Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո. Ղազախստանն ու Հայաստանն էլ ավելի կմերձենան միմյանց։ Երկու երկրների քաղաքացիները կկարողանան մեկնել բարեկամ պետություն ՝ սահմանին ներկայացնելով ոչ թե միջազգային անձնագիր, այլ ID քարտ, հաղորդում է ղազախական "Խաբար 24" հեռուստաալիքը:
Երկրների քաղաքացիները կազատվեն նաև բնակության երկրում պարտադիր գրանցումից՝ այն դեպքում, եթե ճանապարհորդությունը տեւում է 30 օրից ոչ ավելի: Երկրի լիազոր մարմնում հաշվառումը անհրաժեշտ կլինի այն դեպքում, եթե բնակության ժամկետը գերազանցել է մեկ ամիսը։
Բոլոր նորամուծությունները, որոնք, անկասկած, զգալիորեն պարզեցնում են շարքային քաղաքացիների կյանքը, հնարավոր կլինեն արդեն մոտ ապագայում։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել երկու դաշնակից պետությունների միջև կարևոր համաձայնագրի ստորագրմանը։
Ինչպես հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, երկու պետությունների քաղաքացիները, կարող այցելել, այսպես կոչված, նույնակաանցման քարտերով։ "Ավելին, մենք, սկզբունքորեն, նույնիսկ գրանցում չունենք՝ որպես այդպիսին։ Մեր օրենսդրությամբ քաղաքացին գրեթե 180 օր կարող է մնալ Հայաստանի տարածքում։ Այնպես որ, այս առումով Ղազախստանի քաղաքացիները, ինչպես եւ Հայաստանի քաղաքացիները, շահում են, եւ դա շատ կարեւոր է, դա շատ անհրաժեշտ է։ Պատահական չէ, որ այդ մասին խոսվել է Երևանում, երբ հանդիպել են ԵԱՏՄ մաքսային ծառայությունների ներկայացուցիչները։ Ի վերջո, Միության նպատակը շփման դյուրացումն է, աշխատուժի, ապրանքների, ծառայությունների տեղաշարժի դյուրացումը։ Սրանք բոլորը ԵԱՏՄ-ի նպատակներն են"։
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն համաձայնագրի ստորագրումից եւ երկրների օրենսդիր մարմիններում դրա վավերացումից հետո: Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիների համար միգրացիոն կանոնների պարզեցումը, Շավարշ Քոչարյանի խոսքով, կնպաստի հարաբերությունների խորացմանը,երկու կողմերի գործարար շրջանակների համագործակցության զարգացմանը: Ի դեպ, այս տարի զգալիորեն աճել է ղազախստանցիների զբոսաշրջային հոսքը Հայաստան։
"Ես կարող եմ ավելացնել եւս մեկ բան. Դա իմ անձնական կարծիքն է ։ Կցանկանայի, որ մեր երկրների հասարակությունները միմյանց մասին ավելի շատ իմանան՝ քան այսօր։ Քանի որ Ղազախստանում որքան շատ իմանան Հայաստանի մասին, եւ որքան շատ ճանաչեն Հայաստանը, դա լավ հիմք կլինի, կնպաստի հետագա եւ ինտեգրացիոն նախագծին եւ երկկողմ հարաբերություններին", - նկատել է Քոչարյանը:
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:39
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: >>> |
Շաբաթ, 13 Ապրիլի 2024 22:00
Արմինֆո. Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում: >>> |
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 15:49
Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա: >>> |
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 11:00
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։ >>> |
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 11:48
Արմինֆո. Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: >>> |
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 18:09
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: >>> |
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից: >>> |
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33
Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում: >>> |
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00
Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37
Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին: >>> |
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։ >>> |
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21
Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ >>> |
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ |
Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26
Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ >>> |
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:57
Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում: >>> |
Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:45
Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։ >>> |
Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 14:12
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:00
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: >>> |
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 18:24
Արմինֆո. Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: >>> |