Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո








 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 11:41
Ալեքսանդր Ավանեսով

2020 թվականի սկզբին Հայաստան կայցելի Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարը

2020 թվականի սկզբին Հայաստան կայցելի Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարը

Արմինֆո.2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։

 

Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանն ընդգծել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և համատեղ ծրագրերի ակտիվացումը։

 

Քարտուղար Կասիմովը կարևորել է ՀԱՊԿ շրջանակներում ջանքերի համատեղումը և աշխատանքների համակարգման շարունակականությունը։

 

Քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի ԱԽ գրասենյակների համագործակցության մանրամասներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

 

Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կասիմովի կողմից 2020 թվականի սկզբին նախատեսված պաշտոնական այցի մանրամասները։

 

Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ ԱԽ և ՂՀ ԱԽ գրասենյակների միջև 2020-2021թթ․ համագործակցության ծրագիրը, որը նախանշում է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շրջանակը։

ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ. Լոգիստիկան Հայաստանի  <մոռացված խորթ զավակն է>
 Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2019 13:08
ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ. Լոգիստիկան Հայաստանի  <մոռացված խորթ զավակն է>

Արմինֆո. Դեկտեմբերի 3 - ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան կողմից կազմակերպված <Ղազախստան-Հայաստան. հնարավորությունների արտահանում> թեմայով կլոր սեղանի ընթացքում ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահագն Լալայանին ՝ տարակուսելով, թե ով է երկրի պետական կառույցներում զբաղվում լոգիստիկայով:

>>>
Ղազախստանի դեսպան. Հայաստանի հետ ավելի լայն ներդրումային գործընկերության համար պետք է ստեղծել հետաքրքիր նախագծեր, որոնց արդյունքները պետք է լինեն  կանխատեսելի
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 20:30
Ղազախստանի դեսպան. Հայաստանի հետ ավելի լայն ներդրումային գործընկերության համար պետք է ստեղծել հետաքրքիր նախագծեր, որոնց արդյունքները պետք է լինեն  կանխատեսելի

Արմինֆո.Վերջին 16 տարիների ընթացքում Հայաստանի և Ղազախստանի միջև ներդրումային համագործակցությունը զարգանում է, բայց մակարդակն այնքան էլ բարձր չէ։  Այդ մասին դեկտեմբերի 3-ին Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հնարավորությունների արտահանմանը նվիրված կլոր սեղանի հարթակներում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին։

>>>
Թիմուր Ուրազաև. Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն առայժմ անմխիթար վիճակում է
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 20:19
Թիմուր Ուրազաև. Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն առայժմ անմխիթար վիճակում է

Արմինֆո.Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը դեռեւս անմխիթար վիճակում է։  Այդ մասին դեկտեմբերի 3-ին լրագրողներին ասել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը Ղազախստանի դեսպանատան կազմակերպած կլոր սեղանի շրջանակներում, որը նվիրված էր ՀՀ և ՂՀ միջև արտահանման հնարավորություններին:

>>>
"Վեհացնել տափաստանը՝ առանց լեռները նվաստացնելու". Երևանում լույս է տեսել ղազախական գրականության առաջին հայերեն անթոլոգիան
 Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019 13:15

Արմինֆո. Նոյեմբերի 29-ին Երևանի Golden Palace հյուրանոցում տեղի է ունեցել ղազախական գրականության առաջին անթոլոգիայի շնորհանդեսը, որը թարգմանվել է հայերեն: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության, Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի համատեղ ջանքերի շնորհիվ:

>>>
ՀՀ քաղաքացիները մեկ ամիս առանց գրանցման կարող են գտնվել Ղազախստանում
 Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2019 00:42
ՀՀ քաղաքացիները մեկ ամիս առանց գրանցման կարող են գտնվել Ղազախստանում

Արմինֆո. Ղազախստանն ու Հայաստանն էլ ավելի կմերձենան միմյանց։   Երկու երկրների քաղաքացիները կկարողանան մեկնել բարեկամ պետություն ՝ սահմանին ներկայացնելով ոչ թե միջազգային անձնագիր, այլ ID քարտ, հաղորդում է ղազախական "Խաբար 24" հեռուստաալիքը:

>>>
Ղազախստանում ՀՀ դեսպանը ծանոթացել է Եվրասիական ազգային համալսարանի գործունեությանը
 Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 13:59
Ղազախստանում ՀՀ դեսպանը ծանոթացել է Եվրասիական ազգային համալսարանի գործունեությանը

Արմինֆո. Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն այցելել է Եվրասիական ազգային համալսարան:

>>>
Ղազախստան. "Մենք մտադիր չենք  ԵԱՏՄ օրակարգը "փոշիացնել" հարցերի ոչ տնտեսական բլոկում"
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 15:11
Ղազախստան.

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի վերջին (հերթական) նիստի ժամանակ, Ղազախստանի պատվիրակությունը ՝ վարչապետի առաջին տեղակալ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ, ԵԱՏՄ գործընկերներին կրկին հիշեցրել է ստանձնած պարտավորությունների և միության նեղ, բացառապես տնտեսական ձևաչափի մասին:

>>>
Կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի կառավարության հետ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրին
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 11:49
Կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի կառավարության հետ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրին

Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

>>>
Դարիգա Նազարբաեւա. Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերությունների և տրանսպորտային միջանցքների զարգացումը գերակա խնդիրներից է
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 19:02
Դարիգա Նազարբաեւա. Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերությունների և տրանսպորտային միջանցքների զարգացումը գերակա խնդիրներից է

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությանը:

>>>
Դարիգա Նազարբաեւան պաշտոնական այցով ժամանել է Երեւան
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 13:30
Դարիգա Նազարբաեւան պաշտոնական այցով ժամանել է Երեւան

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությունը:

>>>
Թիմուր Ուրազաեւը համոզված է. ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է
 Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2019 19:35
Թիմուր Ուրազաեւը համոզված է. ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը համոզված է, որ ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է:

>>>
ԵՊՀ-ն և "Նազարբաև համալսարանը" քննարկում են համագործակցության հնարավոր ուղիները
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 11:55
ԵՊՀ-ն և

Արմինֆո. Երևանի պետական համալսարան է այցելել Ղազախստանի բարձրագույն կրթության առաջատար "Նազարբաև համալսարանի" պատվիրակությունը:

>>>
Տեղի է ունեցել Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևի ամենամյա հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 18:00
Տեղի է ունեցել Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևի ամենամյա հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ

Արմինֆո.Հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի ամենամյա հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ:

>>>
Տիմուր Ուրազաև. Ղազախստանը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ունի անշահախնդիր եւ չեզոք մոտեցում
 Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019 13:38
Տիմուր Ուրազաև. Ղազախստանը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ունի անշահախնդիր եւ չեզոք մոտեցում

Արմինֆո.Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԽ մամուլի ծառայությունից,  հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։

Դեսպան Ուրազաևը ներկայացրել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և մեջբերել Ղազախստանի նախագահի խոսքերը առ այն, որ Ղազախստանը տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ ունի անշահախնդիր և չեզոք մոտեցում։

Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի գլխավորած պատվիրակության՝ նոյեմբերին Երևան նախատեսվող այցի մանրամասները։

>>>
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը հանդիպումել է Ղազախստանի հայ համայքի ներկայացուցիչների հետ
 Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2019 16:46
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը հանդիպումել է Ղազախստանի հայ համայքի ներկայացուցիչների հետ

Արմինֆո.  Սեպտեմբերի 17-ից 24-ը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան  Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի հանրապետության մի շարք քաղաքների հայ համայքի ներկայացուցիչների հետ: Համահայկական խաղերի 20-ամյա պատմության ընթացքում Ղազախստանի հայերը երբեք չեն մասնակցել որևէ միջոցառման:

>>>
Տոկաեւ. ԵԱՏՄ-ն դարձել է համաշխարհային առեւտրի զարգացման կարեւոր եւ նշանակալի օղակներից մեկը
 Երեթշաբթի, 1 Հոկտեմբերի 2019 17:48
Տոկաեւ. ԵԱՏՄ-ն դարձել է համաշխարհային առեւտրի զարգացման կարեւոր եւ նշանակալի օղակներից մեկը

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը դարձել է համաշխարհային առեւտրի զարգացման կարեւոր օղակներից մեկը, սակայն հարկավոր է շարունակել մեծացնել ինտեգրումը, այդ թվում ՝ վերացնել փոխադարձ առեւտրի արգելքները: Այս մասին հոկտեմբերի 1-ին Երեւանում հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ։
 

>>>
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար
 Երեթշաբթի, 1 Հոկտեմբերի 2019 14:16
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:

>>>
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
 Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2019 11:16
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակներում այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի տաղավարների աշխատանքին:

>>>
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ
 Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019 11:00
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

>>>
Վայոց ձորի մարզում բացվել Է Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019 20:26
Վայոց ձորի մարզում բացվել Է Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն

Արմինֆո.Ս. թ. սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացումը:

>>>

Նորություններ