Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Երկուշաբթի, 11 Հոկտեմբերի 2021 12:49
Նաիրա Բադալյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Արմինֆո.Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

 

Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում Ղազախստանի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը։ Կողմերն ընդգծել են սոցիալական պաշտպանության ոլորտում նախատեսվող հուշագրի կարևորությունը, ըստ որի նախատեսվում է զարգացնել ու ամրապնդել երկու երկրների փոխշահավետ հարաբերությունները և աջակցություն ցուցաբերել իրականացվող բարեփոխումների գործընթացում։

 

Նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ոլորտի նոր նախաձեռնությունները, մասնավորապես՝ Միասնական սոցիալական ծառայության տեղեկատվական համակարգի արդիականացման ու աշխատանքային վեճերի դեպքում արտադատական համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

 

«Ներկայումս մշակվում են մի շարք նախագծեր ու ռազմավարական փաստաթղթեր։ Ունենալով սոցիալ-տնտեսական և մշակութային  նմանություններ՝ կարևորում եմ այդ գործընթացում երկուստեք քննարկումներն ու փորձի փոխանակումը։ Մեր երկրների միջև ստեղծված ամուր բարեկամական կապերը կարևոր նախապայման են բովանդակային և կառուցողական համագործակցության համար»,– նշել է Նարեկ Մկրտչյանը։

 

Դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին ներկայացրել է Ղազախստանում վերջերս իրականացված բարեփոխումները, որոնք նպաստել են ոլորտային առաջընթացին ու զարգացմանը։ Դեսպանի խոսքով՝ առկա են բոլոր նախադրյալները երկարաժամկետ ու կայուն հիմքերով փոխշահավետ համագործակցության համար։


Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:315 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 315