Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո

Արմինֆո. Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայրաքաղաք Նուր-Սուլթանում հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Ողջունելով Հայաստանի վարչապետին Ղազախստանի Հանրապետությունում` Նուրսուլթան Նազարբաևը նշել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն, որ եկել եք մասնակցելու Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին: Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, ունեցել ենք լավ հարաբերություններ: Հայկական սփյուռքը կամուրջ է հանդիսանում, այստեղ ապրող հայերը մեր քաղաքացիներն են՝ ղազախստանցիներ են: Նրանք միավորում են մեզ: Վերջին շրջանում մեր երկրների միջև առևտուրն աճել է, բայց վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է: Մենք փոխանակելու բան ունենք. այն, ինչ դուք ունեք, մենք չունենք, ինչ մենք ունենք, դուք չունեք, այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ պետք է աշխատել: Դուք գիտեք, որ ես, խորը մտածելով, ընդունեցի այդ որոշումը: Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ: Հունիսի 20-ին կլրանար իմ՝ Ղազախստանի ղեկավար լինելու երեսուն տարին: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միությունն էր: 1989 թվականին ես ընտրվեցի Ղազախստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, իսկ մինչ այդ ես կառավարության ներկայացուցիչ էի: Այդ պատճառով շատ եմ աշխատել, շատ բան եմ տեսել, ողջ Ղազախստանն է ինձ ճանաչում, և անկախության վերջին տարիներին մենք շատ բան կարողացանք անել` փաստացիորեն բարձրացնել Ղազախստանի վարկը, երկիրը հայտնի դարձնել ամբողջ աշխարհին: Եվ ես համարեցի, որ եկել է ղեկավարի պաշտոնը հանգիստ փոխանցելու ժամանակը: Միևնույն ժամանակ, շարունակում եմ աշխատել: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 30 տարի ինձ հետ աշխատում է, ես նրան գիտեմ, շատ պատրաստված և կիրթ անձնավորություն է: Վստահ եմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես և մինչ այդ էին»:
Շնորհակալություն հայտնելով Նուրսուլթան Նազարբաևին ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Նուրսուլթան Աբիշի: Իհարկե, ուրախ եմ Ձեզ տեսնել և այցելել Ձեր երկիր, որի մայրաքաղաքը Դուք եք կառուցել: Դուք քաղաքական առաջնորդ եք, ով մի ամբողջ ժամանակաշրջան է խորհրդանշում: Դուք հիշատակեցիք, որ դեռևս խորհրդային տարիներին Ղազախստանի առաջնորդն էիք: Դուք առաջիններից էիք ղեկավարներից, ով ստորագրեց Բելովեժյան համաձայնագիրը, դրանից հետո Դուք մասնակցություն ունեցաք ԱՊՀ ստեղծման գործընթացին, ապա ակտիվ մասնակցություն եք ունեցել ՀԱՊԿ ստեղծման գործում: Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ անդամ և ՀԱՊԿ հիմնադիր անդամ: Բոլորին քաջ հայտնի է, որ Դուք առաջարկեցիք եվրասիական ինտեգրացիայի գաղափարը: Այս տարի լրանում է այդ իրադարձության 25-ամյակը և ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի 5-ամյակը: Իհարկե, մենք մեծ հուզմունքով ենք հետևում իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Ղազախստանում, և այն մեծ քաղաքական փոփոխություններին, որոնք Դուք նախաձեռնել եք: Մենք համոզված ենք, որ այն, ինչ Դուք նախաձեռնել եք, արվում է ի շահ Ղազախստանի և ղազախ ժողովրդի: Իհարկե, Սահմանադրությամբ Դուք շարունակում եք մնալ ազգի առաջնորդը, և Անվտանգության խորհրդի նախագահը: Դուք կշարունակեք ակտիվ դերակատարում ունենալ ԵԱՏՄ-ում, և վաղը մենք այդ մասին համապատասխան որոշում կընդունենք: Ի սկզբանե ես պաշտպանում էի այդ գաղափարը, և վստահ եմ, որ Ղազախստանի նոր նախագահի հետ մենք կունենանք նույնպիսի ջերմ և կառուցողական հարաբերություններ: Այո, մեր երկրների միջև առկա են շատ լավ քաղաքական հարաբերություններ, ցավոք, տնտեսության ոլորտում բավական փոքր ծավալներ ունենք: Կարծում եմ, որ հիմա կա հնարավորություն այդ ուղղությամբ աշխատելու, քանի որ 21-րդ դարում ստեղծվում են նոր հնարավորություններ: Եվ կարևոր է, որ մենք, մեր երկրները, մեր ժողովուրդները և կառավարությունները քաղական կամք ունեն` զարգացնելու մեր հարաբերությունները, որովհետև մենք խորհրդային ժամանակներում կապված ենք եղել որպես ժողովուրդներ և Խորհրդային միության փլուզումից հետո փաստացի մասնակցել ենք հետխորհրդային տարածաշրջանում համատեղ բոլոր նախագծերին: Մենք շատ ջերմ, լավ հարաբերություններ ունենք, դրանում Ձեր անձնական ավանդը շատ մեծ է, և հուսով եմ ու վստահ եմ, որ այդ ոգին այսուհետ ևս կշարունակվի»:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը մտքեր են փոխանակել հայ-ղազախական հարաբերությունների շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կարևորել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026 12:26
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին: >>> |
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026 17:19
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված համապատասխան համաձայնագրի նախագծին: Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին: Փաստաթղթի համաձայն՝ հայկական կողմը ղազախական կողմին Երևան քաղաքում տրամադրում է 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք՝ շենքերից և տարանցիկ հաղորդակցություններից ազատ, 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Դեսպանատան կառուցումն իրականացվելու է ղազախական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ դրամ։ Ղազախական կողմն իր հերթին հայկական կողմին Աստանա քաղաքում տրամադրում է հողատարածք՝ 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Արգանատի փողոցում գտնվող, շենքերից և տարանցիկ ուղիներից ազատ՝ 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը նախատեսված է ՀՀ դեսպանատան շենքերի և շինությունների կառուցման համար, որն իրականացվելու է հայկական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ տենգե։ Ինչպես նշել է փոխնախարարը, հիշյալ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ և ներդաշնակ մոտեցում՝ հստակորեն կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները և հստակեցնելով հողատարածքների օգտագործման նպատակները։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև դիվանագիտական ներկայացվածության ընդլայնմանը և առավել բարենպաստ պայմանների ապահովմանը: Հողերի փոխադարձ հատկացման իրականացումը երկու կողմերին հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ պայմաններ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման, շենքերի կառուցման և շահագործման համար։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ ընթացիկ տարում պետական գանձարանով միջոցներ նախատեսված չեն Աստանայում ՀՀ դեսպանատան կառուցման համար։ Հարցականի տակ են մնում նաև 2027 թվականի հատկացումները։ Նախնական տվյալներով՝ Աստանայում ՀՀ դեսպանատան նոր շենքի կառուցումը պետական բյուջեի վրա կնստի 1,5 միլիոն դոլար։ >>> |
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026 16:28
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026 15:10
Արմինֆո. Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։ >>> |
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026 10:03
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքում։ >>> |
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ >>> |
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects. >>> |
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ >>> |
Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. >>> |
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:02
Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։ >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 15:57
Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը: >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 13:45
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։ |
Երեքշաբթի, 14 Ապրիլի 2026 12:14
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարության ներդրումային կոմիտեի նախագահ Գաբիդուլա Օսպանկուլովի գլխավորած պատվիրակության հետ։ >>> |