Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Երկուշաբթի, 30 Մարտի 2020 14:10
Էմմանուիլ Մկրտչյան

Ղազախստանը վճռական քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար

Ղազախստանը վճռական քայլեր է ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կասեցնելու համար

Արմինֆո.  Մենք ականատես եղանք աննախադեպ իրադարձությունների։ Թվում է, թե աշխարհի շատ երկրներում առօրյա կյանքը կանգ է առել կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի հետեւանքով առաջացած առողջապահական ճգնաժամի պատճառով: Պանդեմիան բազմաթիվ ոլորտներում գործունեության դադարեցման պատճառ է դարձել, քանի որ վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում եւ արդեն բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել:

Ղազախստանն ակտիվ դիրքորոշում է որդեգրել համաճարակին հակազդման հարցում. պետությունը ճիշտ եւ ժամանակին գնահատել է վտանգը:

Հունվարի վերջին COVID-19-ի տարածման հենց սկզբից Ղազախստանի կառավարությունը հետեւել է գլոբալ իրադրությանը եւ պատրաստվել բնակչության առողջությանը ցանկացած հնարավոր մարտահրավերների: Նոր համաճարակին հակազդման կառավարական հատուկ հանձնաժողովը նախապես մշակել է քաղաքացիների պաշտպանության գործողությունների ծրագիր: Փետրվարից Ղազախստանը սկսել է փակել պետական սահմանները արտասահմանյան առանձին երկրների հետ, որոնք ունեն բարձր համաճարակային վտանգ, եւ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել արտասահման ուղեւորություններից:

Հաշվի առնելով աշխարհում անորոշ և անկանխատեսելի իրավիճակը՝ Ղազախստանի կառավարությունը ստիպված է եղել նոր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիներին պաշտպանելու համար։ Այդ պատճառով, մարտի 15-ին երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արտակարգ դրություն Է մտցրել հանրապետության տարածքում։ Իր հրամանագրով Կ. Տոկաևը մուտքի, ինչպես նաև Ղազախստանի տարածքից դուրս գալու սահմանափակումներ է մտցրել բոլոր անձանց համար, բացառությամբ դիվանագետների և օտարերկրացիների, որոնք ուղևորվում են կառավարության հրավերով և որոշակի պայմաններով:

Բացի այդ, հրամանագրով հայտարարվել են կարանտինային միջոցառումներ, որոնք կասեցնում են առեւտրի եւ զվարճանքի կենտրոնների գործունեությունը: Մանկապարտեզները, դպրոցները եւ համալսարանները փակվել են՝ բժշկական մասնագետների հանձնարարականներին համապատասխան:

Մարտի 23-ին նախագահ Կ.Տոկաևը ելույթ ունեցավ արտակարգ դրության հարցով պետական հանձնաժողովի նիստում: Վարակի հետագա ալիքը կանխելու համար նախագահը խստացված կարանտինային միջոցներ է կիրառել։ Ավելի խիստ միջոցառումների ներդրման շնորհիվ նախագահը երկրում ապահովել է բժշկական ծառայությունների լրացուցիչ պաշտպանություն՝ դրանով իսկ նվազեցնելով հիվանդության բացասական հետեւանքներին առավել ենթակա քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգը:

Ներկայումս Ղազախստանը, չնայած Չինաստանի հետ երկար ցամաքային սահմանին, որտեղ հայտնաբերվել են հիվանդության առաջին դեպքերը, ավելի քիչ է ենթակա վարակման բացասական հետեւանքներին: Իրականում, երբ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն մտցնելու մասին, Ղազախստանում կային COVID-19-ի ընդամենը մի քանի հաստատված դեպքեր: Սակայն, ինչպես ցույց է տվել այլ երկրների փորձը, չնայած վարակվածների փոքր քանակին, անհրաժեշտ էր խիստ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։

Ինքնավստահությունը Ղազախստանի կառավարության համար ելք չէր։ Վարակի զանգվածային տարածումը կանխելու եւ քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ՝ չսպասելով վարակի լայնածավալ տարածմանը։

Նախապատրաստվելով ճգնաժամին՝ նախագահը Առողջապահության նախարարությանը հանձնարարել է վերահսկողության տակ վերցնել բժշկական հաստատությունների եւ սարքավորումների պատրաստվածությունը՝ հաշվի առնելով համաճարակի առավել արմատական հետեւանքները:

Նման քայլերը պետք է ապահովեին Ղազախստանի բժշկական ծառայությունների պատրաստությունը ցանկացած իրավիճակի համար։

Ցավոք, ինչպես և պետք էր սպասել, Ղազախստանի երկու խոշորագույն քաղաքներում ՝ մայրաքաղաք Նուր Սուլթանում և ամենաբազմամարդ քաղաքում ՝ Ալմաթիում, աճել է վարակի հաստատված դեպքերի թիվը։ Այդ իսկ պատճառով նախագահ Կ. Տոկաևը գնաց վճռական քայլի՝ նշված երկու քաղաքները փակելով կարանտինի համար՝ ս. թ. մարտի 22-ից սկսած։

Մարդկանց եւ ավտոմեքենաների տեղաշարժի սահմանափակման հետ մեկտեղ իշխանությունները կրճատել են ճանապարհներին հասարակական տրանսպորտի քանակը, հրահանգել են հասարակությանն անցնել առաքման ծառայությանը: Այս միջոցառումների նպատակն է դադարեցնել հիվանդության տարածումը երկրի այլ մասերում եւ դրանով իսկ փրկել կյանքեր եւ կանխել առողջապահական ճգնաժամը:

Այդ երկու քաղաքներում ֆիզիկական մեկուսացման կանոնները պահպանելու համար պետության ղեկավարը հայտարարել է կարանտինի պայմանները խախտողների նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառելու մասին, տվյալ դեպքում՝ տուգանքներ կիրառելու մասին:

Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում իր քաղաքացիների անվտանգությանն ու առողջությանը ։ Նման արտակարգ դրության ժամանակ կարեւոր է թույլ չտալ հանցավոր գործունեությանը օգտվել ճգնաժամից։

Այդ պատճառով մարտի 23-ին նախագահ Կ.Տոկաևը հայտարարեց երկրի ամբողջ ոստիկանության մոբիլիզացման մասին։ Բացի ոստիկանության ներկայության ավելացումից, նախագահը բնակիչներին կոչ է արել աջակցել եւ համատեղ աշխատել ռիսկի խմբում հայտնված անձանց պաշտպանության համար:

Նման դեպքերում վտանգ կա, որ հասարակության որոշ շերտեր կարող են ավելի շատ տուժել, քան մյուսները։ Առավել ռիսկի են ենթարկվում այն ընտանիքները, որոնք կորցրել են եկամտի աղբյուրը եւ չունեն տնտեսական "անվտանգության բարձեր", ինչի մասին նախագահը նշել է պետական հանձնաժողովի նիստում ունեցած իր ելույթում: Արդյունքում, ի լրումն ժամկետանց վճարումների գծով  տուգանքների և տույժերի արդեն ընդունված արգելքի, դադարեցվել է հիմնական գումարի և տոկոսների վճարումը ճգնաժամից տուժած բնակչության բոլոր վարկերի գծով: Բացի այդ, բազմազավակ ընտանիքները, սահմանափակ կարողություններով քաղաքացիները եւ բնակչության սոցիալապես խոցելի մյուս շերտերը կստանան անվճար ապրանքներ, որոնք, հիմնականում, բաղկացած են հայրենական ապրանքներից:

Բացի այդ, նախագահ Տոկաևը հայտարարել է սոցիալական նշանակության ապրանքների ծավալների և առկայության տարածաշրջանային մոնիթորինգի մասին՝ բնակչությանը գների տատանումներից պաշտպանելու նպատակով։ Ակիմները (տարածաշրջանների ղեկավարները) կհամակարգեն նման ապրանքների միջտարածաշրջանային հոսքը, որպեսզի վերացնեն տեղերում դեֆիցիտները եւ կանխեն առաջին անհրաժեշտության ապրանքների խուճապային գնումը:

Ղազախստանի կառավարությունը նաեւ կոնկրետ միջոցներ է ձեռնարկել ֆինանսական հատվածին աջակցելու համար։

Նախագահի որոշման համաձայն՝ պետությունը ողջ երկրում հակաճգնաժամային միջոցառումների համար 10 մլրդ ԱՄՆ դոլար է հատկացնում՝ չհաշված արդեն իսկ առկա հարկային արտոնություններն ու աջակցությունը տեղերում։ Դրանից 740 մլն ԱՄՆ դոլար կուղղորդվի զբաղվածության ավելացմանը նպատակաուղված միջոցառումներին։

Կորոնավիրուսի դեմ պայքարում առաջին գծում ներգրավված բժիշկները, ոստիկանության աշխատակիցները եւ այլ մասնագետներ, ինչպես նաեւ ճգնաժամի պատճառով եկամուտտ կորցրած մարդիկ կստանան մեկ ամսվա աշխատավարձի չափով բոնուսային վճարումներ: Ձեռնարկություններին աջակցման նպատակով պետության ղեկավարը որոշել է արտակարգ դրության գործողության ժամանակահատվածում բանկային վարկերի գծով ՓՄՁ-ների վճարումները կասեցնելու մասին, ինչպես նաեւ մինչեւ երեք ամիս ժամկետով բոլոր հարկատեսակների եւ պարտադիր այլ վճարների վճարումից տարկետում է տրվել:

Մարտի 23-ի իր ելույթում Կ.Տոկաեւն ընդգծել է տնտեսական հաշվեկշռի պահպանման համար պայքարում ձեռնարկատիրությանն աջակցելու անհրաժեշտությունը: Նոր միջոցառումներ են հայտարարվել բիզնեսի վրա ֆիսկալ ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ։ Դա կհանգեցնի հարկման ժամկետների ավելացմանը և ռեպրեսիվ ստուգումների վերացմանը։ Նման նվազեցումը պետք է թույլ տա ձեռնարկություններին արդյունավետ որոշումներ կայացնել եւ պատասխանատվություն կրել իրենց առեւտրային գործունեության համար: Բացի այդ, պետության ղեկավարը հայտարարել է, որ 1,5 մլրդ դոլար Է հատկացվելու փոքր եւ միջին բիզնեսի շրջանառու միջոցների վարկավորմանը։

Աշխարհի տարբեր անկյուններում տեղի են ունեցել զանգվածային խուճապի դեպքեր՝ կառավարությունների կողմից ուղիղ կապի և հավաստի տեղեկատվության բացակայության պատճառով։ Ղազախստանի քաղաքացիներին նման վտանգից եւ լուրերի բացասական հետեւանքներից պաշտպանելու համար նախագահը Տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարարությանը լիազորել է ամենօրյա ճեպազրույցներ անցկացնել բնակչության համար: Տեղեկատվության տարածման համար ստեղծվել է կայք coronavirus2020.kz, որտեղ հրապարակվում են վիրուսի տարածման դեմ կառավարության պայքարի ընթացքի մասին բոլոր արդիական եւ հավաստի տեղեկությունները:

Մենք պետք է հարմարվենք նոր իրականությանը, որը, հնարավոր է, պահպանվի շատ շաբաթներ։

Այս ամենը հեշտ չէ, բայց համագործակցության և փոխգործակցության շնորհիվ՝ ինչպես անհատական, այնպես էլ պետական մակարդակներում, Ղազախստանը լավ է պատրաստված ճգնաժամի հաղթահարմանը։ Ինչպես այս շաբաթ հայտարարել Է նախագահ Կ. Տոկաեւը, "եթե մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ կատարի իր պարտքը, ես հավատում եմ, որ մենք արագ դուրս կգանք այս բարդ իրավիճակից":

Այսպիսով, նույնիսկ աշխարհագրորեն մոտ գտնվելով Եվրասիայում կորոնավիրուսի խոշոր կետերին, Ղազախստանի կառավարության ժամանակին եւ ակտիվ գործողությունները հանգեցրել են վարակված քաղաքացիների համեմատաբար փոքր թվի եւ COVID-19 համաճարակի նկատմամբ լիակատար վերահսկողության:

Ղազախստանը միշտ ձգտել է ավելի սերտ տարածաշրջանային եւ գլոբալ համագործակցության։ Պանդեմիան բացահայտեց պետությունների միջեւ համատեղ աշխատանքի կենսական անհրաժեշտությունը։ Մենք հուսով ենք, որ ողջ աշխարհի կառավարությունները սերտորեն կհամագործակցեն համաճարակի դեմ պայքարում, եւ հենց որ ճգնաժամն ավարտվի, կշարունակեն համատեղ աշխատանքը այլ գլոբալ խնդիրներ լուծելու համար: Եվ, հնարավոր է, դա կդառնա դրական ելակետ այս բարդ ժամանակաշրջանում:

Տոկաև. Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026 10:03
Տոկաև. Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքում։

>>>
Հայաստանի ֆոնդային բորսան և Ղազախստանի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Հայաստանի ֆոնդային բորսան և Ղազախստանի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։

>>>
Yerevan and Astana support developing bilateral environmental  cooperation
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Yerevan and Astana support developing bilateral environmental  cooperation

Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects.

>>>
Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով
 Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

>>>
Kazakh, Armenian MFAs hold political consultations
 Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Kazakh, Armenian MFAs hold political consultations

Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. 

>>>
Yerevan, Astana commend resumption of  regular flights as key to  strengthening bilateral relations
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Yerevan, Astana commend resumption of  regular flights as key to  strengthening bilateral relations

Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and 
Yermukhambet Konuspayev, held the previous day.

>>>
Deepening Armenian-Kazakhstani cooperation discussed at roundtable in  Yerevan
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Deepening Armenian-Kazakhstani cooperation discussed at roundtable in  Yerevan

Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian 
Association of Political Scientists and the Embassy of the Republic of Kazakhstan in Armenia.

>>>
Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալության պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՏԿԵ նախարարությունում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալության պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՏԿԵ նախարարությունում

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ 

>>>
Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքներով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքներով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

>>>
Ղազախստանի նախագահ. Շրջակա միջավայրի անվտանգությունը իրական արժեք է, որը պետք է ներդրվի մեր ԴՆԹ-ում
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Ղազախստանի նախագահ. Շրջակա միջավայրի անվտանգությունը իրական արժեք է, որը պետք է ներդրվի մեր ԴՆԹ-ում

Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։

>>>
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը կողմ է արտահայտվել Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը կողմ է արտահայտվել Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը

Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։

>>>
Աստանայում իր աշխատանքներն է սկսել տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Աստանայում իր աշխատանքներն է սկսել տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը

Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական ​​համայնքի ներկայացուցիչներ։

>>>
58 նիստ, պատրաստվել է 51 փաստաթուղթ, ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր. Ղազախստանի էկոլոգիայի նախարարը լրատվամիջոցներին ներկայացրել է ՎԷԱ ծրագիրը և նպատակները
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:02
58 նիստ, պատրաստվել է 51 փաստաթուղթ, ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր. Ղազախստանի էկոլոգիայի նախարարը լրատվամիջոցներին ներկայացրել է ՎԷԱ ծրագիրը և նպատակները

Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 15:57
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը:

>>>
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան
 Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 13:45
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

Արմինֆո Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված են հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումները Ղազախստանի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ 

>>>
Հայաստանը պատրաստ է ընդլայնել Ղազախստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառությունը՝ փոխշահավետ պայմաններով. էկոնոմիկայի փոխնախարար
 Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 12:14
Հայաստանը պատրաստ է ընդլայնել Ղազախստանի հետ փոխադարձ ապրանքաշրջանառությունը՝ փոխշահավետ պայմաններով. էկոնոմիկայի փոխնախարար

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։

>>>
Ղազախստանի նախագահը և Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահը քննարկել են 20 տարվա արդյունքները և նոր ներդրումային ծրագրերը
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 19:13
Ղազախստանի նախագահը և Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահը քննարկել են 20 տարվա արդյունքները և նոր ներդրումային ծրագրերը

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի երկու տասնամյակների աշխատանքի արդյունքները և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։

>>>
Երևանում տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 12:24
Երևանում տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունների միջև

Արմինֆո Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները:

>>>
Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող քաղաքացուն
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 10:11
Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող քաղաքացուն

Արմինֆո Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։

>>>
Ղազախստանի ԱԳՆ ղեկավար. հաստատված երկաթուղային հաղորդակցությունն էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը Երևանի և Աստանայի միջև
 Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026 20:05
Ղազախստանի ԱԳՆ ղեկավար. հաստատված երկաթուղային հաղորդակցությունն էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը Երևանի և Աստանայի միջև

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Ղազախստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև գործընկերության ռազմավարական բնույթը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին շրջանում տեղի ունեցող երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում Հայաստան–Ղազախստան բազմակողմ համագործակցության զարգացմանը և նշել, որ դրա մասի է վկայում նաև երկկողմ հարաբերությունների հագեցած օրակարգը։ Միաժամանակ, երկրի ղեկավարը հավելել է՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա, մասնավորապես, Ադրբեջանի, Ռուսաստանի և Վրաստանի միջոցով հաստատված երկաթուղային հաղորդակցությունը նոր ազդակ է հաղորդում առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, Երմեկ Կոշերբաևը նախ վարչապետին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույնները և նշել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի վերաբերյալ։ Ղազախստանի ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը։ Միաժամանակ, Երմեկ Կոշերբաևը կարևորել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և ընդգծել Ղազախստանի աջակցությունը TRIPP և ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծերին։ Նա շեշտել է, որ Ղազախստանը ևս շահագրգիռ է վերոնշյալ նախագծերի իրականացմամբ և տարածաշրջանային առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ։

Նիկոլ Փաշինյանը և Երմեկ Կոշերբաևը քննարկել են ենթակառուցվածքների, շինարարության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, ավիահաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։ Այդ առումով, կարևորվել է Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիաչվերթերի իրականացումը, որոնք կմեկնարկեն առաջիկայում։ Զրուցակիցները կարևորել են նաև հայաստանյան գործարարների պատվիրակության առաջիկայում նախատեսվող այցը Ղազախստան, ինչը ևս նոր ազդակ կհաղորդի տնտեսական համագործակցությանն ու բիզնես կապերի զարգացմանը։

>>>

Նորություններ