Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Երկուշաբթի, 17 Մայիսի 2021 15:40
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին  

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին  

Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նամակում ասված է.

 

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,ընդունեք սրտանց շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ պետական գործունեության հարուստ փորձը, Ձեզ բնորոշ քաղաքական կամքը և եռանդը կշարունակեն ներդրում ունենալ Ղազախստանի հետագա զարգացման գործում, ինչպես նաև նպաստել հայ-ղազախստանյան հարաբերությունների ներուժի իրացմանը: Մշտապես ջերմությամբ եմ հիշում մեր շփումը և ակնկալում եմ առաջիկայում ողջունել Ձեզ Հայաստանում` համաձայն առկա պայմանավորվածության: Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ»:


Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:315 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 315