Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո. ՀԱՊԿ-ի գլխավոր խնդիրը խաղաղության, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն է, կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հավաքական հիմունքով պաշտպանությունը:
Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւը՝ մայիսի 26-ին "ՀԱՊԿ ներկան եւ ապագան. Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակին" նվիրված միջազգային խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ:
Այս առումով նա փաստել է, որ արդի պայմաններում մեծ նշանակություն է տրվում միջազգային անվտանգության և կայունության ապահովման պայմաններին։ "Դա արդիական խնդիր է թե Ղազախստանի, թե Կենտրոնական Ասիայի համար։ Այս իմաստով ՀԱՊԿ - ը մեր տարածաշրջանում հավաքական անվտանգության ապահովման ուղղությամբ փոխգործակցության և աշխատանքի համակարգման կարևոր գործիքն է", - ասել է դիվանագետը։
Այս առումով ՂՀ դեսպանը հիշեցրել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի խոսքերը, որը նշել է, որ անցած 30 տարիների ընթացքում ՀԱՊԿ-ը հաստատվել է որպես բազմակողմ համագործակցության գործուն մեխանիզմ ՝ հետագա զարգացման լուրջ ներուժով: Դեսպանը նշել է ՀԱՊԿ տարբեր մարմինների արդյունավետ համագործակցությունը, պաշտպանական, իրավապահ եւ խաղաղապահ ներուժի ամրապնդումը:
Իմանբաեւը հիշեցրել է, որ Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում միջազգային ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը, թմրանյութերի եւ զենքի անօրինական շրջանառությանը, անօրինական միգրացիային հակազդեցությանը, այդ թվում ՝ Աֆղանստանի իրադրության զարգացման համատեքստում: Նրա խոսքով՝ այդ պետությունում անկայունությունը նախկինի պես սպառնում է ՀԱՊԿ անդամ երկրների կայունությանն ու անվտանգությանը:
"Այդ առնչությամբ մենք համոզված ենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներին անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր հնարավոր սպառնալիքները և ավելի շատ ուշադրություն դարձնել Կենտրոնական Ասիայի հարավային սահմանների անվտանգության ապահովման անհրաժեշտությանը", - ասել է Հայաստանում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը:
Դեսպանը մեկ այլ արդիական ուղղություն է համարել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի ամրապնդումը և համոզմունք հայտնել, որ հասունացել է ՄԱԿ խաղաղապահ գործունեությանը միանալու ժամանակը: "Այդ քայլը կամրապնդի ՀԱՊԿ-ի իրավասուբյեկտությունը, կապահովի միջազգային խաղաղապահ գործողություններին կազմակերպության մասնակցության պրակտիկան ", - ասել է դիվանագետը, հավելելով, որ այդ հարցը ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահության առաջնահերթությունների թվում է:
Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Ղազախստանի նախաձեռնությամբ ստեղծվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ՝ խաղաղապահության զարգացման գծով հատուկ ներկայացուցչի ինստիտուտ։ Իմանբաեւը նաեւ նշել է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության շրջանակներում Երեւանում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, եւ առաջիկա հունիսին՝ ՀԱՊԿ ԽՎ նիստ, ինչպես նաև ՀԱՊԿ ԱԳՆԽ եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստեր:
"Ընդհանուր առմամբ, Ղազախստանը հետեւողականորեն հանդես է գալիս այնպիսի պայմանների ստեղծման օգտին, որոնք թույլ կտան հակազդել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին՝ միջազգային իրավունքի հիման վրա, եւ լուծել առաջացող սպառնալիքների վաղ կանխարգելման եւ կանխման, դրանց հիմքում ընկած հիմնարար պատճառների վերացման խնդիրները", - ասել է Իմանբաեւը, հավելելով, որ անցկացվող միջոցառումների համալիրը թույլ է տալիս զգալի ներդրում ունենալ Ղազախստանի եւ ողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում:
Դիվանագետը նաեւ պատմել է Ղազախստանի հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելու շուրջ հունիսի 5-ին կայանալիք հանրաքվեի եւ երկրի կյանքում այդ կարեւոր քայլի նպատակների մասին:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնը՝ "Ինտեգրացիա և զարգացում" ՀԿ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ:
Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 13:04
![]() Արմինֆո. Բեռնափոխադրողները հաճախ բախվում են խնդիրների, որոնք կապված են ոչ թե փոխադրամիջոցների, այլ բուն բեռի հետ։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" հայ-ղազախական համաձայնագրին կից արձանագրությունը։ >>> |
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 17:24
![]() Արմինֆո. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այդ մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:10
![]() Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված փաստաթղթի վերաբերյալ: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 11:42
![]() Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: >>> |
Երեթշաբթի, 29 Ապրիլի 2025 15:47
![]() Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։ >>> |
Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:11
![]() Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։ >>> |
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 15:17
![]() Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ >>> |
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:49
![]() Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: >>> |
Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025 15:29
![]() Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ >>> |
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:22
![]() Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։ >>> |
Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:28
![]() Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ >>> |
Շաբաթ, 29 Մարտի 2025 12:26
![]() Արմինֆո. Ղազախստանի հետ մեր ընդհանուր հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմամբ և դիվերսիֆիկացմամբ փոխադարձ շահագրգռվածությունն էլ ավելի է ընդլայնում մեր համագործակցության հորիզոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը: >>> |
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն եւ «ԱԼԺԻՐ» հուշահամալիր
Ուրբաթ, 28 Մարտի 2025 15:12
![]() Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ >>> |
Ուրբաթ, 28 Մարտի 2025 11:34
![]() Արմինֆո. Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: >>> |
Հինգշաբթի, 27 Մարտի 2025 15:49
![]() Արմինֆո. Ղազախստանը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտը: Այդ մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ: >>> |
Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:40
![]() Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին հրավիրել է Երևան ՝ իրեն հարմար ժամկետներում: Հրավերը Միրզոյանը հնչեցրել Է Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակցի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:38
![]() Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին պատմել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների, այդ թվում ՝ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստի մասին։ Այս մասին Միրզոյանը լրագրողներին հաղորդել է Ղազախստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Չորեքշաբթի, 26 Մարտի 2025 16:08
|
Չորեքշաբթի, 19 Մարտի 2025 14:53
![]() Արմինֆո. Ղազախստանում գարնանային տոնի՝ Նաուրիզ մեյրամիի կապակցությամբ Հայաստանում ՂՀ դեսպան Բոլատ Իմանբաևը դասախոսությամբ հանդես է եկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետին կից ղազախերենի, պատմության և մշակույթի կենտրոնում: >>> |
Չորեքշաբթի, 19 Մարտի 2025 11:19
![]() Արմինֆո. Հայկական շուկան ուսումնասիրելու նպատակով Երեւան են այցելել Ղազախստանում օպտիկական և LAN մալուխի խոշոր արտադրող ղազախական KCEP ընկերության ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։ >>> |