Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, նիստի սկզբում ՀՀ փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի դերը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման գործում: «Կարծում ենք՝ հանձնաժողովը պետք է խթանի նաև առավել բարենպաստ և կանխատեսելի բիզնես միջավայրի ստեղծումը՝ ուղղված արտահանման-ներմուծման շղթաների կառուցման ավելի դիվերսիֆիկացված ուղիներով առևտրի ծավալների ավելացմանը»,-նշել է Մհեր Գրիգորյանը։
ՀՀ փոխվարչապետը իր խոսքում ընդգծել է նաև. «Հայկական կողմը շահագրգռված է Աստանայում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ հիմնելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի գործընկերներին այս ուղղությամբ»։
Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք կարևորել են երկու երկրների բիզնես շրջանակների միջև շփումները և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 25-ին առցանց ձևաչափով կայացած բիզնես ֆորումի կարևորությունը:
ՂՀ փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը նշել է. «Ղազախստանը համագործակցության հնարավորություններ է տեսնում գրեթե բոլոր ոլորտներում և պատրաստ է հայ սպառողին առաջարկել 266,9 մլն դոլար արժողությամբ 100 վերամշակված ապրանք: Մի քանի օր առաջ կայացել է առցանց ձևաչափով բիզնես ֆորում, որին մասնակցել են Ղազախստանի և Հայաստանի շուրջ 50 խոշոր ձեռներեցներ, ազգային հոլդինգների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ղազախստանի ապրանքների և ծառայությունների արտադրողները շահագրգռված են հայկական կողմի հետ գործարար կապերի հաստատմամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երկաթուղիների և ավտոճանապարհների կառուցումը, ջեռուցման ցանցերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների թարմացումը և սննդի արդյունաբերությունը»:
Նիստի ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Վստահ եմ, որ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն ապագայում և նոր որակ ու դինամիկա կհաղորդեն հայ-ղազախական հարաբերություններին»։
Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայության համաձայն՝ 2022 թվականին Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 41,6 մլն դոլար, ինչը 99,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (20,8 մլն դոլար) ։ Արտահանումը 10,3 մլն դոլարից հասել է 26,9 մլն դոլարի, ներմուծումը՝ 10,5 մլն դոլարից հասել է 14,7 մլն դոլարի ։ Անցած տարի ավելացել է Հայաստան գյուղատնտեսական և պարենային ապրանքների, Էլեկտրական կուտակիչների, երեսապատված պողպատից հարթ գլանվածքի և այլ ապրանքների արտահանումը: Հայաստանից Ղազախստան ներմուծման հիմքը մեքենաներն ու սարքավորումներն են, լաքերն ու ներկերը, դեղորայքը և այլ ապրանքներ։
Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի հունվար-փետրվարին աճել է 81,8% - ով և կազմել 4,6 մլն դոլար։ Ղազախստանից Հայաստան արտահանումն աճել է 2,7 անգամ և կազմել 2 մլն դոլար։ Հայաստանից Ղազախստան ներմուծումն աճել է 46,2% - ով և կազմել 2,6 մլն դոլար։
<ՄԿՀ համանախագահների երկկողմ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ելնելով անցած տարվա և ընթացիկ տարվա երկու ամիսների դրական դինամիկայից ՝ ԿՀ-ի և ՀՀ-ի միջև համագործակցության ներուժն ունի զարգացման բարենպաստ հեռանկարներ:
<Հնարավորությունների պատուհանները> բաց են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մետաղագործական արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, դեղագործությունը, տեղեկատվական-հաղորդակցային ոլորտը, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտները:
Երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով հայկական կողմը շահագրգիռ ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանի տարածքում անցկացվող մրցույթներին, ինչպես նաև ք.Գյումրիում լոգիստիկ կենտրոնի (dry port) ստեղծման նախագծին, նշել Ղազախստանից կազմակերպությունների մասնակցության հնարավորությունը իրենց երկրի տարածքում շինարարական աշխատանքներին:
Իր հերթին՝ ղազախական կողմը գործընկերներին տեղեկացրել է ինչպես հումքային, այնպես էլ պատրաստի տեսականու արտադրանքի՝ ներառյալ մետաղագործական, նավթաքիմիական արդյունաբերության, գյուղատնտեսական արտադրության ապրանքների, ԿՀ-ից ՀՀ արտահանման հնարավորության մասին>, - նշվում Է հաղորդագրության մեջ ։
Նիստի արդյունքում կողմերը պայմանավորվել են աջակցել երկու երկրների տարածքում ընկերությունների և գործարար շրջանակների գործունեությանը, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, Ղազախստանի և Հայաստանի տարածքներում տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացմանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցությանը, արտահանման խթանմանը և ներդրումների ներգրավմանը:
ՄԿՀ (ՄԿՀ ստեղծվել է 1999 թվականից) որոշվել է մշտական հիմունքներով տարեկան երկու անգամ ապահովել արտահանմանն ուղղված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, պարբերաբար տեղեկացնել երկու երկրների տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների ընդլայնման մասին մուլտիմոդալ փոխադրումների իրականացման համար ՝ արտաքին առևտրի ծավալների ավելացման նպատակով ։
Քննարկվել են նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնման, մշակութային փոխանակման, զբոսաշրջության, մասնավորապես, Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ չվերթների քանակի ավելացման և Աստանայի ու Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատման հնարավորությունները:
Ֆինանսական տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության զարգացման նպատակով քննարկվել են Ք.Երևանում "Աստանա" միջազգային ֆինանսական կենտրոնի մասնաճյուղի բացման և "Կազպոչտա" ԲԸ-ի և "Հայփոստ" ՓԲԸ-ի միջև համագործակցության զարգացման հարցերը:
Այս և այլ պայմանավորվածություններն ամրագրվել են ստորագրված համատեղ արձանագրությունում ։
Նիստի շրջանակներում կողմերը ստորագրել են նաև ՂՀ աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև սոցիալ-աշխատանքային ոլորտում համագործակցության մտադրությունների մասին հուշագիր, ինչպես նաև ՂՀ մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև մշակույթի բնագավառում 2023-2025 թվականների համագործակցության ծրագիր:
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025 18:30
![]() Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։ >>> |
Հինգշաբթի, 29 Մայիսի 2025 16:02
![]() Արմինֆո.Overview:On 29–30 May 2025, Kazakhstan is hosting the Astana International Forum (AIF) under the theme “Connecting Minds, Shaping the Future.” The Forum serves as a global platform for dialogue and cooperation on today’s most pressing challenges. >>> |
Երեթշաբթի, 20 Մայիսի 2025 17:49
![]() Արմինֆո.Առաջիկայում ղազախական ավիաընկերության հետ քննարկումներ տեղի կունենան դեպի Երևան նոր չվերթների հնարավորության շուրջ: Այդ մասին ղազախական "Կազինֆորմ" պարբերականին հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 16:23
![]() Արմինֆո. Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: >>> |
Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 12:18
![]() Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 18:56
![]() Արմինֆո. Մայիսի 14-ին տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը պաշտոնական այցով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: >>> |
Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 13:05
![]() Արմինֆո. Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: >>> |
Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 13:04
![]() Արմինֆո. Բեռնափոխադրողները հաճախ բախվում են խնդիրների, որոնք կապված են ոչ թե փոխադրամիջոցների, այլ բուն բեռի հետ։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" հայ-ղազախական համաձայնագրին կից արձանագրությունը։ >>> |
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 17:24
![]() Արմինֆո. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այդ մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:10
![]() Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված փաստաթղթի վերաբերյալ: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 11:42
![]() Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: >>> |
Երեթշաբթի, 29 Ապրիլի 2025 15:47
![]() Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։ >>> |
Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:11
![]() Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։ >>> |
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 15:17
![]() Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ >>> |
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:49
![]() Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: >>> |
Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025 15:29
![]() Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ >>> |
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:22
![]() Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։ >>> |
Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:28
![]() Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ >>> |
Շաբաթ, 29 Մարտի 2025 12:26
![]() Արմինֆո. Ղազախստանի հետ մեր ընդհանուր հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմամբ և դիվերսիֆիկացմամբ փոխադարձ շահագրգռվածությունն էլ ավելի է ընդլայնում մեր համագործակցության հորիզոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը: >>> |
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն եւ «ԱԼԺԻՐ» հուշահամալիր
Ուրբաթ, 28 Մարտի 2025 15:12
![]() Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ >>> |