Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2022 09:21

Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել հակամարտությունը լուծել խաղաղ միջոցներով

Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել հակամարտությունը լուծել խաղաղ միջոցներով

Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

 

Մասնավորապես, Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի նիստի ընթացքում կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները իրադրությունը կայունացնելու համար, հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից, անհապաղ ձեռնամուխ լինել բանակցություններին:

 

Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության համաձայն, երկրի ղեկավար Սադիր Ժապարովը նույնպես հատուկ նիստի ընթացքում Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Նա նշել է, որ Ղրղզստանը խիստ մտահոգված է իր համար բարեկամ երկու պետությունների սահմանին իրավիճակի սրմամբ։ Նախագահ Սադիր Ժապարովն ընդգծել է իրավիճակը բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ երկու կողմերն էլ հետագայում ձեռնպահ կմնան ուժի կիրառումից եւ կլուծեն իրենց միջեւ առկա տարաձայնությունները խաղաղ միջոցներով 'Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության միջոցների ամրապնդման հիման վրա:

 

Տեսակոնֆերանսի ձևաչափով միջոցառումն անցկացվել է Հայաստանի Հանրապետության առաջարկով:

Հանդիպմանը մասնակցել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տաջիկստանի վարչապետ Կոհիր Ռասուլզոդան, Բելառուսի ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Պետությունների ղեկավարները լսել են Հայաստանի վարչապետի տեղեկատվությունը ադրբեջանահայկական պետական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին:

 

Հիշեցնենք, որ նիստի արդյունքում որոշվել է Հայաստան ուղարկել ՀԱՊԿ առաքելություն՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ։


Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:315 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 315