Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ մարտի 5-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր անդամ (նախարար) է նշանակվել Ռուսլան Բեկետաևը: Այդ մասին հայտնել Է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն ՝ նոր նախարարի իրավասության մեջ կմտնեն ձեռնարկատիրական գործունեության զարգացման, ֆինանսական քաղաքականության հարցերը աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության Եվրասիական տնտեսական միությունում:
Ռուսլան Բեկետաևն այդ պաշտոնում փոխարինել է Տիմուր Ժակսիլիկովին, ով նշանակվել է Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում:
ԵՏՀ նոր նախարարը ղեկավար աշխատանքի զգալի փորձ ունի Ղազախստանի պետական իշխանության մարմիններում: Ավելի վաղ Ռուսլան Բեկետաեւը զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսական մոնիթորինգի կոմիտեի նախագահի տեղակալի, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Գանձապետարանի կոմիտեի նախագահի պաշտոնը: ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարի պաշտոնում նշանակվելուց առաջ շուրջ յոթ տարի զբաղեցրել Է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: