Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը կարևորվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, արևային պանելների արտադրություն, զարդերի արտադրություն և գյուղատնտեսություն։
Քննարկվել են երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջադեմ ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները և նախանշվել են դրանց ամրապնդման ու ընդլայնման նպատակով համատեղ նիստերի ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները։
Վահան Քերոբյանը բարձրացրել է երկու երկրների միջև լոգիստիկ խնդիրների առկայության հարցը, որը խոչընդոտում է առևտրատնտեսական հարաբերությունների արագ զարգացման գործընթացին։ Դեսպան Բոլատ Իմանբաևը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկուստեք կարևորվել է Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը։
Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պայմանավորվեցին՝ իրենց լիազորությունների շրջանակներում նպաստել երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։ Համագործակցության ուղղությունների շուրջ քննարկումները և դրանց իրականացմանն ուղղված աշխատանքները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին պարբերաբար կիրազեկենք հանրությանը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2020թ.հունվար-դեկտեմբերին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2,6%-ով (նախորդ տարվա 15,1% աճի դիմաց)՝ կազմելով 2.2 մլրդ դոլար: ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն կազմել է 842.4 մլն դոլար՝ 12 ամսվա ընթացքում ավելանալով 8,6% - ով (նախորդ տարվա 26,4% աճի դիմաց)՝ ներմուծման 0,2%, մինչեւ 1.5 մլրդ դոլար աճի եւ արտահանման 8,3%, մինչեւ 705.3 մլն դոլար անկման (մեկ տարի առաջ ներմուծման 17,6% եւ արտահանման 10.5% աճւ դիմաց) ֆոնին:
Ըստ վիճակագրական տվյալների՝ Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության տարեկան 38,4% անկումից հասել է 96% աճի։
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Ղազախստանը զբաղեցնում է երրորդ տեղը ՝ 16.3 մլն դոլար։
Ղազախստանի ուղղությամբ հայկական ապրանքների արտահանումն աճել է 19,3%-ով՝ մինչեւ 6,4 մլն դոլար՝ ներմուծման 3,4 անգամ, մինչեւ 9,9 մլն դոլար աճի դեպքում՝ մեկ տարի առաջ այդ ցուցանիշների, համապատասխանաբար, 45% եւ 20,9% անկման դիմաց:
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության տեսակարար կշիռը արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում 2020թ. արդյունքներով կազմել է 31,7%՝ 2019թ.ի 28,3% -ի դիմաց: Ընդ որում, Ղազախստանի մասնաբաժինը 0,1% - ից աճել է մինչև 0,2%: Իսկ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Ղազախստանի մասնաբաժինը կազմում է 0,7%։
Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 13:04
![]() Արմինֆո. Բեռնափոխադրողները հաճախ բախվում են խնդիրների, որոնք կապված են ոչ թե փոխադրամիջոցների, այլ բուն բեռի հետ։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" հայ-ղազախական համաձայնագրին կից արձանագրությունը։ >>> |
Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 17:24
![]() Արմինֆո. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այդ մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:10
![]() Արմինֆո. Հայաստանը մտադիր է վավերացնել «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված փաստաթղթի վերաբերյալ: >>> |
Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 11:42
![]() Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: >>> |
Երեթշաբթի, 29 Ապրիլի 2025 15:47
![]() Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։ >>> |
Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:11
![]() Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։ >>> |
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 15:17
![]() Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։ >>> |
Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:49
![]() Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը: >>> |
Երեթշաբթի, 15 Ապրիլի 2025 15:29
![]() Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։ >>> |
Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:22
![]() Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։ >>> |
Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:28
![]() Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ >>> |
Շաբաթ, 29 Մարտի 2025 12:26
![]() Արմինֆո. Ղազախստանի հետ մեր ընդհանուր հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմամբ և դիվերսիֆիկացմամբ փոխադարձ շահագրգռվածությունն էլ ավելի է ընդլայնում մեր համագործակցության հորիզոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը: >>> |
Հայաստանի ԱԳ նախարարը Ղազախստանում այցելել է «Աստանա հաբ» միջազգային կենտրոն եւ «ԱԼԺԻՐ» հուշահամալիր
Ուրբաթ, 28 Մարտի 2025 15:12
![]() Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ղազախստանի «Աստանա հաբ» միջազգային կենտրոն, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայում ամենամեծ տեխնոլոգիական կենտրոնը։ >>> |
Ուրբաթ, 28 Մարտի 2025 11:34
![]() Արմինֆո. Ղազախստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն: >>> |
Հինգշաբթի, 27 Մարտի 2025 15:49
![]() Արմինֆո. Ղազախստանը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի և միջպետական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտը: Այդ մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ: >>> |
Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:40
![]() Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին հրավիրել է Երևան ՝ իրեն հարմար ժամկետներում: Հրավերը Միրզոյանը հնչեցրել Է Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակցի հետ բանակցությունների ամփոփիչ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Հինգշաբթի, 27 Մարտի 2025 11:38
![]() Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին պատմել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների, այդ թվում ՝ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման փաստի մասին։ Այս մասին Միրզոյանը լրագրողներին հաղորդել է Ղազախստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Չորեքշաբթի, 26 Մարտի 2025 16:08
|
Չորեքշաբթի, 19 Մարտի 2025 14:53
![]() Արմինֆո. Ղազախստանում գարնանային տոնի՝ Նաուրիզ մեյրամիի կապակցությամբ Հայաստանում ՂՀ դեսպան Բոլատ Իմանբաևը դասախոսությամբ հանդես է եկել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետին կից ղազախերենի, պատմության և մշակույթի կենտրոնում: >>> |
Չորեքշաբթի, 19 Մարտի 2025 11:19
![]() Արմինֆո. Հայկական շուկան ուսումնասիրելու նպատակով Երեւան են այցելել Ղազախստանում օպտիկական և LAN մալուխի խոշոր արտադրող ղազախական KCEP ընկերության ներկայացուցիչները: Այդ մասին հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։ >>> |