Հարգելի ընթերցողներ:
Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական, գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:
Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել
Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են
տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:
Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:
Եկեք ավելի մոտ լինել միմյանց:
ԱրմԻնֆո
Արմինֆո.Ղազախստանի նավթամթերքների վերամշակման եւ վաճառքի բնագավառի ընկերությունները հետաքրքրություն են դրսևորում հայկական շուկայի նկատմամբ: Այդ մասին մայիսի 27-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը՝ պատասխանելով հայկական շուկայի նկատմամբ ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող ղազախական ընկերությունների վերաբերյալ ԱրմԻնֆոյի հարցին։
"Մենք բոլորս, հավանաբար, կիսում ենք այն սկզբունքը, որ պետք է սկզբում լավ տնտեսական հիմք կառուցել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում, եւ այնուհետեւ ինչ-որ նոր նախաձեռնություններով այն համալրել՝ ավելի սերտ ինտեգրացիոն հասկացությամբ", - նշել է Ղազախստանի դեսպանը:
Խոսելով ղազախական ընկերությունների մասին, որոնք ընդլայնում են իրենց մասնակցությունը հայկական տնտեսությանը, դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանում կան ղազախական ընկերություններ, որոնք բաժնետոմսերի սեփականատեր են այնպիսի խոշոր ընկերություններում, ինչպիսիք են կոնյակի գործարանները եւ հանքարդյունահանողընկերությունները: "Հավանաբար, նոր ուղղություն կդառնա ղազախական ընկերությունների մասնակցությունը նավթամթերքների՝ բենզինի, յուղերի և այլնի վերամշակման և վաճառքի բնագավառում։ Ընկերությունների անվանումները նշել չեմ կարող, նախ, ոչ թե այն պատճառով, որ դա կոմերցիոն գաղտնիք է, այլ՝ ավելի շուտ դա հենց ընկերությունների արտոնությունն է՝ հրապարակել իրենց ներկայությունն այստեղ", - ընդգծել է նա։ Երկրորդը, ըստ դեսպանի, շուկան ազատ ձևավորվող գործունեության ոլորտ է, և ներդրումներին "վերևից" հրաման չկա, քանի որ այդպես բիզնես չի արվում։ Սակայն փաստն այն է, նշել է Ուրազաևը, որ այդ բանակցությունները ոչ միայն ընթանում են, այլև դրանց տակ պատրաստվում է լավ պայմանագրային բազա, որն արդեն ավարտական փուլում է։
Այս համատեքստում դեսպանը հիշեցրել է, որ ԶԼՄ-ներում տեղեկություններ են եղել 2-3 ղազախական ընկերությունների մասին, որոնք ցանկանում են մասնակցել Հայաստանի բենզինի շուկային: Սակայն, ըստ նրա, թե որքանով իրենց ծրագրերը կհամապատասխանեն հայկական շուկայի համար ցանկալի ծավալին, երկրորդական հարց է, քանի որ դա մասնավոր բիզնես է, իսկ Հայաստանի բենզինի շուկան այնքան էլ մեծ չէ պոտենցիալ ղազախստանցի արտահանողների համար:
Ընդ որում, Ուրազաեւն արձանագրել է, որ դրանով, որպես կանոն, չեն կարող զբաղվել փոքր կամ, նույնիսկ, միջին ընկերությունները՝ փոքր շրջանառու միջոցներով, քանի որ փոքր ընկերություններին շատ դժվար է աշխատել փոքր շուկայի հետ, ընդ որում՝ դժվար լոգիստիկայով: "Դա պետք է լինի դիվերսիֆիկացված գործունեության ոլորտով ինչ-որ մեծ ընկերություն", - ասել է դեսպանը։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ 2005 թվականից Հայաստանի տնտեսության մեջ ղազախական ներդրումները կազմել են ավելի քան 50 մլն դոլար, եւ դրանք աստիճանաբար աճում են, թեեւ միշտ չէ, որ նրանց գործունեությունը լավ տեսանելի է, քանի որ դրանք տարբեր նախագծերի բաժնեմասային մասնակիցներ են:
Սակայն, ըստ Ղազախստանի դեսպանի, ղազախական արտադրանքը քիչ-քիչ հայտնվում է հայկական շուկայում ՝ սկսած Ուրալի տրանսֆորմատորային գործարանի արտադրանքից և վերջացրած "Ռախաթ" հրուշակեղենի ընկերությամբ։ Նրա խոսքով ՝ իրենք բոլորն էլ ոչ հրապարակայնորեն մասնակցում են Հայաստանի տնտեսությանը։
Ընդ որում, դիվանագետը փաստել է, որ ՂՀ - ում հայկական ներդրումներն այնքան էլ մեծ չեն, "սակայն հաշվի առնելով, որ Ղազախստանը հռչակում է տնտեսական դիվանագիտության նոր ռազմավարությունը, մեր գործընկերներն արտասահմանում, այդ թվում՝ այստեղ մեր դեսպանատունը, գործարարներին կոչ են անում ներդրումներ կատարել Ղազախստանի տնտեսության մեջ, մասնակցել ՂՀ տարածքում նախագծերին, որոնք աչքի են ընկնում մեծ արդյունավետությամբ եւ բավականաչափ թափանցիկ են իրագործման համար", - եզրափակել Է դիվանագետը:
Երեքշաբթի, 14 Հուլիսի 2026 17:25
Արմինֆո.Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը հանդիպում է ունեցել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ: >>> |
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026 12:26
ԱրմԻնֆո. ՀՀ կառավարությունը հուլիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման, օգտագործման, պահպանում և պաշտպանության մասին» համաձայնագրի վավերացման մասին օրենքի նախագծին: >>> |
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026 17:19
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձության սկզբունքով երկու պետությունների մայրաքաղաքներում տարածքներ կտրամադրեն միմյանց՝ դեսպանատների կառուցման համար: ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հուլիսի 1-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված համապատասխան համաձայնագրի նախագծին: Ներկայացնելով փաստաթուղթը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին: Փաստաթղթի համաձայն՝ հայկական կողմը ղազախական կողմին Երևան քաղաքում տրամադրում է 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածք՝ շենքերից և տարանցիկ հաղորդակցություններից ազատ, 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Դեսպանատան կառուցումն իրականացվելու է ղազախական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ դրամ։ Ղազախական կողմն իր հերթին հայկական կողմին Աստանա քաղաքում տրամադրում է հողատարածք՝ 49 տարի ժամկետով օգտագործման իրավունքով։ Արգանատի փողոցում գտնվող, շենքերից և տարանցիկ ուղիներից ազատ՝ 0,33 հեկտար ընդհանուր մակերեսով հողատարածքը նախատեսված է ՀՀ դեսպանատան շենքերի և շինությունների կառուցման համար, որն իրականացվելու է հայկական կողմի հաշվին։ Հողի վարձակալության վճարի չափը կազմելու է տարեկան մեկ տենգե։ Ինչպես նշել է փոխնախարարը, հիշյալ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ քաղաքական երկխոսության ու գործնական համագործակցության խորացմանը, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Այն ապահովում է փոխադարձություն, հավասար պայմաններ և ներդաշնակ մոտեցում՝ հստակորեն կարգավորելով կողմերի իրավունքներն ու պարտականությունները և հստակեցնելով հողատարածքների օգտագործման նպատակները։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև դիվանագիտական ներկայացվածության ընդլայնմանը և առավել բարենպաստ պայմանների ապահովմանը: Հողերի փոխադարձ հատկացման իրականացումը երկու կողմերին հնարավորություն կտա ապահովել անհրաժեշտ պայմաններ դիվանագիտական ներկայացուցչությունների տեղակայման, շենքերի կառուցման և շահագործման համար։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ ընթացիկ տարում պետական գանձարանով միջոցներ նախատեսված չեն Աստանայում ՀՀ դեսպանատան կառուցման համար։ Հարցականի տակ են մնում նաև 2027 թվականի հատկացումները։ Նախնական տվյալներով՝ Աստանայում ՀՀ դեսպանատան նոր շենքի կառուցումը պետական բյուջեի վրա կնստի 1,5 միլիոն դոլար։ >>> |
Երկուշաբթի, 22 Հունիսի 2026 16:28
|
Երկուշաբթի, 15 Հունիսի 2026 15:10
Արմինֆո. Firebird Inc.-ը հայտարարել է Ղազախստանի կառավարության հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ստորագրման մասին, որոնք ուղղված են երկրում հաջորդ սերնդի արհեստական բանականության ազգային ենթակառուցվածքների, առաջադեմ հաշվողական կարողությունների և համաշխարհային մակարդակով մրցունակ թվային AI էկոհամակարգի զարգացմանը։ >>> |
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026 10:03
Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքում։ >>> |
Երեքշաբթի, 2 Հունիսի 2026 20:25
Արմինֆո. Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) 25-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում Հայաստանի ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանի և Ղազախստանի ֆոնդային բորսայի (KASE) կառավարման խորհրդի բիզնեսի զարգացման գծով նախագահի խորհրդական Երմեկ Մաժեկենովի միջև պաշտոնապես ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։ >>> |
Չորեքշաբթի, 27 Մայիսի 2026 10:16
Արմինֆո. In Astana, Armenian Ambassador Armen Ghevondyan met with Kazakh Minister of Ecology and Natural Resources Yerlan Nysanbayev. They confirmed Yerevan and Astana's mutual commitment to developing bilateral environmental cooperation, including through exchanging experiences and exploring the possibility of implementing joint projects. >>> |
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ >>> |
Ուրբաթ, 15 Մայիսի 2026 19:39
Արմինֆո.Consultations between the Ministries of Foreign Affairs of Armenia and Kazakhstan Armenia, headed by the Secretary General of the Ministry of Foreign Affairs of Armenia, David Karapetyan, and the Chief of Staff of the Ministry of Foreign Affairs of Kazakhstan, Amangeldi Sainov. >>> |
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026 19:40
Արմինֆո.Yerevan and Astana highly appreciate the resumption of direct regular flights between Armenia and Kazakhstan as an important factor in developing bilateral ties. This was discussed during a meeting between the Deputy Foreign Ministers of Armenia and Kazakhstan, Mnatsakan Safaryan and |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 21:40
Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian |
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026 15:44
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։ >>> |
Հինգշաբթի, 23 Ապրիլի 2026 12:58
Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը փոխադարձ հիմունքով միմյանց հողատարածքներ կտրամադրեն դեսպանատների շենքերի կառուցման համար։ ՀՀ կառավարությունն ապրիլի 23-ին հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 11:51
Արմինֆո. Այսօր՝ Երկրի օրը, մենք հավաքվել ենք Աստանայում՝ վերահաստատելու մեր մոլորակը պաշտպանելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սա նշանակում է, որ տարածաշրջանի երկրները հստակ հասկանում են կայուն ապագայի հասնելու տեսլական ունենալու հրատապությունն ու կարևորագույն նշանակությունը։ Այս մասին ապրիլի 22-ին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ բացելով Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) լիագումար նիստը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:40
Արմինֆո. Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը աջակցել է Հայաստանի հետ ուղիղ օդային կապի հաստատմանը։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:21
Արմինֆո. Աստանայում բացվում է Կենտրոնական Ասիայի ամենամեծ բնապահպանական միջոցառումը հանդիսացող առաջին տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովը (ՌԷԳ): Ղազախստանի մայրաքաղաքում հավաքվել են տարածաշրջանային պետությունների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ >>> |
Չորեքշաբթի, 22 Ապրիլի 2026 10:02
Արմինֆո. Տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովի (Regional Ecologic Summit - RES) հիմնական արժեքն այն է, որ այն խնդրահարույց հարցերը քննարկման մակարդակից տեղափոխում է գործնական գործողությունների։ >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 15:57
Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը քննարկել են գիտահետազոտական և ակադեմիական ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացումը: >>> |
Երեքշաբթի, 21 Ապրիլի 2026 13:45
Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 21-23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցի «Կայուն ապագայի ընդհանուր տեսլական» ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովին։ |