Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 11:55
Մարիաննա Մկրտչյան

ԵՊՀ-ն և "Նազարբաև համալսարանը" քննարկում են համագործակցության հնարավոր ուղիները

ԵՊՀ-ն և "Նազարբաև համալսարանը" քննարկում են համագործակցության հնարավոր ուղիները

Արմինֆո. Երևանի պետական համալսարան է այցելել Ղազախստանի բարձրագույն կրթության առաջատար "Նազարբաև համալսարանի" պատվիրակությունը:

 

Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայության հաղորդման համաձայն,  վերոնշյալ հաստատության ներկայացուցիչները ԵՊՀ ռեկտորի տեղակալ Հարություն Իսրայելյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են երկու ուսումնական հաստատությունների միջեւ համագործակցության հնարավոր ուղիները:

 

"Նազարբաև համալսարանի" շնորհանդեսի շրջանակում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները ծանոթացել են տվյալ համալսարանի գործունեության հիմնական ուղղություններին և միջազգային համագործակցության առանցքային ասպեկտներին:  Ընդունելության և ուսանողական առաջադիմության դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ռեբեկա Կարտերը,  ընդունելության և ուսանողական առաջադիմության վարչության ավագ մենեջեր Սանիա Գաբբասովան ավելի մանրամասն անդրադարձել են անգլալեզու մագիստրոսական ծրագրերին (պետական քաղաքականության մագիստրոս և պետական կառավարման մագիստրոս), ինչպես նաև պետական քաղաքականության ասպիրանտուրային:

 

Շնորհանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել ԵՊՀ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների շրջանում:

 

"Նազարբաեւ համալսարան" ստեղծվել է 2010 թվականին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ: Սա Ղազախստանի առաջին համալսարանն է, որի գործունեությունը հիմնված է ինքնավարության և ակադեմիական ազատության սկզբունքների վրա։  Համալսարանը բազմապրոֆիլ անգլալեզու ուսումնական հաստատություն է ՝ միջազգային դասախոսական կազմով, որն իրականացնում է ակադեմիական ծրագրեր բոլոր աստիճաններով։ 


Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:315 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 315