշելու իրենց ճակատագիրը՝ արտացոլելով նրանց ձգտումներն ու մշակութային ինքնությունը:
Այսօր Ղազախստանը Կենտրոնական Ասիայի ամենամեծ տնտեսությունն է։ Ինքնիշխանություն ձեռք բերելուց ի վեր երկրում գրանցվել է բնակչության կենսամակարդակի արագ աճ, քաղաքացիները զգալի բարելավումներ են զգում առողջապահության, կրթության ոլորտներում և ընդհանուր կյանքի որակում:
Ղազախստանի ներքին քաղաքականության զարգացումն իր ինքնիշխանությունը ձեռք բերելուց հետո եզակի է։ Կարճ ժամանակում ընդունվեց Սահմանադրությունը, սահմանազատվեցին նախագահի ու խորհրդարանի գործառույթները, անցկացվեցին մրցակցային ընտրություններ։ Միևնույն ժամանակ, միշտ շեշտը դրվել է բազմազանության մեջ միասնության վրա, որպեսզի երկրում ապրող էթնիկ խմբերը ներկայացված լինեն քաղաքական և հասարակական կյանքում։
Վերջին մի քանի տարիները շրջադարձային են դարձել Ղազախստանի համար։ Երկիրը զգալի առաջընթաց է գրանցել դեպի ժողովրդավարացում, որի օրինակն է լայնածավալ քաղաքական բարեփոխումների իրականացումը, ներառյալ սահմանադրական փոփոխությունների ընդունումը անցյալ տարվա համապետական հանրաքվեից հետո: Այս փոփոխությունները ամրապնդեցին երկրի ժողովրդավարական հիմքը՝ հնարավորություն ընձեռելով տարբեր քաղաքական հայացքների իրականացման համար, ինչպես նաև լիազորությունները վերաբաշխելով հօգուտ հանրապետության օրենսդիր մարմնի։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին գյուղական ակիմների (քաղաքապետերի) ուղղակի ընտրություններ, Ղազախստանն անցավ համամասնական-մեծամասնական ընտրակարգի։ Ղազախստանի ընտրական լանդշաֆտի էական փոփոխությունն ապահովեց ընտրություններին անկախ թեկնածուների և ինքնաառաջադրված թեկնածուների մասնակցությունը, ինչն աննախադեպ իրադարձություն է։
Ղազախստանի առաջընթացի ձգտումն արտահայտվում է նաև նրա տնտեսական զարգացման մեջ, որը միջազգային ճանաչում է ստացել։ Ունենալով նավթի, գազի, օգտակար հանածոների և մետաղների հսկայական պաշարներ՝ երկիրն արդյունավետ օգտագործում է իր բնական պաշարները։ Ենթակառուցվածքների զարգացման ռազմավարությունը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը և տնտեսության դիվերսիֆիկացման միջոցառումները նպաստեցին Ղազախստանը գյուղատնտեսական հանրապետությունից տարածաշրջանի առաջատար տնտեսության վերածելուն։
Վերջին տարիներին Ղազախստանը դարձել է առաջատար ներդրումային ուղղություն և խոշոր ֆինանսական կենտրոն տարածաշրջանում: Այս ամենը հնարավոր դարձավ երկար տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների և նախաձեռնությունների, այդ թվում՝ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի ստեղծման արդյունքում։ Նախագահ Կ.Տոկաևն այս տարվա սեպտեմբերի 1-ին Ղազախստանի ժողովրդին ուղղված իր ուղերձում առաջարկեց լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ՝ ուղղված արդարության, ներառականության և պրագմատիզմի ապահովմանը։ Երկրի ղեկավարը նախանշել է տնտեսության դիվերսիֆիկացման, արդյունաբերության զարգացման և 6-7 տոկոսի մակարդակում կայուն տնտեսական աճի ապահովման խնդիրները։ Տնտեսական նոր ծրագիրը նախատեսում է առաջիկա երեք տարիների երկրի զարգացման հստակ տեսլականը։ Պետության ղեկավարի «Արդար Ղազախստան» կառուցելու կուրսի շրջանակներում սոցիալ-տնտեսական վերափոխումները կոչված են նպաստելու հավասարակշռված, կայուն և գլոբալ ինտեգրված տնտեսության ստեղծմանը:
Միջազգային ասպարեզում Ղազախստանն իր դիվանագիտական գործունեությամբ ձևավորել է իր ուրույն ինքնությունը։ Քաջալերելով միջուկային զինաթափումը, ինչի վկայությունն է Սեմիպալատինսկի միջուկային փորձադաշտի փակումը և երկրի անկախացումից հետո միջուկային զինանոցից հրաժարվելը, Ղազախստանն իրեն ներկայացնում է որպես խաղաղության համաշխարհային կողմնակից: 1992 թվականին Ղազախստանը նախաձեռնեց Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովի ստեղծումը, որը Ասիական տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված բազմակողմ ֆորում է։ Բացի այդ, հանրապետությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը՝ ակտիվ մասնակից լինելով այնպիսի հարթակների, ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և Եվրասիական տնտեսական միությունը։ Նկատի ունենալով հաստատված բարեկամական հարաբերությունները այնպիսի խոշոր տերությունների և ասոցիացիաների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները, Ղազախստանը կամուրջ է հանդես գալիս Արևելքի և Արևմուտքի միջև՝ առաջարկելով մերձեցման գաղափարներ համաշխարհային տուրբուլենտության պայմաններում։
Այս համատեքստում պետք է նշել, որ անկախություն ձեռք բերելուց հետո Ղազախստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով, ինչը հաստատվում է տարբեր մակարդակներում հանդիպումների ինտենսիվությամբ։ Երկկողմ օրակարգում մեր երկրների միջև տարաձայնություններ չկան, մեր երկրները նույն դիրքորոշումն ունեն տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ։ Համագործակցության տարիների ընթացքում ձևավորվել է ամուր իրավական դաշտ, որը ներկայումս բաղկացած է 26 համաձայնագրերից։ Ղազախա-հայկական հարաբերությունների ակտիվացման կարևոր գործիք է հանդիսանում Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովը, որի 9-րդ նիստը տեղի ունեցավ 2023 թվականի ապրիլի 27-28-ը Երևանում։ Միջխորհրդարանական փոխգործակցությունը նույնպես իրականացվում է ավանդաբար բարձր վստահության, դիրքորոշումների և նախաձեռնությունների փոխադարձ աջակցության հիման վրա, ինչպես երկկողմանի օրենսդիր մարմինների բարեկամության խմբերի ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հարթակներում: Ակտիվորեն զարգանում է նաև մշակութային և հումանիտար համագործակցությունը։ 2010 թվականից Երևանի պետական համալսարանում գործում է Աբայի անվան ղազախական մշակույթի, պատմության եւ լեզվի կենտրոնը։ Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ ղազախների և հայերի միջև մշակութային կապերը երկար պատմություն ունեն, ինչի մասին վկայում են գրավոր հուշարձանների ամենամեծ թանգարաններից մեկում՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի ինստիտուտում պահվող կիպչակալեզու հայագիտական ձեռագրերը։ Ներկայումս մեր պետությունների միջև բարեկամության կամուրջը Ղազախստանում բնակվող և երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքին ակտիվորեն մասնակցող հայկական մեծ սփյուռքն է։ Այսպիսով, երկրի 14 քաղաքներում գործում են հայկական ազգային մշակութային կենտրոններ և կիրակնօրյա դպրոցներ։
2023 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ նախագահ Կ.Տոկաևը հաստատել է, որ Ղազախստանը կշարունակի համագործակցել իր գործընկերների հետ բոլոր ռազմավարական հարցերի շուրջ։
Ղազախստանցիների համար Հանրապետության օրը ոչ միայն անցյալի նոստալգիկ հիշողությունն է, այլ նաև միասնական և բարեկեցիկ ապագայի ցանկության մարմնացում: Այս օրը հաստատակամության տոն է, որի շնորհիվ Ղազախստանը նախկին խորհրդային հանրապետությունից վերածվել է համաշխարհային ասպարեզում զարգացման կենտրոնի։
Բոլատ Իմանբաև
Հայաստանում Ղազախստանի դեսպան
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ >>> |
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects. >>> |
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ >>> |
Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. >>> |
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:02
Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։ >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 15:57
Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը: >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 13:45
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։ |
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 12:14
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։ >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 19:13
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի երկու տասնամյակների աշխատանքի արդյունքները և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։ >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 12:24
Արմինֆո. Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 10:11
Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։ >>> |
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026 20:05
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։ |
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026 19:27
Արմինֆո.ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |