Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո








 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2019 12:58
Նաիրա Բադալյան

Փաշինյանը՝ Տոկաևին. Մենք ունենք ապրանքաշրջանառության աճի մեծ ներուժ, որն առայժմ պատշաճ չափով չի օգտագործվում

Փաշինյանը՝ Տոկաևին. Մենք ունենք ապրանքաշրջանառության աճի մեծ ներուժ, որն առայժմ պատշաճ չափով չի օգտագործվում

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Երեկ մենք հնարավորություն ունեցանք հանդիպել ոչ պաշտոնական ձևաչափով և քննարկել համագործակցության հարցեր, մտքեր փոխանակել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շուրջ, որն, իհարկե, նշանակալի իրադարձություն է: Հայաստանը շատ մեծ դեր է խաղում մեր Միությունում: Մենք երախտապարտ ենք Ձեզ` Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչում շնորհելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությանն աջակցելու համար: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, մենք մեծապես հետաքրքրված ենք շարունակելու ընդլայնել ձեր պետության հետ մեր բարեկամական հարաբերությունները: Մենք մեծ հարգանք ենք տածում ձեր երկրի, ձեր ժողովրդի նկատմամբ, քաջատեղյակ ենք ձեր ժողովրդի պատմությանը, որը սերտորեն միահյուսվում է մեր ժողովրդի պատմությանը: Այդ իսկ պատճառով մենք շատ ընդհանրություններ ունենք: Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր արդյունաբերության համար: Մենք կարող ենք սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում: Այսօր այստեղ ներկա են արտաքին գործերի, արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարները և առաջարկում եմ հանձնարարել նրանց` մշակել մեր երկու պետությունների ապրանքային անվանացանկ, ինչն անհրաժեշտ լիցք կհաղորդի մեր երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանը»:

 

Շնորհակալություն հայտնելով Ղազախստանի նախագահին ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, հարգելի պարոն նախագահ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի: Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթության համար: Դուք իրավացի եք` մեր երկրների հարաբերություններն ավանդաբար եղել են բարեկամական, ջերմ, և Եվրասիական տնտեսական միությունը նոր հնարավորություններ է ստեղծում` այդ հարաբերությունները տնտեսապես ավելի ամրապնդելու համար: Իհարկե, տնտեսական կապերը զարգանում են, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ այն ներուժը, որ կա այդ ոլորտում, լիարժեք չի իրացվում: Պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների միջև առկա ներուժը լիարժեք ծավալով իրագործվի: Կցանկանայի նշել, որ մենք հետևում ենք Ղազախստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, և մաղթում եմ Ձեզ հաջողություններ առաջիկայում սպասվող նախագահական ընտրություններում: Վստահ եմ, որ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնություններն արվում են ի բարօրություն Ղազախստանի և նրա ժողովրդի: Մաղթում եմ ամենայն բարիք Ղազախստանի Հանրապետությանը և ղազախ ժողովրդին: Իհարկե, մենք աշխատանքի մեծ դաշտ ունենք, և համաձայն եմ Ձեր առաջարկի հետ` հանձնարարել մեր նախարարներին աշխատել տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ: Ներկայում կան մի քանի ղազախական ընկերություններ, որոնք հետաքրքրվածություն ունեն հայկական շուկա մուտք գործելու հարցում, և մենք համատեղ աշխատում ենք այդ ուղղությամբ»:

 

Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով երկու երկրների միջև  համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակում գործակցությունը:

 

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը վերահաստատել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման ուղղությամբ սերտ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

 

Նշենք, որ ըստ ՀՀ պետական վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2018 թվականին կազմել է 13.5 մլն դոլար ՝ 50 տոկոս աճով, ընդ որում, արտահանումը կազմել է 9.8 մլն դոլար ՝ 98.2 տոկոս աճով, ներմուծումը՝ 3.7 մլն դոլար՝ 8.7 տոկոս անկում:

Տիմուր Ուրազաև. Ղազախստանը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ունի անշահախնդիր եւ չեզոք մոտեցում
 Չորեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2019 13:38
Տիմուր Ուրազաև. Ղազախստանը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ունի անշահախնդիր եւ չեզոք մոտեցում

Արմինֆո.Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության դեսպան պարոն Տիմուր Ուրազաևին։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԽ մամուլի ծառայությունից,  հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման դինամիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև ահաբեկչության դեմ համատեղ պայքարը:

Քարտուղար Գրիգորյանը կարևորել է պարբերական երկկողմ հանդիպումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս աշխատանքային և օպերատիվ ձևաչափով լուծել բոլոր խնդիրները ու պլանավորել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումը։

Դեսպան Ուրազաևը ներկայացրել է հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և մեջբերել Ղազախստանի նախագահի խոսքերը առ այն, որ Ղազախստանը տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ ունի անշահախնդիր և չեզոք մոտեցում։

Քննարկվել են նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի գլխավորած պատվիրակության՝ նոյեմբերին Երևան նախատեսվող այցի մանրամասները։

>>>
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը հանդիպումել է Ղազախստանի հայ համայքի ներկայացուցիչների հետ
 Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերի 2019 16:46
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը հանդիպումել է Ղազախստանի հայ համայքի ներկայացուցիչների հետ

Արմինֆո.  Սեպտեմբերի 17-ից 24-ը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան  Զաքարյանը հանդիպումներ է ունեցել Ղազախստանի հանրապետության մի շարք քաղաքների հայ համայքի ներկայացուցիչների հետ: Համահայկական խաղերի 20-ամյա պատմության ընթացքում Ղազախստանի հայերը երբեք չեն մասնակցել որևէ միջոցառման:

>>>
Տոկաեւ. ԵԱՏՄ-ն դարձել է համաշխարհային առեւտրի զարգացման կարեւոր եւ նշանակալի օղակներից մեկը
 Երեթշաբթի, 1 Հոկտեմբերի 2019 17:48
Տոկաեւ. ԵԱՏՄ-ն դարձել է համաշխարհային առեւտրի զարգացման կարեւոր եւ նշանակալի օղակներից մեկը

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությունը դարձել է համաշխարհային առեւտրի զարգացման կարեւոր օղակներից մեկը, սակայն հարկավոր է շարունակել մեծացնել ինտեգրումը, այդ թվում ՝ վերացնել փոխադարձ առեւտրի արգելքները: Այս մասին հոկտեմբերի 1-ին Երեւանում հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ։
 

>>>
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար
 Երեթշաբթի, 1 Հոկտեմբերի 2019 14:16
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ:

>>>
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
 Երեթշաբթի, 24 Սեպտեմբերի 2019 11:16
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակներում այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի տաղավարների աշխատանքին:

>>>
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ
 Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019 11:00
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի նախագահին և վարչապետին Անկախության օրվա առթիվ

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

>>>
Վայոց ձորի մարզում բացվել Է Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն
 Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019 20:26
Վայոց ձորի մարզում բացվել Է Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն

Արմինֆո.Ս. թ. սեպտեմբերի 19-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացումը:

>>>
«Չնայած Հայաստանը փոքր երկիր է, սակայն հայերը խելացի ազգ են». Ղազախստանի փոխվարչապետն այցելել է ԵՊՀ
 Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019 21:02
«Չնայած Հայաստանը փոքր երկիր է, սակայն հայերը խելացի ազգ են». Ղազախստանի փոխվարչապետն այցելել է ԵՊՀ

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ի դեմս փոխվարչապետ Սապարբաև Բերդիմբեկի, այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոնում:

>>>
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետին
 Ուրբաթ, 13 Սեպտեմբերի 2019 19:18
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետին

Արմինֆո. Սեպտեմբերի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ղազախստանի փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությանը:

>>>
Ղազախստանի մայրաքաղաքում կստեղծվի <Թումո> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
 Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019 13:31
Ղազախստանի մայրաքաղաքում կստեղծվի <Թումո> ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Արմինֆո.  Օգոստոսի 19-20-ը տեղի ունեցավ «Թումոե ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի (ք. Երևան) պատվիրակության այցը Ղազախստան՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում Թումո կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

>>>
Ղազախական դիվանագիտություն. կոնկրետ օգուտներ երկրին, ազգային բիզնեսին, յուրաքանչյուր քաղաքացու
 Հինգշաբթի, 4 Հուլիսի 2019 14:56
Ղազախական դիվանագիտություն. կոնկրետ օգուտներ երկրին, ազգային բիզնեսին, յուրաքանչյուր քաղաքացու

Արմինֆո. 27 տարի է անցել այն պատմական պահից, երբ 1992 թվականին ՂՀ– ի առաջին նախագահ Ելբասի Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր ստորագրեց "ՂՀ-ի արտաքին գործերի նախարարության մասին", "Ղազախստանի Հանրապետության դեսպանության մասին" եւ "ԿՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանի հիմնական պարտականությունների եւ իրավունքների մասին"դրույթները հաստատելու մասին:

>>>
ՀՀ գիտության կոմիտեի նախագահը Նուր Սուլթանում կմասնակցի Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի հանդիպմանը
 Չորեքշաբթի, 3 Հուլիսի 2019 14:16
ՀՀ գիտության կոմիտեի նախագահը Նուր Սուլթանում կմասնակցի Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի հանդիպմանը

Արմինֆո. ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հուլիսի 15-18-ը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան)՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 68-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

>>>
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
 Երեթշաբթի, 2 Հուլիսի 2019 19:12
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

>>>
Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ. ոչ թե խոստանալ, այլ անել
 Ուրբաթ, 14 Հունիսի 2019 20:05
Կասիմ-Ժոմարտ Տոկաեւ. ոչ թե խոստանալ, այլ անել

Արմինֆո. Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի ելույթը Ղազախստանի Հանրապետության նորընտիր նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը

>>>
Իլյաս Ումախանով. "Դրանք հավասար հնարավորությունների ընտրություններ էին"
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2019 10:08
Իլյաս Ումախանով.

Արմինֆո. Նուր Սուլթանում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջազգային դիտորդների առաքելության մամուլի ասուլիսը՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման մոնիթորինգի արդյունքներով:

>>>
Իլյաս Ումախանով. "Արտահերթ նախագահական ընտրություններում հաղթող է դարձել Ղազախստանի ժողովուրդը"
 Երեթշաբթի, 11 Հունիսի 2019 10:07
Իլյաս Ումախանով.

Արմինֆո. ԱՊՀ ՄԽՎ դիտորդներն այցելել են Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատ: Խորհրդարանի Սենատի փոխնախագահ Սերգեյ Գրոմովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ից միջազգային դիտորդների պատվիրակությանը' ԱՊՀ ՄԽՎ-ից դիտորդական խմբի համակարգող, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովի գլխավորությամբ: Այս մասին հայտնել Է ԱՊՀ ՄԽՎ մամուլի ծառայությունը։

>>>
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2019 15:27
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ինչ ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

>>>
Տոկաևը հաղթել է. ԿԸՀ հրապարակել է նախնական արդյունքները
 Երկուշաբթի, 10 Հունիսի 2019 11:32
Տոկաևը հաղթել է. ԿԸՀ հրապարակել է նախնական արդյունքները

Արմինֆո. Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակվել են հունիսի 9-ի Ղազախստանի նախագահի ընտրությունների նախնական արդյունքները, հաղորդում Է NUR.KZ:

>>>
Երաժշտությունը նրանց  կապել է
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2019 12:04
Երաժշտությունը նրանց  կապել է

Արմինֆո.: Լարային քառյակի  շրջագայությունների աշխարհագրությունը չափազանց լայն է: Կոլեկտիվը հաջողությամբ հանդես է գալիս Ղազախստանի բազմաթիվ քաղաքներում, ինչպես նաև փայլուն երաժշտություն է կատարում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Իտալիայի, Եգիպտոսի, Թուրքիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Լիխտենշտեյնի և այլ լավագույն համերգասրահներում:

>>>
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության տարածքում Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների քվեարկության մասին
 Ուրբաթ, 7 Հունիսի 2019 20:57
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության տարածքում Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունների քվեարկության մասին

Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության հարգարժան քաղաքացիներ, Ղազախստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 9-ի թիվ 18 հրամանագրով 2019 թվականի հունիսի 9-ին նշանակվել են Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններ:

>>>

Նորություններ