Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո








 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2020 16:38

Ալմաթիում տեղի է ունեցել XVI միջազգային ամենամյա Ժաուտիկովյան օլիմպիադան

Ալմաթիում տեղի է ունեցել XVI միջազգային ամենամյա Ժաուտիկովյան օլիմպիադան

Արմինֆո. Հունվարի 8-14-ը Ալմաթի քաղաքում անցկացվել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան:

Օլիմպիադային այս տարի մասնակցել է 84 թիմ աշխարհի 21 երկրից։ Հայաստանի թիմն այս տարի ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի և <Քվանտ> վարժարանի աշակերտները, ովքեր աննախադեպ արդյունքներ են գրանցել ՝ Հայաստանի հավաքականի ընդհանուր կազմում նվաճելով 1 ոսկե, 7 արծաթե, ինչպես նաև 10 բրոնզե մեդալ:

Հարկ է նշել, որ մեդալների քանակով և մասնակիցների թվով նախորդ տարիներին նման բան չի դիտվել։ Ալմաթիի հայ համայնքը Հայաստանի պատվավոր հյուպատոսության հետ համատեղ արդեն 4-րդ տարին անընդմեջ բարի ավանդույթ է ձևավորել՝ օլիմպիադայի մասնակիցներին դիմավորել ղազախական ավանդական հուշանվերներով, հաջողություն մաղթելով նրանց առաջիկա մրցումներում:

Շատ ուրախալի է, որ տարեցտարի օլիմպիադան ավելի ու ավելի շատ մասնակիցներ է հավաքում Հայաստանից և այլ երկրներից և հայտնի է դառնում միջազգային ասպարեզում։

Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
 Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020 12:01
Հայաստանի եւ Ղազախստանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները

Արմինֆո. Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Գերմանիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ։

>>>
Կոռուպցիայի դեմ պայքարը՝ պետական քաղաքականության ռազմավարական գերակայություն
 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2020 17:32
Կոռուպցիայի դեմ պայքարը՝ պետական քաղաքականության ռազմավարական գերակայություն

Արմինֆո.Ղազախստանում կոռուպցիայի դեմ պայքարը ճանաչվել է պետական քաղաքականության կարեւորագույն ռազմավարական գերակայություն՝ ուղղված ժողովրդի բարեկեցության բարձրացմանը:

>>>
Նուր Սուլթանում ղազախստանցին 437 անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ Հայաստանում գրանցված BMW-ով
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020 14:24
Նուր Սուլթանում ղազախստանցին 437 անգամ խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ Հայաստանում գրանցված BMW-ով

Արմինֆո.2019 թվականին Նուր Սուլթանում արտասահմանյան համարանիշներով ավտոմեքեններով երթևեկող "լիխաչների" յուրօրինակ հակառեյտինգ է կազմել Ղազախստանի մայրաքաղաքի ոստիկանության դեպարտամենտը, հաղորդում է Kolesa.kz կայքը:

>>>
Ղազախստանի Մաժիլիսը հավանություն է տվել Հայաստանի հետ պաշտոնական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագրին
 Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2020 14:23
Ղազախստանի Մաժիլիսը հավանություն է տվել Հայաստանի հետ պաշտոնական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագրին

Արմինֆո.Ղազախստանի Մաժիլիսը լիագումար նիստում հավանություն է տվել համաձայնագրի վավերացմանը՝ կրկնակի հարկումը բացառելու եւ եկամուտների եւ գույքի հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինների կողմից տրված ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի մասին նոտաների փոխանակման ձեւով, հաղորդում է "Կազախստանսկայա պրավդա" պարբերականի թղթակիցը:

>>>
Ղազախստանի դեսպան. Ղազախստանցի մասնագետները հայ գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում ավտոմեքենաների վերաարտահանման մեխանիզմի շուրջ
 Ուրբաթ, 31 Հունվարի 2020 11:49
Ղազախստանի դեսպան. Ղազախստանցի մասնագետները հայ գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում ավտոմեքենաների վերաարտահանման մեխանիզմի շուրջ

Արմինֆո.Ղազախստանի նախարարությունների և գերատեսչությունների (ՆԳՆ, Մաքսային ծառայություն, Պետեկամուտների կոմիտե) ներկայացուցիչները աշխատանքային խորհրդակցություններ են անցկացնում իրենց հայ գործընկերների հետ, որպեսզի հասկանան ՂՀ տարածք ավտոմեքենաների վերաարտահանման ամբողջ մեխանիզմը: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը։

>>>
Դեսպան. Ղազախստանը հայկական կողմի հետ շատ է խոսել ԵԱՏՄ շրջանակներում համատեղ կոոպերացիա ստեղծելու մասին
 Ուրբաթ, 31 Հունվարի 2020 11:50
Դեսպան. Ղազախստանը հայկական կողմի հետ շատ է խոսել ԵԱՏՄ շրջանակներում համատեղ կոոպերացիա ստեղծելու մասին

Արմինֆո.Ղազախստանը շատ է խոսել հայկական կողմի հետ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ կոոպերացիա ստեղծելու մասին։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը։

>>>
Թիմուր Ուրազաև. Հայաստանի հետ նավթամթերքների շուրջ համաձայնագիրը ղազախական կողմից  լիովին մշակվել է
 Ուրբաթ, 31 Հունվարի 2020 11:46
Թիմուր Ուրազաև. Հայաստանի հետ նավթամթերքների շուրջ համաձայնագիրը ղազախական կողմից  լիովին մշակվել է

Արմինֆո.Հայաստան նավթամթերքի ներմուծման շուրջ համաձայնագրի նախագծ մշակման աշխատանքը շարունակվում է եւ, սկզբունքորեն, գտնվում է այն ավարտական փուլում, որում գտնվում էր նախորդ տարվա վերջին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը։

>>>
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն
 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020 11:00
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն

Արմինֆո.Վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետն Ալմաթիում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

>>>
Դարիգա Նազարբաևան ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնին համակարգչային տեխնիկա, ինտերակտիվ տախտակ և գրքեր է նվիրել
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020 17:23
Դարիգա Նազարբաևան ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնին համակարգչային տեխնիկա, ինտերակտիվ տախտակ և գրքեր է նվիրել

Արմինֆո.  Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւան եւ պատգամավոր Մուխտար Կուլ-Մուհամեդը ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնում գործող Ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնին նվիրել են համակարգչային տեխնիկա, ինտերակտիվ տախտակ և գրքեր:

>>>
Աբայը և Ղազախստանը 21-րդ դարում
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020 13:51
Աբայը և Ղազախստանը 21-րդ դարում

Արմինֆո. ՂՀ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հրապարակել է "Աբայը եւ Ղազախստանը 21-րդ դարում" հոդվածը: Պետության ղեկավարի հոդվածը նվիրված է ղազախ մեծ բանաստեղծի, մտավորականի, հասարակական գործչի ծննդյան 175-ամյակին եւ նրա անձի ու Ժառանգության նշանակությանը արդի հասարակության համար: Ներկայացնում ենք հոդվածի հիմնական հատվածները:

>>>
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Ալմաթիի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2019 15:17
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Ալմաթիի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի

Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել զոհերի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:  

>>>
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ
 Երեթշաբթի, 24 Դեկտեմբերի 2019 14:05
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ

Արմինֆո.Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ, հաղորդում է Caravan.kz՝  հղում անելով Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:

>>>
Ղազախստանը 2020 թվականին նավթամթերք կմատակարարի Հայաստան
 Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 18:00
Ղազախստանը 2020 թվականին նավթամթերք կմատակարարի Հայաստան

Արմինֆո. 2020 թվականի սկզբին կորոշվեն ղազախական նավթի և նավթամթերքի՝ Հայաստան արտահանման ծավալները։ Այս մասին երկրի ղեկավարի ուղերձի և հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ ՂՀ Էներգետիկայի նախարարության զեկույցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը, հայտնում է zakon.kz-ի թղթակիցը: < ԵԱՏՄ պայմանագրով նախատեսվում է, որ նավթի և նավթամթերքների մատակարարումները կարգավորվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա:

>>>
ՀՀ նախագահ. Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով
 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 20:14
ՀՀ նախագահ. Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն:

>>>
Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին
 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 15:40
Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին

Արմինֆո.Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

>>>
ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ. Լոգիստիկան Հայաստանի  <մոռացված խորթ զավակն է>
 Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2019 13:08
ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ. Լոգիստիկան Հայաստանի  <մոռացված խորթ զավակն է>

Արմինֆո. Դեկտեմբերի 3 - ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան կողմից կազմակերպված <Ղազախստան-Հայաստան. հնարավորությունների արտահանում> թեմայով կլոր սեղանի ընթացքում ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահագն Լալայանին ՝ տարակուսելով, թե ով է երկրի պետական կառույցներում զբաղվում լոգիստիկայով:

>>>
Ղազախստանի դեսպան. Հայաստանի հետ ավելի լայն ներդրումային գործընկերության համար պետք է ստեղծել հետաքրքիր նախագծեր, որոնց արդյունքները պետք է լինեն  կանխատեսելի
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 20:30
Ղազախստանի դեսպան. Հայաստանի հետ ավելի լայն ներդրումային գործընկերության համար պետք է ստեղծել հետաքրքիր նախագծեր, որոնց արդյունքները պետք է լինեն  կանխատեսելի

Արմինֆո.Վերջին 16 տարիների ընթացքում Հայաստանի և Ղազախստանի միջև ներդրումային համագործակցությունը զարգանում է, բայց մակարդակն այնքան էլ բարձր չէ։  Այդ մասին դեկտեմբերի 3-ին Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հնարավորությունների արտահանմանը նվիրված կլոր սեղանի հարթակներում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին։

>>>
Թիմուր Ուրազաև. Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն առայժմ անմխիթար վիճակում է
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 20:19
Թիմուր Ուրազաև. Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն առայժմ անմխիթար վիճակում է

Արմինֆո.Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը դեռեւս անմխիթար վիճակում է։  Այդ մասին դեկտեմբերի 3-ին լրագրողներին ասել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը Ղազախստանի դեսպանատան կազմակերպած կլոր սեղանի շրջանակներում, որը նվիրված էր ՀՀ և ՂՀ միջև արտահանման հնարավորություններին:

>>>
"Վեհացնել տափաստանը՝ առանց լեռները նվաստացնելու". Երևանում լույս է տեսել ղազախական գրականության առաջին հայերեն անթոլոգիան
 Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019 13:15

Արմինֆո. Նոյեմբերի 29-ին Երևանի Golden Palace հյուրանոցում տեղի է ունեցել ղազախական գրականության առաջին անթոլոգիայի շնորհանդեսը, որը թարգմանվել է հայերեն: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության, Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի համատեղ ջանքերի շնորհիվ:

>>>
ՀՀ քաղաքացիները մեկ ամիս առանց գրանցման կարող են գտնվել Ղազախստանում
 Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2019 00:42
ՀՀ քաղաքացիները մեկ ամիս առանց գրանցման կարող են գտնվել Ղազախստանում

Արմինֆո. Ղազախստանն ու Հայաստանն էլ ավելի կմերձենան միմյանց։   Երկու երկրների քաղաքացիները կկարողանան մեկնել բարեկամ պետություն ՝ սահմանին ներկայացնելով ոչ թե միջազգային անձնագիր, այլ ID քարտ, հաղորդում է ղազախական "Խաբար 24" հեռուստաալիքը:

>>>

Նորություններ