Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո

Արմինֆո. Օրենքի համաձայն ՝ մայիսի 11-ին արտակարգ դրության ռեժիմը կավարտվի, եթե, իհարկե, տեղի չունենա համաճարակի զանգվածային նոր բռնկում: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, Տոկաեւ.
Կասիմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարությամբ է դիմել ղազախստանցիներին, հաղորդում Է zakon.kz.
Հայտարարության տեքստը տեղադրված է Աքորդի կայքում:
Մարտի 16-ից մեր երկիրն ապրում է արտակարգ դրության ռեժիմով։ Այդ ժամանակը շատ քաղաքացիների համար ծանր էր։ Ոմանց եկամուտները նվազել են, ոմանք կորցրել են աշխատանքը, մյուսներն ստիպված են եղել փոխել կյանքի ծրագրերը: Մարդկայնորեն համակրում եմ բոլորին։ Ես ստիպված էի նման դդժվար, բայց անհրաժեշտ որոշում կայացնել՝ Ղազախստանում վտանգավոր վարակի լայն տարածումը կանխելու համար։
Դա, հիմնականում, հաջողվել. համաճարակ չի աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Ղազախստանի գործողությունները դրական արձագանքներ են ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և միջազգային փորձագետների կողմից։ Մեկ անգամ ևս ուզում եմ հավաստիացնել, որ այս բարդ պայմաններում ոչ ոք միայնակ չի մնա իր խնդիրներով, պետությունը որևէ մեկին դժվարության մեջ չի թողնի։ Արտակարգ դրության ժամանակ իմ կողմից աջակցության երկու փաթեթ է հրապարակվել։ Ընթանում է դրանց ակտիվ իրացումը։ 4 միլիոն 250 հազար մարդ ֆինանսական օգնություն է ստացել։
Ավելի քան 570 հազար ապրանքատեսակ է ստացել։ Մենք նախատեսում ենք պարենով ապահովել ավելի քան 1,1 մլն ղազախստանցիների։ Միջոցներ են հատկացվում առաջին նախագահի նախաձեռնությամբ ստեղծված "«Біргеміз» " հիմնադրամից։ Ակտիվ աշխատանք է տանում "Nur Otan"կուսակցությունը ։
Ապրիլ-մայիս ամիսներին ավելի քան 1,6 մլն մարդ պետությունից օգնություն կստանա կոմունալ ծառայությունների վճարման համար: Մշտական հիմունքներով իրականացվում է պարենային ապրանքների առկայության և որակի մոնիթորինգ:
Տեղական իշխանությունները վերահսկողություն են իրականացնում սոցիալապես կարեւոր ապրանքների գների նկատմամբ։ Մենք փորձում ենք ֆինանսապես աջակցել մեր այն բժիշկներին, ովքեր գտնվում են համաճարակի դեմ պայքարի առաջին գծում։ Ավելի քան 1,6 մլն քաղաքացիներ եւ 11,5 հազար ՓՄՁ սուբյեկտներ տարկետում են ստացել ավելի քան 360 մլրդ տենգե ընդհանուր գումարի փոխառությունների եւ վարկերի վճարման գծով:
Հարկային խթանման միջոցառումներով ներգրավված են ավելի քան 700 հազար ընկերություններ եւ անհատ ձեռնարկատերեր, ինչը նրանց թույլ կտա տնտեսել շուրջ 1 տրիլիոն տենգե: Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման համար միջոցներ են հատկացվել ընդունելի տոկոսադրույքներով։ 200 միլիարդ տենգեն ուղղվել է գարնանային-դաշտային աշխատանքների ֆինանսավորմանը եւ ֆորվարդային գնմանը, այդ թվում 70 միլիարդը հատկացվել է սերմնաբուծության զարգացմանը, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների ձեռքբերմանը:
Ընդհանուր առմամբ, քաղաքացիների եւ բիզնեսի աջակցությանն ուղղված միջոցների ծավալը կազմել է գրեթե 6 տրիլիոն տենգե:
Կորոնավիրուսը շարունակում է գրոհել ամբողջ աշխարհը։ Հիվանդացածների թիվը մոտենում է 3 մլն մարդու, եւ այդ թիվը կաճի ։ Սպասվում է համաճարակի երկրորդ ալիքը։ Ղազախստանում հիվանդության գագաթնակետը վերջնականապես չի անցել։ Նախկինի պես պահպանվում է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու սպառնալիքը։ Հաշվի առնելով մեր երկրում ստեղծված իրավիճակը եւ պետական հանձնաժողովի եւ փորձագետների առաջարկի հիման վրա որոշում կայացրեցի հրամանագիր ստորագրել արտակարգ դրության ռեժիմը մինչեւ ընթացիկ տարվա մայիսի 11-ը երկարաձգելու մասին:
Օրենքի համաձայն ՝ մայիսի 11-ին արտակարգ դրության ռեժիմը կավարտվի, եթե, իհարկե, տեղի չունենա համաճարակի զանգվածային նոր բռնկում: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա։
Ընդհանուր առմամբ, արդեն հիմա մենք պետք է պատրաստվենք հետճգնաժամային շրջանին։
Կառավարությունը, Ազգային բանկը մինչեւ մայիսի 11-ը տնտեսական աճի վերականգնման համալիր ծրագիր կպատրաստի, որը կներառի աջակցություն առավել տուժած ոլորտներին:
Ղազախստանը բաց է միջազգային հանրության առջև, մենք հրապարակում ենք բոլոր տվյալները՝ որքան էլ դրանք տխուր լինեն։ Ճգնաժամը ցույց տվեց, որ ղազախները իսկական հայրենասերների ազգ են։ Ձեր շահագրգիռ մասնակցությամբ մենք կկարողանանք հասնել բոլոր դրված նպատակներին։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Միասին մենք կլուծենք բոլոր դժվարությունները եւ մարտահրավերները: Մենք միասին ենք: Біз біргеміз!
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026 16:28
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026 15:10
Արմինֆո. Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։ >>> |
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026 10:03
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքում։ >>> |
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ >>> |
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects. >>> |
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ >>> |
Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. >>> |
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:02
Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։ >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 15:57
Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը: >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 13:45
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։ |
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 12:14
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։ >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 19:13
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի երկու տասնամյակների աշխատանքի արդյունքները և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։ >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 12:24
Արմինֆո. Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: >>> |