Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո








 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019 20:26

Վայոց ձորի մարզում բացվել Է Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն

Վայոց ձորի մարզում բացվել Է Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն

Արմինֆո.Ս. թ. սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացումը:

 

Հանդիսավոր արարողությունն ընթացել Վայոց ձորի մարզպետ Տ.Սարգսյանի, Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ս. Սամուելյանի, տարածաշրջանային և քաղաքային իշխանությունների, Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Ղազախստանի դեսպանության և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Բացման խոսքում ՀՀ-ում ՂՀ դեսպան Թիմուր Ուրազաևը նշեց, որ հյուպատոսական-իրավական հարցերի լուծումից բացի, ՀՀ Վայոց ձորի մարզում դիվանագիտական ներկայացուցչության բացումը ցույց է տալիս ղազախական կողմի շահագրգռվածությունը երկու երկրների միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության խորացման և զարգացման հարցում:

 

Մարզպետ Տ.Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի նախաշեմին պատվավոր հյուպատոսության բացումը վկայում է երկկողմ կապերն առավել ընդլայնելու և ամրապնդելու Ղազախստանի լուրջ ձգտման մասին, և այսօրվա իրադարձությունը պետք է գնահատել որպես Հայաստանի հետ Ղազախստանի հարաբերությունների հետևողական և նպատակաուղղված զարգացման օրինաչափ արդյունք:

 

Իր հերթին՝ պատվո հյուպատոս Ա. Աբրահամյանը ներկաներին վստահեցրել է, որ լիակատար աջակցություն կցուցաբերի առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, մարզական, կրթական կապերի, երկու երկրների շարքային քաղաքացիների միջեւ շփումների զարգացմանը:

 

Եղեգնաձորի հյուպատոսական շրջանն ընդգրկում է Վայոց ձորի և Կոտայքի մարզերի տարածքը։

Ալմաթիում տեղի է ունեցել XVI միջազգային ամենամյա Ժաուտիկովյան օլիմպիադան
 Չորեքշաբթի, 15 Հունվարի 2020 16:38
Ալմաթիում տեղի է ունեցել XVI միջազգային ամենամյա Ժաուտիկովյան օլիմպիադան

Արմինֆո. Հունվարի 8-14-ը Ալմաթի քաղաքում անցկացվել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան:

>>>
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Ալմաթիի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի
 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2019 15:17
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Ալմաթիի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի

Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել զոհերի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:  

>>>
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ
 Երեթշաբթի, 24 Դեկտեմբերի 2019 14:05
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ

Արմինֆո.Ղազախստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հայաստանի թիմի հետ, հաղորդում է Caravan.kz՝  հղում անելով Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին:

>>>
Ղազախստանը 2020 թվականին նավթամթերք կմատակարարի Հայաստան
 Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2019 18:00
Ղազախստանը 2020 թվականին նավթամթերք կմատակարարի Հայաստան

Արմինֆո. 2020 թվականի սկզբին կորոշվեն ղազախական նավթի և նավթամթերքի՝ Հայաստան արտահանման ծավալները։ Այս մասին երկրի ղեկավարի ուղերձի և հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ ՂՀ Էներգետիկայի նախարարության զեկույցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը, հայտնում է zakon.kz-ի թղթակիցը: < ԵԱՏՄ պայմանագրով նախատեսվում է, որ նավթի և նավթամթերքների մատակարարումները կարգավորվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա:

>>>
ՀՀ նախագահ. Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով
 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 20:14
ՀՀ նախագահ. Ղազախստանը հրաշալի ապագա և մեծ ժողովուրդ ունեցող երկիր է՝ հսկա պատմական ժառանգությամբ և հարուստ մարդկային ռեսուրսով

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն:

>>>
Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին
 Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019 15:40
Ղազախստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին և առաջին նախագահ Նազարբաևին

Արմինֆո.Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:

>>>
ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ. Լոգիստիկան Հայաստանի  <մոռացված խորթ զավակն է>
 Չորեքշաբթի, 4 Դեկտեմբերի 2019 13:08
ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ. Լոգիստիկան Հայաստանի  <մոռացված խորթ զավակն է>

Արմինֆո. Դեկտեմբերի 3 - ին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան կողմից կազմակերպված <Ղազախստան-Հայաստան. հնարավորությունների արտահանում> թեմայով կլոր սեղանի ընթացքում ՀՀ Տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահագն Լալայանին ՝ տարակուսելով, թե ով է երկրի պետական կառույցներում զբաղվում լոգիստիկայով:

>>>
Ղազախստանի դեսպան. Հայաստանի հետ ավելի լայն ներդրումային գործընկերության համար պետք է ստեղծել հետաքրքիր նախագծեր, որոնց արդյունքները պետք է լինեն  կանխատեսելի
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 20:30
Ղազախստանի դեսպան. Հայաստանի հետ ավելի լայն ներդրումային գործընկերության համար պետք է ստեղծել հետաքրքիր նախագծեր, որոնց արդյունքները պետք է լինեն  կանխատեսելի

Արմինֆո.Վերջին 16 տարիների ընթացքում Հայաստանի և Ղազախստանի միջև ներդրումային համագործակցությունը զարգանում է, բայց մակարդակն այնքան էլ բարձր չէ։  Այդ մասին դեկտեմբերի 3-ին Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ հնարավորությունների արտահանմանը նվիրված կլոր սեղանի հարթակներում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը՝  պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին։

>>>
Թիմուր Ուրազաև. Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն առայժմ անմխիթար վիճակում է
 Երեթշաբթի, 3 Դեկտեմբերի 2019 20:19
Թիմուր Ուրազաև. Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն առայժմ անմխիթար վիճակում է

Արմինֆո.Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը դեռեւս անմխիթար վիճակում է։  Այդ մասին դեկտեմբերի 3-ին լրագրողներին ասել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը Ղազախստանի դեսպանատան կազմակերպած կլոր սեղանի շրջանակներում, որը նվիրված էր ՀՀ և ՂՀ միջև արտահանման հնարավորություններին:

>>>
"Վեհացնել տափաստանը՝ առանց լեռները նվաստացնելու". Երևանում լույս է տեսել ղազախական գրականության առաջին հայերեն անթոլոգիան
 Շաբաթ, 30 Նոյեմբերի 2019 13:15

Արմինֆո. Նոյեմբերի 29-ին Երևանի Golden Palace հյուրանոցում տեղի է ունեցել ղազախական գրականության առաջին անթոլոգիայի շնորհանդեսը, որը թարգմանվել է հայերեն: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության, Հայաստանի ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և ԵՊՀ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի համատեղ ջանքերի շնորհիվ:

>>>
ՀՀ քաղաքացիները մեկ ամիս առանց գրանցման կարող են գտնվել Ղազախստանում
 Երկուշաբթի, 25 Նոյեմբերի 2019 00:42
ՀՀ քաղաքացիները մեկ ամիս առանց գրանցման կարող են գտնվել Ղազախստանում

Արմինֆո. Ղազախստանն ու Հայաստանն էլ ավելի կմերձենան միմյանց։   Երկու երկրների քաղաքացիները կկարողանան մեկնել բարեկամ պետություն ՝ սահմանին ներկայացնելով ոչ թե միջազգային անձնագիր, այլ ID քարտ, հաղորդում է ղազախական "Խաբար 24" հեռուստաալիքը:

>>>
Ղազախստանում ՀՀ դեսպանը ծանոթացել է Եվրասիական ազգային համալսարանի գործունեությանը
 Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019 13:59
Ղազախստանում ՀՀ դեսպանը ծանոթացել է Եվրասիական ազգային համալսարանի գործունեությանը

Արմինֆո. Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն այցելել է Եվրասիական ազգային համալսարան:

>>>
Ղազախստան. "Մենք մտադիր չենք  ԵԱՏՄ օրակարգը "փոշիացնել" հարցերի ոչ տնտեսական բլոկում"
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 15:11
Ղազախստան.

Արմինֆո.Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի վերջին (հերթական) նիստի ժամանակ, Ղազախստանի պատվիրակությունը ՝ վարչապետի առաջին տեղակալ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի գլխավորությամբ, ԵԱՏՄ գործընկերներին կրկին հիշեցրել է ստանձնած պարտավորությունների և միության նեղ, բացառապես տնտեսական ձևաչափի մասին:

>>>
Կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի կառավարության հետ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրին
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 11:49
Կառավարությունը հավանություն է տվել Ղազախստանի կառավարության հետ քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին համաձայնագրին

Արմինֆո.Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

>>>
2020 թվականի սկզբին Հայաստան կայցելի Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարը
 Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2019 11:41
2020 թվականի սկզբին Հայաստան կայցելի Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարը

Արմինֆո.2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։

>>>
Դարիգա Նազարբաեւա. Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերությունների և տրանսպորտային միջանցքների զարգացումը գերակա խնդիրներից է
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 19:02
Դարիգա Նազարբաեւա. Հայաստանի և Ղազախստանի միջև տնտեսական հարաբերությունների և տրանսպորտային միջանցքների զարգացումը գերակա խնդիրներից է

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությանը:

>>>
Դարիգա Նազարբաեւան պաշտոնական այցով ժամանել է Երեւան
 Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019 13:30
Դարիգա Նազարբաեւան պաշտոնական այցով ժամանել է Երեւան

Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի գլխավորած պատվիրակությունը:

>>>
Թիմուր Ուրազաեւը համոզված է. ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է
 Երկուշաբթի, 4 Նոյեմբերի 2019 19:35
Թիմուր Ուրազաեւը համոզված է. ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է

Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը համոզված է, որ ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի մարտունակությունը բարձր մակարդակի վրա է:

>>>
ԵՊՀ-ն և "Նազարբաև համալսարանը" քննարկում են համագործակցության հնարավոր ուղիները
 Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2019 11:55
ԵՊՀ-ն և

Արմինֆո. Երևանի պետական համալսարան է այցելել Ղազախստանի բարձրագույն կրթության առաջատար "Նազարբաև համալսարանի" պատվիրակությունը:

>>>
Տեղի է ունեցել Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևի ամենամյա հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ
 Չորեքշաբթի, 23 Հոկտեմբերի 2019 18:00
Տեղի է ունեցել Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևի ամենամյա հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ

Արմինֆո.Հոկտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի ամենամյա հանդիպումը հայկական առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ:

>>>

Նորություններ