Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 15:11
Ալեքսանդր Ավանեսով

Ղազախստան. "Մենք մտադիր չենք  ԵԱՏՄ օրակարգը "փոշիացնել" հարցերի ոչ տնտեսական բլոկում"

Ղազախստան. "Մենք մտադիր չենք  ԵԱՏՄ օրակարգը "փոշիացնել" հարցերի ոչ տնտեսական բլոկում"

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի վերջին (հերթական) նիստի ժամանակ, Ղազախստանի պատվիրակությունը ՝ վարչապետի առաջին տեղակալ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ, ԵԱՏՄ գործընկերներին կրկին հիշեցրել է ստանձնած պարտավորությունների և միության նեղ, բացառապես տնտեսական ձևաչափի մասին:

 

Ինչպես հաղորդում է ԵՏՀ մամլո ծառայությունը, Մոսկվայում կայացած հերթական նիստի օրակարգը բաղկացած էր ինտեգրացիոն համագործակցության արդիական ուղղություններին վերաբերող 46 հարցերից: Քննարկվել են ներքին շուկաների գործունեության, սակագնային միջոցների կիրառման, մաքսային և տեխնիկական կարգավորման, ԵԱՏՄ թվային օրակարգի, սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման վերաբերյալ հարցեր: ԵՏՀ խորհրդի նիստի շրջանակներում քննարկված առանցքային հարցերից մեկը խոչընդոտների վերացման հարցն էր:  "Ձևավորելով ԵԱՏՄ-ն ՝ մենք մտադիր էինք ստեղծել ընդհանուր շուկա և ապահովել ապրանքների շարժի ազատությունը, իսկ գործնականում մենք հակառակն ենք անում, փակվում ենք միմյանցից։  Այսպես կոչված  "Սպիտակ գրքի" ընդունման պահից (2017թ.մարտի 3) հանձնաժողովը լրացուցիչ որակեց 54 խոչընդոտ։  Դրա հետ մեկտեղ, 2017 թվականի մարտից վերացվել է միայն 44 խոչընդոտ", - նիստի կուլիսներում քննարկումը մեկնաբանել է առեւտրի եւ ինտեգրման փոխնախարար Ժանել Կուշուկովան:  "Մենք առեւտրի եւ ինտեգրման նախարարությունում վերլուծել ենք խոչընդոտների վերաբերյալ իրավիճակը: Կան կոնկրետ առաջարկություններ՝ մեր երկրում հավասարաչափ միջոցներ սահմանելու վերաբերյալ։ Եթե մոտ ժամանակներս ԵԱՏՄ մեր գործընկերները չբացեն իրենց շուկաները, ապա մենք ստիպված կլինենք այդ միջոցները կիրառել", - հավելել է նա:

 

ԵՏՀ խորհրդի նիստում քննարկված մեկ այլ ոչ պակաս կարևոր հարց է դարձել փաստաթղթի նախագիծը, որը սահմանում է Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները մինչև 2025 թվականը: "Ղազախական կողմի դիրքորոշումը մնում է նույնը։  Մենք մտադիր չենք "փոշիացնել" ԵԱՏՄ օրակարգը ոչ տնտեսական բլոկի համար",- մեկնաբանել է Ժանել Կուշուկովան խորհրդի նիստից հետո:

 

Ընդ որում, նա նշել է, որ Ղազախստանը "կարեւոր նշանակություն է տալիս տվյալ փաստաթղթի մշակմանը": "Այն կսահմանի մինչև 2025 թիվը մեր համագործակցության գերակայությունները: Այս փաստաթղթի որակական մշակման նպատակով մենք ստեղծել ենք հատուկ աշխատանքային խումբ ՝ բոլոր շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ։ Աշխատանքային խումբը գլխավորում է առեւտրի եւ ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը":

 

Խորհրդի նիստի ընթացքում որոշում է կայացվել ավտոմոբիլային անվադողերի, օծանելիքի, ֆոտոխցիկների և թեթև արդյունաբերության մի շարք ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորում սահմանելու մասին: ԵԱՏՄ կանոնների համաձայն ՝ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ապրանքների մակնշում մտցնել իր ազգային օրենսդրությանը համապատասխան ՝ մյուս կողմերից նախապես հարցնելով նման մակնշմանը միանալու պատրաստակամության մասին: "Ռուսաստանի Դաշնությունն իրականացրել է նման իրավունք ՝ համապատասխան ծանուցում ուղարկելով մի շարք ապրանքների նկատմամբ մակնշում սահմանելու մասին, - հայտնել է Ժանել Կուշուկովան: - Մենք պայմանավորվել ենք, որ առայժմ կհետևենք, թե ինչպես կանցնի այդ "պիլոտը" Ռուսաստանում, ինչպես է նման մակնշում իրականացվելու։  Եվ եթե հասկանանք նման ձևաչափի առավելությունները, օգուտներ քաղենք այդ ապրանքների վրա մակնշում մտցնելուց, ապա կմիանանք դրան ՝ մեր ներքին օրենսդրությանը համապատասխան ։  Ընդունված որոշումը մեզ թույլ է տալիս դա անել", - ասել է Կուշուկովան։

 

ԵԱՏՄ թվային օրակարգի որակական զարգացման համար ղազախական կողմը կողմերի ուշադրությունն է հրավիրել թվային օրակարգը զարգացման նոր առաջնահերթություններով համալրելու աննպատակահարմարությանը՝ առանց վերլուծելու նախկինում գործարկված թվայնացման նախագծերի արդյունքները:  "Այսօր հաստատվել են ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակներում նախաձեռնությունների մշակման մի շարք առաջնահերթություններ: Օրինակ, դա ԵԱՏՄ թվային առևտուրն է, թվային տրանսպորտային միջանցքները, թվային հետագծելիությունը և այլն: ԵՏՀ-ն առաջարկել է այդ առաջնահերթությունները լրացնել նոր ուղղություններով: Մեր հերթին, մենք նշել ենք, որ ցանկացած լրացում պետք է լինի հիմնավորված: Բացի այդ, մենք կարծում ենք, որ նախ պետք է վերլուծել գործող ուղղությունների իրականացման արդյունքները, որոնցից ոչ մեկն այսօր լիարժեք դեռ չի իրականացվել", - պարզաբանել Է Ղազախստանի դիրքորոշումը Ժանել Կուշուկովան:

 

Քննարկման արդյունքում կողմերը համաձայնել են ղազախական կողմի փաստարկներին ։  Հարցն ուղարկվել է լրամշակման:։ Առավել ևս, որ ԵԱՏՄ-ում թվայնացման ուղղությամբ ընդհանուր աշխատանքի ոչ ամենահաջող օրինակ կա. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծումը (ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման միջոցառումների ծրագիրը 2019 - 2020թթ.քննարկվել է խորհրդի վերջին նիստում) ։  Այսպես, այն բանից 4 տարի անց, երբ երկրները պայմանավորվեցին կազմակերպել տեղեկատվության փոխանակում լիազոր մարմինների միջև, որպեսզի նվազեցնեն բյուրոկրատական քաշքշուկները և պարզեցնեն առևտրի ընթացակարգերը, 88 ընդհանուր գործընթացներից իրականացվում են միայն 15-ը։  "Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը։ Մենք համարում ենք, որ դա բացարձակապես անթույլատրելի է եւ առաջարկել ենք պարզաբանել այն. Ի վերջո, այս աշխատանքը էապես կթեթեւացնի ձեռնարկատերերի կյանքը: Կողմերը աջակցել են մեզ այս հարցում։  Քննարկման արդյունքում մենք հանձնարարել ենք ԵՏՀ - ին անցկացնել ընդունված ընդհանուր գործընթացների իրականացման ժամկետների խախտման պատճառների համալիր վերլուծություն, և արդյունքների մասին զեկուցել ԵՏՀ խորհրդի նիստին", - հայտնել Է Ժանել Կուշուկովան:

 

Հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը նախատեսում է ԵՏՀ-ին օժտել մրցակցության խախտումների համար շուկայի մասնակիցների նկատմամբ պատիժներ սահմանելու նոր լիազորություններով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել ԵՏՀ աշխատանքի Կանոնակարգում համապատասխան փոփոխություններին ՝ բարձրագույն խորհրդի նիստում դրանց հետագա քննարկման համար:

 

Ինչպես պարզաբանել Է ժ. Կուշուկովան, "ԵՏՀ-ի նոր լիազորությունները նախատեսում են մի շարք կարգերի հաստատում ՝ մրցակցության խախտման փաստի առաջնային սահմանման եւ կատարված ոչ մրցակցային գործողությունների մասին կամավոր տեղեկացման եւ տնտեսավարող սուբյեկտի ՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հանգեցնող պայմանները վերացնելու ձգտման դեպքում տուգանքի սահմանման փոխարեն: Մեր կարծիքով դա թույլ կտա մեր արտադրողներին զերծ պահել զգալի տուգանային պատժամիջոցներից, եթե նրանք ոչ միտումնավոր են խախտել մրցակցության ընդհանուր կանոնները" ։

Հայաստանի նախագահը հրաժեշտ է տվել Ղազախստանի դեսպանին
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026 19:55
Հայաստանի նախագահը հրաժեշտ է տվել Ղազախստանի դեսպանին

Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

>>>
Ղազախստանի դեսպանը Հայաստանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է հայ-ղազախական համագործակցության օրակարգային հարցեր
 Հինգշաբթի, 16 Հուլիսի 2026 17:47
Ղազախստանի դեսպանը Հայաստանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է հայ-ղազախական համագործակցության օրակարգային հարցեր

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ղազախական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:

>>>
Ղազախստանի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում
 Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026 17:25
Ղազախստանի դեսպանն ավարտում է առաքելությունը Հայաստանում

Արմինֆո.Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ: 

>>>
Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ղազախստանի հետ «Գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագիրը
 Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026 12:26
Հայաստանը պատրաստվում է վավերացնել Ղազախստանի հետ «Գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագիրը

ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար
 Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026 17:19
Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված համապատասխան համաձայնագրի նախագծին:

Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին: Փաստաթղթի համաձայն՝ հայկական կողմը ղազախական կողմին Երևան քաղաքում տրամադրում է 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք՝ շենքերից և տարանցիկ հաղորդակցություններից ազատ, 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Դեսպանատան կառուցումն իրականացվելու է ղազախական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ դրամ։

Ղազախական կողմն իր հերթին հայկական կողմին Աստանա քաղաքում տրամադրում է հողատարածք՝ 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Արգանատի փողոցում գտնվող, շենքերից և տարանցիկ ուղիներից ազատ՝ 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը նախատեսված է ՀՀ դեսպանատան շենքերի և շինությունների կառուցման համար, որն իրականացվելու է հայկական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ տենգե։

Ինչպես նշել է փոխնախարարը, հիշյալ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ և ներդաշնակ մոտեցում՝ հստակորեն կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները և հստակեցնելով հողատարածքների օգտագործման նպատակները։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև դիվանագիտական ներկայացվածության ընդլայնմանը և առավել բարենպաստ պայմանների ապահովմանը: Հողերի փոխադարձ հատկացման իրականացումը երկու կողմերին հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ պայմաններ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման, շենքերի կառուցման և շահագործման համար։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ ընթացիկ տարում պետական գանձարանով միջոցներ նախատեսված չեն Աստանայում ՀՀ դեսպանատան կառուցման համար։ Հարցականի տակ են մնում նաև 2027 թվականի հատկացումները։ Նախնական տվյալներով՝ Աստանայում ՀՀ դեսպանատան նոր շենքի կառուցումը պետական բյուջեի վրա կնստի 1,5 միլիոն դոլար։

>>>
Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
 Երկուշաբթի, 15 Հունիսի 2026 15:10
Firebird-ը և Ղազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Արմինֆո. Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։

>>>
Տոկաև. Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026 10:03
Տոկաև. Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքում։

>>>
Հայաստանի ֆոնդային բորսան և Ղազախստանի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
 Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Հայաստանի ֆոնդային բորսան և Ղազախստանի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։

>>>
Yerevan and Astana support developing bilateral environmental  cooperation
 Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Yerevan and Astana support developing bilateral environmental  cooperation

Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects.

>>>
Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով
 Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։

>>>
Kazakh, Armenian MFAs hold political consultations
 Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Kazakh, Armenian MFAs hold political consultations

Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. 

>>>
Yerevan, Astana commend resumption of  regular flights as key to  strengthening bilateral relations
 Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Yerevan, Astana commend resumption of  regular flights as key to  strengthening bilateral relations

Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and 
Yermukhambet Konuspayev, held the previous day.

>>>
Deepening Armenian-Kazakhstani cooperation discussed at roundtable in  Yerevan
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Deepening Armenian-Kazakhstani cooperation discussed at roundtable in  Yerevan

Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian 
Association of Political Scientists and the Embassy of the Republic of Kazakhstan in Armenia.

>>>
Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալության պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՏԿԵ նախարարությունում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Ղազախստանի Ատոմային էներգիայի գործակալության պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել ՏԿԵ նախարարությունում

Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ 

>>>
Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքներով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքներով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։

>>>
Ղազախստանի նախագահ. Շրջակա միջավայրի անվտանգությունը իրական արժեք է, որը պետք է ներդրվի մեր ԴՆԹ-ում
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Ղազախստանի նախագահ. Շրջակա միջավայրի անվտանգությունը իրական արժեք է, որը պետք է ներդրվի մեր ԴՆԹ-ում

Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։

>>>
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը կողմ է արտահայտվել Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը կողմ է արտահայտվել Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը

Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։

>>>
Աստանայում իր աշխատանքներն է սկսել տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Աստանայում իր աշխատանքներն է սկսել տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը

Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական ​​համայնքի ներկայացուցիչներ։

>>>
58 նիստ, պատրաստվել է 51 փաստաթուղթ, ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր. Ղազախստանի էկոլոգիայի նախարարը լրատվամիջոցներին ներկայացրել է ՎԷԱ ծրագիրը և նպատակները
 Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:02
58 նիստ, պատրաստվել է 51 փաստաթուղթ, ավելի քան 2 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր. Ղազախստանի էկոլոգիայի նախարարը լրատվամիջոցներին ներկայացրել է ՎԷԱ ծրագիրը և նպատակները

Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։

>>>

Նորություններ