Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2020 17:32

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ պետական քաղաքականության ռազմավարական գերակայություն

Կոռուպցիայի դեմ պայքարը՝ պետական քաղաքականության ռազմավարական գերակայություն

Արմինֆո.Ղազախստանում կոռուպցիայի դեմ պայքարը ճանաչվել է պետական քաղաքականության կարեւորագույն ռազմավարական գերակայություն՝ ուղղված ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

 

Եկել է այն գիտակցումը, որ կոռուպցիայի արմատախիլ անելն անհնար է առանց համաշխարհային հանրության, պետական մարմինների, բիզնեսի, ոչ կառավարական հատվածի եւ պարզապես ակտիվ քաղաքացիների ջանքերի միավորման: Այս առնչությամբ ձևավորվել է մեր երկրի նոր հակակոռուպցիոն ռազմավարություն, որը մշակվել է առաջին նախագահ Ն. Նազարբաևի նախաձեռնությամբ ։  Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային պրակտիկայում ընդունված միջազգային սկզբունքների և ստանդարտների ներդրումը ՄԱԿ-ի և ՏՀԶԿ-ի հանձնարարականների կատարման առանցքային պայմանն է:

 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե ծանրության կենտրոնը տեղաշարժվում է ուժային մեթոդների կիրառման ուղղությամբ, կոռուպցիան աննշան և ժամանակավորապես նվազում է, իսկ դրա լատենտության եւ բարդության մակարդակը, ընդհակառակը, աճում է: Այս համատեքստում հատկանշական է Չինաստանի օրինակը, որտեղ, չնայած կոռուպցիայի համար մահապատժի և 10 հազարից ավելի գնդակահարված պաշտոնյաների առկայությանը, իրավիճակն արմատապես չի փոխվել։ Հետեւաբար՝ Եվրոպայի և Հարավարեւելյան Ասիայի զարգացած երկրների հաջող ռազմավարությունները հիմնված են նախականխման, լուսավորման և քրեական հետապնդման մեթոդների գրագետ համադրության վրա:

 

Այսօր փոխվում են մոտեցումները, գործողությունների սովորական ալգորիթմը և կոռուպցիայի հակազդման ոլորտում աշխատանքի ողջ գաղափարախոսությունը ։  Մեր բոլոր նախաձեռնություններն իրականացվում են արժեքների պրիզմայով, որոնք մենք մեզ համար հստակ սահմանել ենք՝ արդարություն, բարեվարքություն, վստահություն։

 

Ի թիվս վստահության տարբեր ասպեկտների՝ որպես առանքցքային փոփոխություն կարելի է առանձնացնել կոռուպցիայի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը: Իրավիճակի մասին կարելի է դատել՝ հետեւյալ փաստերով.

 

Ընթացիկ տարում Transparency Kazakhstan-ի իրականացրած՝ <Կոռուպցիայի վիճակի մոնիթորինգ Ղազախստանում> հետազոտության տվյալներով, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի աջակցությամբ հարցվածների կեսից ավելին ՝ 54,4 տոկոսը, նշել են կոռուպցիայի մակարդակի նվազում մեր երկրում։ Հարցված գործարարների 76% - ը համարում է, որ Ղազախստանում լիովին հնարավոր է զարգացնել իրենց բիզնեսը ՝ կաշառք չտալով և աշխատելով բացառապես իրավական դաշտում։

 

Աճում է քաղաքացիների թիվը, որոնք հայտարարում են կոռուպցիայի վերացման միջոցառումների իրականացմանը մասնակցելու իրենց պատրաստակամության մասին ։  Ընդ որում՝ ոչ միայն բառերով: Ամեն տարի ավելանում է կոռուպցիայի փաստերի վերաբերյալ Հակակոռուպցիոն ծառայություն կատարվող զանգերի թիվը ։  Օրինակ՝ անցած տարվա ընթացքում գործակալության call-կենտրոն նման դեպքերի առնչությամբ դիմել է շուրջ 1000 մարդ, ինչը 3 անգամ ավելի է, քան 2018-ին ։  Եթե 2018 թվականին նման հաղորդումների առնչությամբ սկսվել է 32 մինչդատական հետաքննություն, ապա միայն 2019 թվականին քրեական գործերի թիվը հասել է 66-ի ։  Դրանք պետության հակակոռուպցիոն քաղաքականության նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման կարեւոր ցուցանիշներ են։ 

 

Եվրոպական երկրներին հարյուրամյակներ են պահանջվել կոռուպցիայի դրսևորումները նվազագույնի հասցնելու համար, բայց դրանից ամբողջությամբ ազատվել մինչև հիմա ոչ մեկին չի հաջողվել։ Եվրոպական շատ փորձագետների կողմից ընդգծվում է, որ չնայած ձեռնարկվող միջոցներին՝ ԵՄ-ում կոռուպցիան ավելի լայն և խորն է տարածված, քան ներկայացվում է: Ամեն տարի քննվում են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման եւ վատնման հազարավոր դեպքեր։ Պարբերաբար հրապարակվում են միջազգային կազմակերպությունների հատուկ զեկույցներ եւ հաշվետվություններ, հետազոտություններ, որոնք վկայում են կոռուպցիայի լայն տարածման մասին

գործունեության ամենատարբեր ոլորտներում, ընդ որում ՝ ոչ միայն զարգացող երկրներում ։ 

 

Մենք ընտրել ենք կոռուպցիային մասնակից անձանց պատասխանատվության ենթարկելու պրակտիկայի և հասարակության մեջ նախականխման և բարեվարքության շարունակական զարգացմա համադրման ճիշտ ռազմավարություն։ Արդյունքներն ակնհայտ են։ Համաշխարհային բանկի <Պետական կառավարման ցուցիչները> (The Worldwide Governance Indicators) ամենամյա հետազոտության համաձայն ՝ <կոռուպցիայի վերահսկում> ցուցանիշով Ղազախստանը 2018 թվականին գրեթե երկու անգամ բարելավել է իր ցուցանիշները նախորդ տարվա համեմատությամբ: IMD-ի (IMD World Competitiveness Ranking) մրցունակության համաշխարհային վարկանիշում կաշառակերությանը եւ կոռուպցիային հակազդելու ցուցանիշով մենք լավագույն ցուցանիշներն ունենք ոչ միայն ԱՊՀ այլ երկրների շրջանում, այլեւ այնպիսի պետությունների համեմատությամբ, ինչպիսիք են՝ Հարավային Կորեան, Իսրայելը, Իսպանիան եւ այլն:

 

Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Ղազախստանը ստացել է 34 միավոր

100 հնարավորից և զբաղեցրել է 113-րդ տեղը 180 երկրների շարքում ՝ 3 միավորով և 11 դիրքով բարելավելով ցուցանիշները նախորդ տարվա համեմատ։

 

Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները եւ տարբերությունները: Կոռուպցիայի ցածր մակարդակ ունեցող պետությունների մակարդակ դուրս գալու իր ձգտման մեջ Ղազախստանը սկսեց ակտիվորեն օգտագործել իրեն արդարացրած մոտեցումներն ու սկզբունքները, ինչպես նաև համընդհանուր դարձած մեխանիզմներն ու այդ նպատակին հասնելու գործիքները ։

 

Այս ուղղությամբ հերթական քայլը դարձավ ԳՐԵԿՈ-ին միանալը, ինչը թույլ կտա ներգրավել Եվրոպայի խորհրդի փորձագիտական ներուժը կոռուպցիայի հակազդման ազգային համակարգի հետագա կատարելագործման համար:

 

Մասշտաբային ավտոմատացումը թույլ է տվել ավելի քան երեք քառորդով նվազեցնել պետական ծառայությունների ոլորտում կոռուպցիայի մակարդակը: Էապես ընդլայնվել է քաղաքացիների արդարադատության հասանելիությունը։ Իրականացվել է կոռումպացված պաշտոնյաներից պետական ապարատի հիմնովին մաքրում, ինչը թույլ է տալիս վերջին տարիներին դիտարկել կոռուպցիոն իրավախախտումների կայուն նվազում։ 

 

Անցյալ տարվա նոյեմբերին նախագահի կողմից ստորագրվել է օրենք, որը նախատեսում է պետական մարմինների ղեկավարների հրաժարականի եւ անձնական կարգապահական պատասխանատվության ինստիտուտ ՝ նրանց ենթակաների կողմից կոռուպցիոն իրավախախտում կատարելու դեպքում:

 

Մասնավորապես, եթե պետական մարմնի պաշտոնատար անձը դատապարտվել է կոռուպցիայի փաստով, անհատական պատասխանատվություն է կրելու նրա անմիջական ղեկավարը։ Եթե վերջիններս  պետական ծառայողներ են ՝ նախարարներ, փոխնախագահներ, խոսքը պաշտոնաթողության մասին է, եւ վերջին խոսքը նախագահինն է լինելու։  Դրա հետ մեկտեղ սահմանվում է պետական մարմինների ղեկավարների պարտականությունը ՝ կանխելու իրենց ենթակաների կողմից կոռուպցիոն իրավախախտումները։ Այդ միջոցներ չձեռնարկելու համար նախատեսվում է կարգապահական պատասխանատվություն:

 

Այդ նույն օրենքով կվերականգնվի նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն փորձաքննությունը ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական մակարդակով ՝ հանրության լայն ներգրավմամբ։ Կոռուպցիայի հակազդման գործում քաղաքացիների ներգրավվածության ուժեղացման մեկ այլ ձեւ կհանդիսանա կոռուպցիայի փաստերի մասին հաղորդումների համար քաղաքացիների խրախուսման համակարգի փոփոխությունը: Եթե ներկայումս նման դեպքերում առավելագույն վարձատրությունը 250 հազար տենգե է, ապա շատ շուտով այդ գումարը կաճի մինչեւ մի քանի միլիոն: Չեմ կարող չնշել, որ արդեն մոտ ժամանակներս պետական ծառայողներին կրկին թույլ կտան աշխատանքի վայրում օգտվել սմարթֆոններից, ինչը, մեր կարծիքով, զգալիորեն կբարձրացնի աշխատանքի օպերատիվությունը, այդ թվում ՝ քաղաքացիների հետ փոխգործակցության հարցերում:

 

Կշարունակվի նաեւ կոռուպցիայի հիմնարար պատճառների վերացման, այդ թվում ՝ տնտեսությունում պետական մասնակցության նվազեցման, կանխիկ դրամաշրջանառության նվազման, պետական մարմինների եւ դրանց ենթակա կազմակերպությունների օպտիմալացման ուղղությամբ աշխատանքը ՝ պետծառայողների աշխատանքի վարձատրության զգալի բարձրացման, ինչպես նաեւ վերահսկողական գործառույթների կրճատման նպատակով:

 

Նախաձեռնվել են նաև օրենսդրական այլ միջոցառումներ, որոնց համալիր իրականացումը թույլ կտա արմատապես նվազեցնել կոռուպցիայի մակարդակը ։  Դրանցից հիմնականը ապօրինի հարստացման համար պատասխանատվության սահմանումն է, առանց բացառության բոլոր պետական ծառայողների պարտականությունը՝ հրապարակել եկամուտների եւ ծախսերի հայտարարագրերը, ինչպես նաեւ Integrity Testing ինստիտուտի ներդրումը, պարզ ասած՝ մասնագիտական անկաշառության ստուգումները:

 

Օրենքի տառին հետևելու հիմքում ընկած է դրա ոգու իմաստավորումը և ըմբռնումը ։  Այս ունակությամբ մարդը տարբերվում է մեքենայից, որը աշխատում է բացառապես տրված

ալգորիթմի շրջանակներում:  Մենք ելնում ենք այն բանից, որ օրենքի հանդեպ հարգանքն անհնար է առանց բարոյական այնպիսի հիմնարար արժեքի, ինչպիսին բարեվարքությունն է:

 

Բարեվարքությունը պետական կառավարման ողջ ժամանակակից համակարգի անկյունաքարն է ՝ ուղղված հանրային շահերի գերակայությանը ։  Խոսքը քաղաքացիների հասուն հակակոռուպցիոն մշակույթի և իրավակիրառ պատշաճ պրակտիկայի մասին է ։  Դա այն է, ինչի վրա կառուցվում է ՏՀԶԿ քաղաքականությունը։ Առանց դրա, լայնածավալ սոցիալական փոփոխությունները չեն կայանա։ Բարեվարքությունը ենթադրում է վճռական հրաժարում այն ամենից, ինչը խանգարում է մեր ընթացքին դեպի բաց և արդար հասարակություն։

 

Որպես առաջին քայլ՝ մենք դիտարկում ենք պետական մարմինների հանրային բարեվարքության վարկանիշի որոշման մեթոդիկայի մշակումը, որը կարտացոլի պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը: Բարեվարքությունը պետք է դառնա հանրային ծառայողների համար առանցքային բարոյական արժեք։

 

Ղազախստանի ԱԳՆ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են
 Չորեքշաբթի, 25 Հունիսի 2025 17:30
Ղազախստանի ԱԳՆ. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են

Արմինֆո. Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է  Zakon.kz-ը:

>>>
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը Ղազախստանը դիտարկում է որպես հուսալի և հեռանկարային գործընկեր տարածաշրջանում
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025 18:30
Էկոնոմիկայի նախարար. Հայաստանը Ղազախստանը դիտարկում է որպես հուսալի և հեռանկարային գործընկեր տարածաշրջանում

Արմինֆո.  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աստանա միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևի հետ։

>>>
Factsheet on the Astana International Forum
 Հինգշաբթի, 29 Մայիսի 2025 16:02
Factsheet on the Astana International Forum

Արմինֆո.Overview:On 29–30 May 2025, Kazakhstan is hosting the Astana International Forum (AIF) under the theme “Connecting Minds, Shaping the Future.” The Forum serves as a global platform for dialogue and cooperation on today’s most pressing challenges.

>>>
Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկումը ՝ Հայաստաի զբոսաշրջության կոմիտեի օրակարգում
 Երեքշաբթի, 20 Մայիսի 2025 17:49
Հայաստանի և Ղազախստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկումը ՝ Հայաստաի զբոսաշրջության կոմիտեի օրակարգում

Արմինֆո.Առաջիկայում ղազախական ավիաընկերության հետ քննարկումներ տեղի կունենան դեպի Երևան նոր չվերթների հնարավորության շուրջ: Այդ մասին ղազախական "Կազինֆորմ" պարբերականին հետ հարցազրույցում հաղորդել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

>>>
Ղազախստանը կմասնակցի 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք COP-17 համաժողովին
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 16:23
Ղազախստանը կմասնակցի 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք COP-17 համաժողովին

Արմինֆո. Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ:

>>>
Հայաստանը Ղազախստանին է հանձնել մահափորձի համար մեղադրվողին
 Հինգշաբթի, 15 Մայիսի 2025 12:18
Հայաստանը Ղազախստանին է հանձնել մահափորձի համար մեղադրվողին

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:

>>>
Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 18:56
Կասիմ-Ժոմարտ Տոկաև. Հայաստանը Ղազախստանի համար հուսալի գործընկեր է Հարավային Կովկասի տարածաշրջանում

Արմինֆո. Մայիսի 14-ին տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը պաշտոնական այցով Աստանայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

>>>
ԱԺ խոսնակ. Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ
 Չորեքշաբթի, 14 Մայիսի 2025 13:05
ԱԺ խոսնակ. Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ

Արմինֆո Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

>>>
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 7 Մայիսի 2025 13:04
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում

Արմինֆո.  Բեռնափոխադրողները հաճախ բախվում են խնդիրների, որոնք կապված են ոչ թե փոխադրամիջոցների, այլ բուն բեռի հետ։ Այդ մասին մայիսի 7-ին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելով "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին" հայ-ղազախական համաձայնագրին կից արձանագրությունը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը սերտորեն համագործակցում են բոլոր ուղղություններով. ԱԺ պատգամավոր
 Երկուշաբթի, 5 Մայիսի 2025 17:24
Հայաստանն ու Ղազախստանը սերտորեն համագործակցում են բոլոր ուղղություններով. ԱԺ պատգամավոր

Արմինֆո. Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ: Մենք սերտ համագործակցում ենք ղազախ գործընկերների հետ բոլոր ուղղություններով: Այդ մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը մեր երկրում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաեւի հետ հանդիպմանը:

>>>
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 12:10
Հայ-ղազախական արձանագրությունը թույլ կտա բարձրացնել Հայաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում

Արմինֆո.  Հայաստանը մտադիր է վավերացնել  «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թվականի նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Հարցը քննարկվել է ապրիլի 30-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որը դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված փաստաթղթի վերաբերյալ:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը համագործակցություն կհաստատեն միգրացիայի ոլորտում
 Չորեքշաբթի, 30 Ապրիլի 2025 11:42
Հայաստանն ու Ղազախստանը համագործակցություն կհաստատեն միգրացիայի ոլորտում

Արմինֆո  Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն է տվել 2024 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

>>>
Հայաստանի և Ղազախստանի զբոսաշրջության կոմիտեների ղեկավարները հանդիպում են ունեցել
 Երեքշաբթի, 29 Ապրիլի 2025 15:47
Հայաստանի և Ղազախստանի զբոսաշրջության կոմիտեների ղեկավարները հանդիպում են ունեցել

Արմինֆո. Անցյալ շաբաթ Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջային արդյունաբերության կոմիտեի նախագահ Նուրտաս Կարիպբայեվի հետ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հարցեր
 Ուրբաթ, 25 Ապրիլի 2025 16:11
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հարցեր

Արմինֆո.ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Ալմաթիում անցկացվող «Զբոսաշրջություն և ճանապարհորդություն» 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի Զբոսաշրջության և սպորտի փոխնախարար Երժան Երկինբաևի հետ։

>>>
Երևանում բացվել է Աբայ Կունանբաևի անվան զբոսայգի
 Շաբաթ, 19 Ապրիլի 2025 15:17
Երևանում բացվել է Աբայ Կունանբաևի անվան զբոսայգի

Արմինֆո  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է նրա հուշատախտակը։

>>>
Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան
 Շաբաթ, 19 Ապրիլի 2025 12:49
Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. Հայաստան-Ղազախստան

Արմինֆո Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ընդունել է Ղազախստանի Հանրապետության մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի գլխավորած պատվիրակությանը։ Պաշտոնական հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

>>>
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր
 Երեքշաբթի, 15 Ապրիլի 2025 15:29
Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր

Արմինֆո.Հայաստանի և Ղազախստանի միջև մշակութային համագործակցության շրջանակում ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն Ղազախստանի մշակույթի օրեր։

>>>
ՂՀ նախագահ. Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ձեռնամուխ են լինում Կասպից ծովով դեպի Եվրոպա "կանաչ" էներգիայի էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագծի մշակմանը
 Ուրբաթ, 4 Ապրիլի 2025 12:22
ՂՀ նախագահ. Ղազախստանը, Ուզբեկստանն ու Ադրբեջանը ձեռնամուխ են լինում Կասպից ծովով դեպի Եվրոպա

Արմինֆո. Ղազախստանը Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ համատեղ սկսում է Կասպից ծովով "կանաչ" էներգիայի հաղորդման գծի կառուցման լայնածավալ նախագծի վրա աշխատանքը՝ եվրոպական շուկաներ հետագա մուտքով: Այդ մասին Սամարղանդում "Կենտրոնական Ասիա - Եվրամիություն" գագաթնաժողովում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ  Ժոմարտ Տոկաևը, ում խոսքը մեջբերում է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը ճյուղային համագործակցությունը դիտարկում են որպես երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորություն
 Հինգշաբթի, 3 Ապրիլի 2025 12:28
Հայաստանն ու Ղազախստանը ճյուղային համագործակցությունը դիտարկում են որպես երկրների միջև հարաբերությունների խորացման հնարավորություն

Արմինֆո. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։    

>>>
ԱԳՆ-ում ամփոփել են Ղազախստան այցի արդյունքները. Մենք միասնական ենք ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու, տարանցիկ ներուժն ավելացնելու եւ ազգային տնտեսությունները արդիականացնելու ձգտման հարցում
 Շաբաթ, 29 Մարտի 2025 12:26
ԱԳՆ-ում ամփոփել են Ղազախստան այցի արդյունքները. Մենք միասնական ենք ինքնիշխանությունն ու անկախությունն ամրապնդելու, տարանցիկ ներուժն ավելացնելու եւ ազգային տնտեսությունները արդիականացնելու ձգտման հարցում

Արմինֆո. Ղազախստանի հետ մեր ընդհանուր հավատարմությունը ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքներին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմամբ և դիվերսիֆիկացմամբ փոխադարձ շահագրգռվածությունն էլ ավելի է ընդլայնում մեր համագործակցության հորիզոնները: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը ՝ անդրադառնալով Ղազախստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը:

>>>

Նորություններ