Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Հինգշաբթի, 3 Հունիսի 2021 17:47
Մարիաննա Մկրտչյան

Նազարբաեւը վստահ է.  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը թույլ կտա լուծել Երեւանի եւ Բաքվի միջեւ բոլոր վիճելի հարցերը  

Նազարբաեւը վստահ է.  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը թույլ կտա լուծել Երեւանի եւ Բաքվի միջեւ բոլոր վիճելի հարցերը   

Արմինֆո. Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդիպել է աշխատանքային այցով Նուր Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

 

Ինչպես հաղորդում է Ելբասիի մամուլի ծառայությունը, նշելով անկախության տարիներին երկու երկրների միջև ձեռք բերված համագործակցության բարձր մակարդակը, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:

 

"Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ պատմականորեն լավ եւ բարի հարաբերություններ են ձեւավորվել ։ Անկախության տարիներին ես համագործակցել եմ Հայաստանի բոլոր նախագահների հետ։ Մեր երկրների միջեւ չլուծված հարցեր չկան։ Գիտեմ, հիմա Հայաստանում բարդ իրավիճակ է", - ասել է Ելբասին։

 

Նուրսուլթան Նազարբաեւը վստահություն է հայտնել, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնությունը թույլ կտա լուծել Երեւանի եւ Բաքվի միջեւ բոլոր վիճելի հարցերը:

 

Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի առաջին նախագահին ՝ ջերմ ընդունելության և  արդիական թեմաներ քննարկելու հնարավորության համար: "Մեր հարաբերություններն իսկապես շատ բարի ու մտերիմ են։ Սա, պարզապես, բառեր չեն: Չէ որ երկար տարիներ այստեղ Ղազախստանում հայեր են ապրում՝ հայ համայնքը։ Նա ապրում է շատ բարեհաջող: Մեր բարեկամությունը շատ կարեւոր է ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ ողջ հայ ազգի համար", - ասել է Սարգսյանը։


Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:315 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 315