Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո. Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը Ղազախստանում վերահսկողության տակ է, երկրի կառավարությունը ժամանակին ձեռնարկում է համաճարակի դեմ պայքարի բոլոր անհրաժեշտ միջոցները:
Նախ, որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներ (TheNewYorkTimes, TheTelegraph, Express, France24 և այլն) տեղեկատվություն են հրապարակում այն մասին, որ Ղազախստանն ընդգրկվել է COVID-19-ի տարածման ամենաարագ տեմպերով երկրների ցանկում։ Բացի այդ, հրապարակումներում սխալմամբ գրում են Ղազախստանում կրկին մտցված կոշտ լոքդաունի մասին, բայց երկրում սահմանվել են միայն կարանտինի խիստ միջոցներ եւ ընդամենը՝ 2 շաբաթով:
Նման հաղորդագրությունները հանգել են Ղազախստանում տիրող իրավիճակի որոշակի թյուրըմբռնման և, որպես արդյունք, ՂՀ-ից բխող համաճարակաբանական ռիսկերի չափազանցման ԶԼՄ-ներում։
Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ս.թ. հուլիսի սկզբից Ղազախստանում COVID-19 ասիմպտոմային ձևերը ավելացել են հիվանդացության ընդհանուր վիճակագրության մեջ, զգալիորեն աճել է նաև վարակի աճի տեմպը։
Հայտնի է, որ հիվանդության երկու ձեւերը պոտենցիալ վտանգ են ներկայացնում շրջապատի մարդկանց համար: Մինչ այդ իրականացվել է առանձին հաշվառում։ Ակնհայտ է, որ այս մոտեցման չեղարկումը հանգեցրել է այն բանին, որ համաշխարհային վիճակագրության մեջ ներառվել են նախկինում չհաշվառված բոլոր դեպքերը։
Արդյունքում՝ հենց դա էլ հանգեցրել է թվերի խեղաթյուրված մեկնաբանությանը։
Երրորդ, ներկայումս Ղազախստանում գրանցված է COVID-19 հիվանդության 48 874 դեպք, այդ թվում' 25 021 ախտանշաններով, առանց ախտանշանների' 23 553, մեկ օրում' 1 403, աճը կազմել է 3,0%:
Բուժվել է 24 990 հիվանդ (51,1%, դրանով իսկ՝ ավելի քան կեսն ապաքինվել է): Բուժումը շարունակում է 23 324 հիվանդ։ Մահացել է 260 հիվանդ:
Ղազախստանում վիրուսի վերարտադրության մակարդակի ցուցանիշը հունիսին կազմել է 1,3։ Նշվում է վերջին շաբաթվա դինամիկայում այդ ցուցանիշի նվազում մինչեւ 1.05։
Այսպես, աշխարհում գրանցված է, ընդդդհանուր առմամբ, 11,5 մլն վարակակիր։ Մահացությունը կազմում է 536 հազար (4,6 տոկոս)։ ԱՄՆ-ում հիվանդացությունը կազմում է 2,9 մլն մարդ, Ռուսաստանում՝ 681,2 հազար մարդ, Ղազախստանում՝ 48,8 հազար մարդ։ ԱՄՆ-ում մահացությունը կազմում է 4,4 տոկոս, Ռուսաստանում՝ 1,5 տոկոս, Ղազախստանում ՝ 0,5 տոկոս։ Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ Ղազախստանը COVID-19 վարակի մակարդակով զբաղեցնում է 35-րդ տեղը:
Չորրորդ, Ղազախստանը հետեւողականորեն իրականացնում է բնակչության զանգվածային թեստավորում: Ընդհանուր առմամբ, իրականացրել է COVID-19-ի 1 631 817 (100 հազար բնակչի հաշվով ՝ 8746) լաբորատոր հետազոտություն, որից՝ 48 874 դրական, 1 582 943 բացասական։ Մեկ օրում՝ 13 830, որից 1 403 դրական: Ղազախստանը զբաղեցնում է 19-րդ տեղը աշխարհում բնակչության թեստավորման ցուցանիշով:
Ըստ միջազգային worldmeters.info աղբյուրի՝ 1 մլն բնակչությամբ հաշվով վարակվածների ցուցանիշով Ղազախստանը 54-րդ տեղում է, մահացության ցուցանիշով՝ 113-րդ: Այդ ցուցանիշների տարբերությունը վկայում է երկրում ձեռնարկվող միջոցառումների արդյունավետության մասին ։
Այսպիսով, միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս Ղազախստանում համաճարակաբանական իրավիճակի զարգացման չափավոր դինամիկայի պահպանումը:
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021 14:30
Արմինֆո. Ղազախստանը Հայաստան նավթամթերք կմատակարարի։ ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում քննարկում է Հայաստանի Հանրապետություն նավթի մատակարարման ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: >>> |
Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021 11:09
![]() Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովը հունվարի 20-ի նիստում ընդունել է <<2006թ. նոյեմբերի 6-ի` Ղազախստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի եւ դրան կից արձանագրության շրջանակներում Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձեւով կնքված> համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: >>> |
Հինգշաբթի, 14 Հունվարի 2021 18:39
![]() Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: >>> |
Հինգշաբթի, 14 Հունվարի 2021 16:09
![]() Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: >>> |
Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020 17:02
![]() Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ջանքերով՝ Ռուսաստանի նախագահի ամենաակտիվ եւ վճռորոշ միջնորդությամբ, միակ ճիշտ լուծումն է ստեղծված ճգնաժամային իրավիճակում: >>> |
Չորեքշաբթի, 16 Դեկտեմբերի 2020 16:38
![]() Արմինֆո. «Երբ միմյանց լավ ենք ճանաչում եւ դա վերաբերում է թե՛ մշակույթին, թե՛ պատմությանը եւ աշխարհագրությանը, ապա դա նաեւ նպաստում է երկկողմ տնտեսական աճին, ապրանքաշրջանառության ավելացմանը»,ՀՀ-ում Ղազախստանի դեսպան ԹԻՄՈՒՐ ՈՒՐԱԶԱԵՎԻ հարցազրույցը Ազգ թերթի հետ >>> |
Երեթշաբթի, 8 Դեկտեմբերի 2020 11:00
![]() Արմինֆո. ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը դիմել է Հայաստանում գտնվող իր հայրենակիցներին ՝ կոչ անելով առաջիկա օրերին հնարավորինս տանը մնալ: >>> |
Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2020 16:01
![]() Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը պատմական է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը, որն ընդունվել է >>> |
Չորեքշաբթի, 11 Նոյեմբերի 2020 15:31
![]() Արմինֆո.Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ: >>> |
Երեթշաբթի, 10 Նոյեմբերի 2020 14:52
|
Երկուշաբթի, 28 Սեպտեմբերի 2020 15:24
![]() Արմինֆո.Ղազախստանի ժողովրդի ասամբլեան մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ ։ Այս մասին ասված է Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի անդամների համատեղ հայտարարության մեջ ։ >>> |
Կիրակի, 27 Սեպտեմբերի 2020 17:52
![]() Արմինֆո. Ղազախստանի Հանրապետությունը խորը մտահոգություն է հայտնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ: Այս մասին ասվում է ՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ ։ >>> |
Հինգշաբթի, 10 Սեպտեմբերի 2020 10:25
![]() Արմինֆո.<Կորոնաճգնաժամը վեր է հանել մեր բոլոր խոցելի տեղերը եւ ցույց տվել մեր տնտեսությունների ինտեգրման եւ փոխգործակցության անբավարար աստիճանը>: Այս մասին սեպտեմբերի 9-ին ԱՊՀ տնտեսական ֆորումի հարթակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՂՀ առեւտրի եւ ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը: >>> |
Հինգշաբթի, 3 Սեպտեմբերի 2020 14:58
Արմինֆո. ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել 2020 թվականի հուլիսի 16-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» Համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: >>> |
Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020 21:08
Արմինֆո. Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախման կապակցությամբ։ >>> |
Ուրբաթ, 26 Հունիսի 2020 17:53
![]() Արմինֆո. Ղազախստանն ընդլայնում է երկրների ցանկը, որոնց հետ վերսկսվում են կանոնավոր միջազգային ավիաչվերթները ։ Այս մասին հայտնել ՂՀ տրանսպորտի գլխավոր սանիտարական բժիշկ Սադվակաս Բայգաբուլովը։ >>> |
Երեթշաբթի, 23 Հունիսի 2020 12:32
![]() Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկեւը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ: Այս մասին ասվում է ՂՀ նախագահի կայքում ։ >>> |
Երկուշաբթի, 8 Հունիսի 2020 12:24
![]() Արմինֆո.Ղազախստանում իրականացվում է քաղաքական բարեփոխումների խոշոր փաթեթ, որոնք նոր փուլ են բացում հասարակական-քաղաքական կյանքի հետևողական ազատականացման համար։ Դրանք շոշափում են ժողովրդավարության հիմնական ինստիտուտների հետագա զարգացումը՝ քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքը, ընտրությունների կազմակերպումը եւ քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ >>> |
Երկուշաբթի, 1 Հունիսի 2020 13:08
![]() Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ ծննդյան օրվա առթիվ: >>> |
Շաբաթ, 30 Մայիսի 2020 11:24
![]() Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ - Ժոմարտ Տոկաեւը ստորագրել է <Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագրի վավերացման մասին> օրենքը, հայտնում է zakon.kz-ն։ >>> |