Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Հինգշաբթի, 3 Նոյեմբերի 2022 20:19
Նաիրա Բադալյան

Ոստիկանապետն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Ոստիկանապետն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Արմինֆո.Նոյեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։


Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանն ադրադարձավ Հայաստանի ոստիկանության և Ղազախստանի ներքին գործերի նախարարության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցությանը։


ՀՀ ոստիկանության պետը ներկայացրեց Հայաստանի ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։
 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բոլատ Իմանբաևը ՀՀ ոստիկանության պետին փոխանցեց Ղազախստանի ներքին գործերի նախարարի ողջույններն ու բարեմաղթանքները։ Դեսպանը նաև իր դրական կարծիքը հայտնեց Հայաստանի ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։
 

Բոլատ Իմանբաևը բարձր գնահատելով Հայաստանի և Ղազախստանի միջև 30-ամյա սերտ համագործակցությունը՝ ներկայացրեց Ղազախստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները։
 

Խոսվեց տարբեր ուղղություններով փորձի փոխանակման և համագործակցության ընդլայնման մասին։
Հանդիպմանը քննարկվեցին նաև երթևեկության կարգավորման և վերահսկման թվայնացված համակարգերի ներդրման վերաբերյալ հարցեր։ Որոշում կայացվեց այդ ուղղությամբ շարունակել հետագա հանդիպումներն ու քննարկումները։


Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:315 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 315