Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, Անահիտ Մանասյանը ողջունել է ղազախ գործընկերների՝ Հայաստանի Հանրապետություն կատարած այցը և ընդգծել Հայաստանի ու Ղազախստանի գլխավոր դատախազությունների միջև առկա համագործակցության կարևորությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու միջազգային իրավական փոխօգնության շրջանակում փոխգործակցության խորացմանը:
Ղազախստանի գլխավոր դատախազի տեղակալ Բուլատ Դեմբաևը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և անհրաժեշտություն համարել երկու երկրների Դատախազությունների միջև համագործակցության զարգացմանը միտված քայլերի ձեռնարկումը: