Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Հինգշաբթի, 20 Մայիսի 2021 11:32
Մարիաննա Մկրտչյան

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ԶՈւ սադրանքի արդյունքում ստեղծված իրավիճակը

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ԶՈւ սադրանքի արդյունքում ստեղծված իրավիճակը

Արմինֆո.ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Կենջեբեկ Օրինբաևը:

 

ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է Բոլատ Իմանբաևին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

 

Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրել է Բոլատ Իմանբաևին տարածաշրջանում տիրող իրադրության և ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել վերջին օրերի զարգացումները: Զրուցակիցները կարևորել են իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում գործադրվող ջանքերը, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ խնդիրների շուրջ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական  համագործակցության հարցեր և փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով պլանավորված միջոցառումների կատարման ընթացքը:


Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:315 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 315