Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019 13:38
Մարիաննա Մկրտչյան

Տիմուր Ուրազաև. Ղազախստանը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ունի անշահախնդիր եւ չեզոք մոտեցում

Տիմուր Ուրազաև. Ղազախստանը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ունի անշահախնդիր եւ չեզոք մոտեցում

Արմինֆո.Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԽ մամուլի ծառայությունից,  հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։

Դեսպան Ուրազաևը ներկայացրել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և մեջբերել Ղազախստանի նախագահի խոսքերը առ այն, որ Ղազախստանը տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ ունի անշահախնդիր և չեզոք մոտեցում։

Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի գլխավորած պատվիրակության՝ նոյեմբերին Երևան նախատեսվող այցի մանրամասները։


Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:315 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 315