Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո

Արմինֆո.Հայաստան նավթամթերքի ներմուծման շուրջ համաձայնագրի նախագծ մշակման աշխատանքը շարունակվում է եւ, սկզբունքորեն, գտնվում է այն ավարտական փուլում, որում գտնվում էր նախորդ տարվա վերջին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը։
"Որքան ինձ հայտնի է, հարցը գտնվում է հայկական կողմում, այսինքն՝ ինչ-որ դրույթներ հղկվում են, որքան ես հասկանում եմ։ Ղազախական կողմից հարցն ամբողջությամբ մշակվել է։ Սակայն ղազախստանյան նավթամթերքի հայկական շուկա արտահանման եւ իրացման ծրագրի իրագործումն առնչվում է ոչ միայն, պարզապես, համաձայնագրի ստորագրմանը", - արձանագրել է դեսպանը, մատնանշելով մի քանի բաղադրիչներ, որոնք պետք է ապահովվեն։
Դիվանագետի հավաստմամբ, խոսքը վերաբերում է լոգիստիկային եւ կողմերի փոխադարձ պարտավորություններին, այդ թվում նաեւ ղազախական նավթամթերքների վերաարտահանումից խուսափելու առումով:
Ուրազաեւը դա հիմնավորել է այն հանգամանքով, որ վերաարտահանման ուղիներ կազմակերպելու ցանկացած փորձ ինքնըստինքյան կհանգեցնի այդ նույն նավթամթերքների թանկացմանը Ղազախստանում՝ հենց ղազախստանցի սպառողների համար, քանի որ ամեն ինչ դուրս է բերվելու երկրի սահմաններից, հիշեցնելով, որ նավթ եւ նավթամթերք արտահանողները միշտ շահագրգռված են շահույթ ստանալու հարցում:
"Ամենայն հավանականությամբ, աշխատանք է տարվում այն ուղղությամբ, որպեսզի այդ սեւ անցքը չստեղծվի, մշակվում են կարգավորման պայմանները վերաարտահանում եւ արտահանում թույլ չտալու մասին, կատարվում են հայկական շուկայի պահանջների ճշգրիտ ծավալների հաշվարկներ, թե կոնկրետ ով կլինի այդ համաձայնագրի օպերատորը, որովհետեւ նրանք նույնպես որոշակի պարտավորություններ են ստանձնում եւ որոշակի բիզնես ռիսկեր են կրում այդ ապրանքատեսակների սպառողների հանդեպ",-արձանագրել է Ուրազաեւը:
Այդ տեսանկյունից, Ղազախստանի դեսպանի համոզմամբ, այդ համաձայնագրի բոլոր դրույթների ճշգրիտ ստուգված կազմումը լավ գրավական է, ընդհանուր առմամբ, Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների տարածքում նավթամթերքի շուկայի բնականոն գործունեության համար: Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ տարածքում տարբեր ապրանքների եւ ծառայությունների արտահանման գործընթացում որոշակի փոխադարձ պայմանավորվածությունների եւ որոշակի պարամետրերի կարգավորման բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: "Հետո մենք՝ ԵՏՄ երկրներս, ստիպված են լինում դրանք կարգավորենլ, երբեմն ստիպված ենք լինում վիճել այդ առիթով։ Եվ որպեսզի դա չլինի, ավելի լավ է լավ նախապատրաստել պայմանագրային բազան", - նշել է դեսպանը։
Միևնույն ժամանակ, նա դժվարացել է նշել բանակցությունների գործընթացը լիովին ավարտելու գոնե մոտավոր ժամկետները։ "Որքան ես գիտեմ, ղազախական կողմը ժամկետներ չունի։ Որքան ինձ հայտնի է, հայկական կողմը ինչ-որ ողջամիտ ժամկետներ ունի, որպեսզի դիվերսիֆիկացնի նավթամթերքի ներմուծման մատակարարումները եւ պարզի մասնակիցների թիվը տեղի հայկական շուկայում։ Իսկ Ղազախստանին, անկեղծ ասած, հետաքրքրում է միայն վերաարտահանում թույլ չտալու խնդիրը եւ նավթամթերքի ծավալների հզորությունների ազատությունը", - ամփոփել է ղազախ դիվանագետը:
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը ճեպազրույցի ժամանակ հաղորդել էր, որ Ղազախստանն ու Հայաստանը պատրաստ են մեկ ամսվա ընթացքում ստորագրել ղազախստանյան նավթի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե կողմերը ժամանակին անցկացնեն ներպետական համաձայնեցում: "Այժմ հայկական կողմն ընդունել է ղազախական բենզինի արտահանման համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ղազախստանի բոլոր առաջարկները։ Այն բանից հետո, երբ մենք նրանց հետ համաձայնեցրինք նախագիծը, ուղարկեցինք ներպետական ընթացակարգերի։ Համաձայնեցնող նախարարությունների միջեւ կան որոշ անհամապատասխանություններ։ Մասնավորապես, Ղազախստանի Ֆինանսների նախարարությունը և Առևտրի ու ինտեգրման նախարարությունը տարբեր տեսլականներ ունեն առանձին ձևակերպումների վերաբերյալ։ Մենք ենթադրում ենք, որ հաջորդ շաբաթ առանձին խորհրդակցություն կանցկացնենք այդ պետական մարմինների հետ։ Կձգտենք դիտողությունները հանել", - ասել էր էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը։
Համաձայնագիրը պետք է անցնի նաև լեզվաբանական և գիտաիրավական փորձաքննության ընթացակարգ։ Դրանից հետո հայկական կողմը կհնչեցնի մատակարարումների ծավալները։ "Ես կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում մենք կարող ենք հասնել ստորագրման, եթե հաջողությամբ անցնենք բոլոր ընթացակարգերը։ Հայաստանը, ի տարբերություն Բելառուսի և Ղրղզստանի գործընկերների, ծավալներ չի նշել։ Բայց այնտեղ մատակարարման լոգիստիկան ինքնին շատ բարդ է։ Տրանսպորտային միջանցքը շատ ծանր է։ Ընդհանուր առմամբ, նրանք պատրաստ են ցանկացած ծավալի, որպեսզի գոնե ինչ-որ քանակությամբ մեր թեթեւ նավթամթերք լինի իրենց շուկայում", - եզրափակել է Ասեթ Մագաուովը։
Հավելենք, որ Ղազախստանից հայկական շուկա նավթամթերքի ներմուծման մասին խոսակցություններն սկսվել են դեռևս 2018 թվականի վերջին։ Բոլոր ընթացակարգերի ավարտման վերջնաժամկետներն առայժմ այդպես էլ չեն որոշվել։
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026 10:03
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքում։ >>> |
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ >>> |
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects. >>> |
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ >>> |
Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. >>> |
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:02
Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։ >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 15:57
Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը: >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 13:45
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։ |
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 12:14
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։ >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 19:13
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի երկու տասնամյակների աշխատանքի արդյունքները և ներդրումային համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները։ >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 12:24
Արմինֆո. Ապրիլի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: >>> |
Ուրբաթ, 10 Ապրիլի 2026 10:11
Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։ >>> |
Հինգշաբթի, 9 Ապրիլի 2026 20:05
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությանը։ |