Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020 16:01
Ալեքսանդր Ավանեսով

Ղազախստանի նախագահը Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը որակել է պատմական

Ղազախստանի նախագահը Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը որակել է պատմական

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը պատմական է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը, որն ընդունվել է 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։

 

"Ամենաբարձր գնահատականին է արժանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի միջնորդությունը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով։ Ռուսաստանի ամենաակտիվ մասնակցությամբ ձեռք բերված համաձայնությունն, իմ կարծիքով, ստեղծված կրիտիկական իրավիճակում միակ ճիշտ լուծումն է", - ասել է Տոկաեւը դեկտեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում:

 

Տոկաեւի կարծիքով ՝ "այդ համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը": "Իմ կարծիքով, դա իսկապես պատմական համաձայնագիր է", - հավելել Է Ղազախստանի ղեկավարը:


Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:315 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 315