Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո








 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 20:30
Ալինա Հովհաննիսյան

Ղազախստանի դեսպան. Հայաստանի հետ ավելի լայն ներդրումային գործընկերության համար պետք է ստեղծել հետաքրքիր նախագծեր, որոնց արդյունքները պետք է լինեն  կանխատեսելի

Ղազախստանի դեսպան. Հայաստանի հետ ավելի լայն ներդրումային գործընկերության համար պետք է ստեղծել հետաքրքիր նախագծեր, որոնց արդյունքները պետք է լինեն  կանխատեսելի

Արմինֆո.Վերջին 16 տարիների ընթացքում Հայաստանի և Ղազախստանի միջև ներդրումային համագործակցությունը զարգանում է, բայց մակարդակն այնքան էլ բարձր չէ։  Այդ մասին դեկտեմբերի 3-ին Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հնարավորությունների արտահանմանը նվիրված կլոր սեղանի հարթակներում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին։

 

"2003 թվականից ի վեր Ղազախստանից Հայաստան ներդրումները կազմել են շուրջ 52 մլն դոլար, Հայաստանից Ղազախստան' 2 մլն դոլարից պակաս: Դա խոսում է այն մասին, որ մեր երկրները պետք է կանգ չառնեն ներդրումային օրենսդրության արդիականացման վրա, երկրորդ՝ ստեղծեն հետաքրքիր նախագծեր, ավելի թափանցիկ եւ ավելի կանխատեսելի դարձնեն դրանց արդյունքները, իսկ դրա համար ներդրումներ կատարելու ցանկությունը քիչ է, այլ անհրաժեշտ է  ներդրողի համար պարզ եւ հստակ նպատակ", - նկատել է դիվանագետը: Շարունակելով միտքը՝ Ուրազաևը պարզաբանել է, որ ներդրողների համար կարևոր է իմանալ, թե ինչ են ունենալու և որքանով իրենց ներդրումային նախագծերը կարող են ներգրվել ԵԱՏՄ անդամ երկրների ինտեգրացիոն տնտեսությունում՝ էլ չխոսենք գլոբալ տարածաշրջանային տնտեսությունների մասին։

 

Անդրադառնալով ներդրումների ուղղություններին՝ դեսպանը նշել է, որ քանի դեռ մասնավոր ներդրումները կողմնորոշված են գինու և կոնյակի արտադրության ոլորտին, փոքր ծավալներն ընդգրկում են Հայաստանի ոսկերչական և կահույքի արտադրությունը: "Բայց վերջին տարիներին ղազախական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ աննշան են այն ներդրումների համեմատ, որոնք Ղազախստանն իրականացնում է տարածաշրջանի հարեւան երկրներում", - նկատել է նա:

 

Ամփոփելով՝ Ուրազաեւն ընդգծել է, որ երկրների միջեւ ներդրումային համագործակցությունը չի համապատասխանում իրական ներուժին, որն առկա է: "Իմ կարծիքով, մենք պետք է նայենք այս ամենին ոչ թե հոռետեսությամբ, այլ անենք համապատասխան հետևություններ, բացահայտենք օբյեկտիվ պատճառները եւ փորձենք վերացնել դրանք:  Եվ այսօրվա կլոր սեղանը շատ կառուցողական եւ իսկապես գործնական զրույցի հարթակ է", - եզրափակել է նա։

Ալմաթիում տեղի է ունեցել XVI միջազգային ամենամյա Ժաուտիկովյան օլիմպիադան
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2020 16:38
Ալմաթիում տեղի է ունեցել XVI միջազգային ամենամյա Ժաուտիկովյան օլիմպիադան

Արմինֆո. Հունվարի 8-14-ը Ալմաթի քաղաքում անցկացվել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան:

>>>
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Ալմաթիի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2019 15:17
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Ալմաթիի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի

Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել զոհերի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:  

>>>
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ
 Երեթշաբթի, 24 Դեկտեմբերի 2019 14:05
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ

Արմինֆո.Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ, հաղորդում է Caravan.kz՝  հղում անելով Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:

>>>
Ղազախստանը 2020 թվականին նավթամթերք կմատակարարի Հայաստան
 Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 18:00
Ղազախստանը 2020 թվականին նավթամթերք կմատակարարի Հայաստան

Արմինֆո. 2020 թվականի սկզբին կորոշվեն ղազախական նավթի և նավթամթերքի՝ Հայաստան արտահանման ծավալները։ Այս մասին երկրի ղեկավարի ուղերձի և հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ ՂՀ Էներգետիկայի նախարարության զեկույցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը, հայտնում է zakon.kz-ի թղթակիցը: < ԵԱՏՄ պայմանագրով նախատեսվում է, որ նավթի և նավթամթերքների մատակարարումները կարգավորվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա:

>>>
ՀՀ նախագահ. Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով
 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 20:14
ՀՀ նախագահ. Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն:

>>>
Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին
 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 15:40
Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին

Արմինֆո.Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

>>>
ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ. Լոգիստիկան Հայաստանի  <մոռացված խորթ զավակն է>
 Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2019 13:08
ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ. Լոգիստիկան Հայաստանի  <մոռացված խորթ զավակն է>

Արմինֆո. Դեկտեմբերի 3 - ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան կողմից կազմակերպված <Ղազախստան-Հայաստան. հնարավորությունների արտահանում> թեմայով կլոր սեղանի ընթացքում ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահագն Լալայանին ՝ տարակուսելով, թե ով է երկրի պետական կառույցներում զբաղվում լոգիստիկայով:

>>>
Թիմուր Ուրազաև. Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն առայժմ անմխիթար վիճակում է
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 20:19
Թիմուր Ուրազաև. Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն առայժմ անմխիթար վիճակում է

Արմինֆո.Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը դեռեւս անմխիթար վիճակում է։  Այդ մասին դեկտեմբերի 3-ին լրագրողներին ասել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը Ղազախստանի դեսպանատան կազմակերպած կլոր սեղանի շրջանակներում, որը նվիրված էր ՀՀ և ՂՀ միջև արտահանման հնարավորություններին:

>>>
"Վեհացնել տափաստանը՝ առանց լեռները նվաստացնելու". Երևանում լույս է տեսել ղազախական գրականության առաջին հայերեն անթոլոգիան
 Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019 13:15

Արմինֆո. Նոյեմբերի 29-ին Երևանի Golden Palace հյուրանոցում տեղի է ունեցել ղազախական գրականության առաջին անթոլոգիայի շնորհանդեսը, որը թարգմանվել է հայերեն: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության, Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի համատեղ ջանքերի շնորհիվ:

>>>
ՀՀ քաղաքացիները մեկ ամիս առանց գրանցման կարող են գտնվել Ղազախստանում
 Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2019 00:42
ՀՀ քաղաքացիները մեկ ամիս առանց գրանցման կարող են գտնվել Ղազախստանում

Արմինֆո. Ղազախստանն ու Հայաստանն էլ ավելի կմերձենան միմյանց։   Երկու երկրների քաղաքացիները կկարողանան մեկնել բարեկամ պետություն ՝ սահմանին ներկայացնելով ոչ թե միջազգային անձնագիր, այլ ID քարտ, հաղորդում է ղազախական "Խաբար 24" հեռուստաալիքը:

>>>
Ղազախստանում ՀՀ դեսպանը ծանոթացել է Եվրասիական ազգային համալսարանի գործունեությանը
 Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 13:59
Ղազախստանում ՀՀ դեսպանը ծանոթացել է Եվրասիական ազգային համալսարանի գործունեությանը

Արմինֆո. Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն այցելել է Եվրասիական ազգային համալսարան:

>>>
Ղազախստան. "Մենք մտադիր չենք  ԵԱՏՄ օրակարգը "փոշիացնել" հարցերի ոչ տնտեսական բլոկում"
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 15:11
Ղազախստան.

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի վերջին (հերթական) նիստի ժամանակ, Ղազախստանի պատվիրակությունը ՝ վարչապետի առաջին տեղակալ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ, ԵԱՏՄ գործընկերներին կրկին հիշեցրել է ստանձնած պարտավորությունների և միության նեղ, բացառապես տնտեսական ձևաչափի մասին:

>>>
Կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի կառավարության հետ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրին
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 11:49
Կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի կառավարության հետ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրին

Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

>>>
2020 թվականի սկզբին Հայաստան կայցելի Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարը
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 11:41
2020 թվականի սկզբին Հայաստան կայցելի Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարը

Արմինֆո.2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։

>>>
Դարիգա Նազարբաեւա. Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերությունների և տրանսպորտային միջանցքների զարգացումը գերակա խնդիրներից է
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 19:02
Դարիգա Նազարբաեւա. Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերությունների և տրանսպորտային միջանցքների զարգացումը գերակա խնդիրներից է

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությանը:

>>>
Դարիգա Նազարբաեւան պաշտոնական այցով ժամանել է Երեւան
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 13:30
Դարիգա Նազարբաեւան պաշտոնական այցով ժամանել է Երեւան

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությունը:

>>>
Թիմուր Ուրազաեւը համոզված է. ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է
 Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2019 19:35
Թիմուր Ուրազաեւը համոզված է. ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը համոզված է, որ ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է:

>>>
ԵՊՀ-ն և "Նազարբաև համալսարանը" քննարկում են համագործակցության հնարավոր ուղիները
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 11:55
ԵՊՀ-ն և

Արմինֆո. Երևանի պետական համալսարան է այցելել Ղազախստանի բարձրագույն կրթության առաջատար "Նազարբաև համալսարանի" պատվիրակությունը:

>>>
Տեղի է ունեցել Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևի ամենամյա հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 18:00
Տեղի է ունեցել Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևի ամենամյա հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ

Արմինֆո.Հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի ամենամյա հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ:

>>>
Տիմուր Ուրազաև. Ղազախստանը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ունի անշահախնդիր եւ չեզոք մոտեցում
 Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019 13:38
Տիմուր Ուրազաև. Ղազախստանը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ունի անշահախնդիր եւ չեզոք մոտեցում

Արմինֆո.Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԽ մամուլի ծառայությունից,  հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։

Դեսպան Ուրազաևը ներկայացրել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և մեջբերել Ղազախստանի նախագահի խոսքերը առ այն, որ Ղազախստանը տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ ունի անշահախնդիր և չեզոք մոտեցում։

Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի գլխավորած պատվիրակության՝ նոյեմբերին Երևան նախատեսվող այցի մանրամասները։

>>>

Նորություններ