Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Երեքշաբթի, 1 Հունիսի 2021 18:07

Երեւանում անցկացվել է հայ եւ ղազախ երեխաների աշխատանքների բարեգործական ցուցահանդես  

Երեւանում անցկացվել է հայ եւ ղազախ երեխաների աշխատանքների բարեգործական ցուցահանդես   

Արմինֆո.Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը (սահմանափակ հնարավորություններով երեխաների)  տեղի է ունեցել հայ եւ ղազախ երեխաների "Աշխարհը երեխաների աչքերով" բարեգործական ցուցահանդեսը: Ակցիան կազմակերպել էին Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը և "Երևան ՝ իմ սեր" բարեգործական հիմնադրամը: Միջոցառումը նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան և  Ղազախստանի Հանրապետության անկախության 30-ամյակին։ Ցուցահանդեսն ընթացել է ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 

Հայաստանից բացակայող ՀՀ առաջին տիկին Նունե Սարգսյանն ուղերձ է հղել միջոցառման մասնակիցներին, որում ջերմորեն ողջունել է հայ-ղազախական մանկական ցուցահանդեսի մասնակիցներին և կազմակերպիչներին: "Երեխաների աշխատանքները խոսում են երևակայության և կարեկցանքի լեզվով, վկայում են երեխաների ներքին հարուստ աշխարհի մասին: Երեխաների պաշտպանության օրը հիշեցնում է մեզ ՝ մեծահասակներիս, երեխաների հանդեպ պատասխանատվության մասին ։ Իսկ մեր պատասխանատվությունը վերաբերում է նաև հոգևոր ոլորտին, մանկական տաղանդի և ունակությունների, շնորհման, հույսի և հավատի հանդեպ պատասխանատվությանը։ Մանկական պարզությամբ նկարների ետեւում տեսանելի է ակնհայտ հասունություն: Աշխատանքներից յուրաքանչյուրը ինքնատիպ աշխարհ է ։ Եվ այս ցուցահանդեսը, որն առաջացել է Ղազախստանի դեսպանատան հետ մեր համագործակցության արդյունքում, հետաքրքիր հնարավորություն է բացելու այս գեղեցիկ ու զարմանալի աշխարհը", - նշել է Նունե Սարգսյանը։

 

Ելույթ ունենալով հավաքվածների առջև ՝ Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել առաջին տիկնոջը բարեգործական ակցիայի կազմակերպման համար: Նա երախտագիտություն է հայտնել մանկատան ղեկավարությանը և կոլեկտիվին և "Երևան - իմ սեր" բարեգործական հիմնադրամին ՝ ղազախ և հայ երեխաների բարեգործական ակցիայի և ցուցահանդեսի անցկացման հնարավորություն ընձեռելու համար: "Այսօրվա ցուցահանդեսով կցանկանայի հանրության ուշադրությունը հրավիրել հատուկ կարիքներ ունեցող երեխաների վրա։ Այն կազմակերպվել է ղազախական բարեգործական հիմնադրամներից մեկի հետ համատեղ, որոնք աջակցում են, այդ թվում նաեւ երեխաների ստեղծագործական հնարավորություններին", - նշել է դեսպանը ՝ տեղեկացնելով, որ Ղազախստանի ԱԳՆ-ի աջակցությամբ անցկացվում են նմանատիպ միջոցառումների եւ ցուցահանդեսների շարք ողջ աշխարհում:

 

Նա նաեւ ընդգծել է, որ այս տարի երկիրը նշում է անկախության 30-ամյակը ։ <Ղազախստանի նախագահը նախաձեռնել է հոբելյանական տարին ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումների, թվայնացման, ինչպես նաեւ երեխաների իրավունքների և հաշմանդամների պաշտպանության նշանաբանի ներք: "Ներկայումս շատ հաշմանդամ երեխաներ շարունակում են ապրել աղքատության մեջ, եւ նրանք ավելի հաճախ են ենթարկվում բռնության եւ դաժան վերաբերմունքի, անտեսման եւ խտրականության:

Այդ պատճառով հասարակությունը պարտավոր է ապահովել, որ սոցիալական կարիքներ ունեցող երեխաների իրավունքներն ամբողջությամբ հաշվի առնվեն մատչելի, կայուն եւ ներառական աշխարհում", - ընդգծել է դեսպանը։

 

Նշենք, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ արդեն որոշակի շփումներ են եղել հաշմանդամ երեխաների առողջության ապահովման ոլորտում։ Մի քանի տարի առաջ Հայաստանի բժշկասոցիալական մասնագետների խումբը Ղազախստանում աշխատել է սահմանափակ հնարավորություններով երեխաների վերականգնման հարցերով փորձի փոխանակման շրջանակներում։

 

Ընդգծենք, որ միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը ՝ տիկնոջ և դիվանագիտական առաքելության աշխատակիցների հետ, Հայաստանում Թուրքմենստանի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները, Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանն ու հյուպատոսը,  Հայաստանում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչը և ակցիային շահագրգիռ այլ անձինք: Միջոցառման շրջանակներում իրականացվել է կամավոր դրամահավաք մանկատան կարիքների համար ։

Տոկաև. Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026 10:03
Տոկաև. Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքում։

>>>
Հայաստանի ֆոնդային բորսան և Ղազախստանի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Հայաստանի ֆոնդային բորսան և Ղազախստանի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։

>>>
Yerevan and Astana support developing bilateral environmental  cooperation
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Yerevan and Astana support developing bilateral environmental  cooperation

Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects.

>>>
Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով
 Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

>>>
Kazakh, Armenian MFAs hold political consultations
 Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Kazakh, Armenian MFAs hold political consultations

Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. 

>>>
Yerevan, Astana commend resumption of  regular flights as key to  strengthening bilateral relations
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Yerevan, Astana commend resumption of  regular flights as key to  strengthening bilateral relations

Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and 
Yermukhambet Konuspayev, held the previous day.

>>>
Deepening Armenian-Kazakhstani cooperation discussed at roundtable in  Yerevan
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Deepening Armenian-Kazakhstani cooperation discussed at roundtable in  Yerevan

Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian 
Association of Political Scientists and the Embassy of the Republic of Kazakhstan in Armenia.

>>>
Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալության պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՏԿԵ նախարարությունում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալության պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՏԿԵ նախարարությունում

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ 

>>>
Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքներով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքներով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

>>>
Ղազախստանի նախագահ. Շրջակա միջավայրի անվտանգությունը իրական արժեք է, որը պետք է ներդրվի մեր ԴՆԹ-ում
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Ղազախստանի նախագահ. Շրջակա միջավայրի անվտանգությունը իրական արժեք է, որը պետք է ներդրվի մեր ԴՆԹ-ում

Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։

>>>
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը կողմ է արտահայտվել Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը կողմ է արտահայտվել Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը

Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։

>>>
Աստանայում իր աշխատանքներն է սկսել տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Աստանայում իր աշխատանքներն է սկսել տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը

Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական ​​համայնքի ներկայացուցիչներ։

>>>
58 նիստ, պատրաստվել է 51 փաստաթուղթ, ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր. Ղազախստանի էկոլոգիայի նախարարը լրատվամիջոցներին ներկայացրել է ՎԷԱ ծրագիրը և նպատակները
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:02
58 նիստ, պատրաստվել է 51 փաստաթուղթ, ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր. Ղազախստանի էկոլոգիայի նախարարը լրատվամիջոցներին ներկայացրել է ՎԷԱ ծրագիրը և նպատակները

Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 15:57
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը:

>>>
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 13:45
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Արմինֆո Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումները Ղազախստանի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ 

>>>
Հայաստանը պատրաստ է ընդլայնել Ղազախստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառությունը՝ փոխշահավետ պայմաններով. էկոնոմիկայի փոխնախարար
 Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 12:14
Հայաստանը պատրաստ է ընդլայնել Ղազախստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառությունը՝ փոխշահավետ պայմաններով. էկոնոմիկայի փոխնախարար

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։

>>>
Ղազախստանի նախագահը և Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահը քննարկել են 20 տարվա արդյունքները և նոր ներդրումային ծրագրերը
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 19:13
Ղազախստանի նախագահը և Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահը քննարկել են 20 տարվա արդյունքները և նոր ներդրումային ծրագրերը

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի երկու տասնամյակների աշխատանքի արդյունքները և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։

>>>
Երևանում տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 12:24
Երևանում տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

Արմինֆո Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները:

>>>
Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող քաղաքացուն
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 10:11
Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող քաղաքացուն

Արմինֆո Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։

>>>
Ղազախստանի ԱԳՆ ղեկավար. հաստատված երկաթուղային հաղորդակցությունն էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը Երևանի և Աստանայի միջև
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026 20:05
Ղազախստանի ԱԳՆ ղեկավար. հաստատված երկաթուղային հաղորդակցությունն էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը Երևանի և Աստանայի միջև

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Ղազախստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը և նշել, որ դրա մասի է վկայում նաև երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը։ Միաժամանակ, երկրի ղեկավարը հավելել է՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Երմեկ Կոշերբաևը նախ վարչապետին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ։ Ղազախստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։ Նա շեշտել է, որ Ղազախստանը ևս շահագրգիռ է վերոնշյալ նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։

Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու բիզնես կապերի զարգացմանը։

>>>

Նորություններ