Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո.ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցով կազմակերպությունում մեծ ճգնաժամ չի եղել, ավելի շուտ տարբեր մոտեցումներ են եղել կանոնադրության, մասնավորապես, գլխավոր քարտուղարի փոփոխության վերաբերյալ կանոնակարգի նույն դրույթի մեկնաբանման վերաբերյալ: Այս մասին մայիսի 27-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը ՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
"Ինչ վերաբերում է ձեր հարցին, թե արդյոք կարելի է մայիսի 22-ը համարել այդ ճգնաժամի ավարտի ամսաթիվ, ապա կցանկանայի ասել, որ Ղազախստանի համար ճգնաժամ, որպես այդպիսին, չի եղել, քանի որ եւ թեկնածուն մեզնից չէր, եւ մենք, պարզապես. մեր կարծիքն ենք հայտնել: Իսկ մայիսի 22-ին, որքան ինձ հայտնի է, հայկական կողմը հայտարարեց, որ հարցը լուծված է, և կարելի է առաջ շարժվել։ Մենք կարծում էինք, որ կարելի էր և կանգ չառնել, եւ շարժվում էինք ինչպես մինչեւ մայիսի 22 - ը, այնպես էլ առաջ ենք շարժվում 22-ից հետո", - նշել է դեսպանը, նկատելով, որ ՀԱՊԿ քարտուղարությունը դրանից չի դադարել աշխատել։
Խոսելով հետագա գործողությունների մասին՝ Ուրազաևն ընդգծել է, որ հետևելու է հայկական կողմի գործողություններին և հայտարարություններին: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ղազախական կողմի համար որևէ խնդիր չի էլ եղել այդ հարցում։ "Բուռն քննարկումներ եղել են և ԶԼՄ-ներում, և հանրության շրջանում, բայց դա ավելի շուտ հայացք է նախկին ներհայաստանյան իրադարձությունների կիզակետում։ Ես չեմ կարող նսեմացնել հայ հանրության հայացքը, բայց ղազախստանյան հասարակությունում այդ հարցին այլ տեսանկյունից էին նայում", - ամփոփել է դեսպանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը, ով ավելի վաղ զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ազատվել էր պաշտոնից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր նշանակվել նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը: Հայաստանի քննիչները լ 2008թ.մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու քրեական գործի շրջանակներում Խաչատուրովին մեղադրանք են առաջադրե սահմանադրական կարգը տապալելու համար։ Դատարանը Խաչատուրովին գրավի դիմաց ազատ է արձակել։ Դրանից հետո Հայաստանը ՀԱՊԿ երկրներին առաջարկել էր սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը։
Կազմակերպությունում ծագած սկանդալից հետո Բելառուսը առաջադրել Է Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Անցյալ տարվա վերջին ՀԱՊԿ վեց պետություններից 5 - ի ղեկավարները նրա հետ հանդիպումից հետո հավանություն են տվել նրա թեկնածությանը: Մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի արդյունքներով հայկական կողմը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկելու պատրաստակամության մասին:
Ըստ ԱրմԻնֆո-ի աղբյուրների, Ստանիսլավ Զասն այսօր պետք է ժամանի Երեւան՝ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ:
Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:39
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: >>> |
Շաբաթ, 13 Ապրիլի 2024 22:00
Արմինֆո. Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում: >>> |
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 15:49
Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա: >>> |
Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 11:00
Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։ >>> |
Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 11:48
Արմինֆո. Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: >>> |
Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 18:09
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: >>> |
Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից: >>> |
Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33
Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում: >>> |
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00
Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ >>> |
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36
Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37
Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին: >>> |
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։ >>> |
Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21
Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ >>> |
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ |
Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26
Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ >>> |
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:57
Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում: >>> |
Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:45
Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։ >>> |
Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 14:12
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:00
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: >>> |
Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 18:24
Արմինֆո. Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: >>> |