Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո






 Ուրբաթ, 24 Մայիսի 2019 12:53
Մարիաննա Մկրտչյան

Աննա Հակոբյան. Եթե մի փոքր ավելի շատ վստահություն լինի ՌԴ և Միացյալ Նահագների հարաբերություններում, մենք չէինք ունենա պատերազմի նոր օջախներ և հաջողությամբ կհանգցնենք արդեն բռնկված օջախները

Աննա Հակոբյան. Եթե մի փոքր ավելի շատ վստահություն լինի ՌԴ և Միացյալ Նահագների հարաբերություններում, մենք չէինք ունենա պատերազմի նոր օջախներ և հաջողությամբ կհանգցնենք արդեն բռնկված օջախները

Արմինֆո. ՀՀ վարչապետի տիկին, «Հայկական ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային հրավերով Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական մեդիա 16-րդ ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա․նոր համաշխարհային լանդշաֆտե խորագիրը։

 

Ֆորումին «Վստահության ճգնաժամ․ գլոբալ ուժերի դասավորումե խորագրով քննարկման ժամանակ տիկին Հակոբյանն անդրադարձել է աշխարհի բազմաթիվ կետերում պատերազմների ու ռազմական գործողությունների խնդրին՝ շեշտելով, որ անհրաժեշտ է հաղթահարել դարերով շարունակվող անվստահությունը միմյանց նկատմամբ։  «Աշխարհում այսօր անվստահության պակաս չի զգացվում, ունենք արդյոք մենք  համաշխարհային գլոբալ քաղաքական արենայում վստահության ճգնաժամ։ Պետությունների հարաբերությունները մեր օրերում կառուցվում են ավելի շատ անվստահության, քան վստահության վրա։ Եթե օրինակ Միացյալ Նահանգներն ու Իրանի իսլամական հանրապետության հարաբերությունների հիմքում լիներ վստահությունը, մենք այսօր  կանգնած չէինք լինի նոր, կործանարար պատերազմի վտանգի առաջ։ Եթե մի փոքր ավելի շատ վստահություն լինի Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահագների հարաբերություններում ոչ միայն կշահեն այս երկու երկրների քաղաքացիներն ու ժողովուրդները, այլև աշխարհի մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրի հասնող երկրներ և ժողովուրդներ, մենք չէինք ունենա պատերազմի նոր օջախներ, և հաջողությամբ կհանգցնենք արդեն բռնկված օջախները, ինչպես օրինակ Սիրիանե,- ասել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ առկա իրավիճակում լավագույն լուծումը վստահության ձևավորումն է պետությունների և հասարակությունների միջև։

 

Ֆորումի մոդերատորի՝բրիտանական CGTN հեռուստաընկերության վարող և գործադիր պրոդյուսեր Սթիվեն Քոուլ  հարցին, թե ինչպես է տեսնում այդ վստահության ձևավորումը, Աննա Հակոբյանը որպես օրինակ նշել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղությանե արշավը, որի շրջանակում է նա փորձում է կանանց ձայնը բարձրացնել և հասնել Արցախում խաղաղության հաստատմանը։ «Սա մի նախաձեռնություն է, որ թույլ տվեք ասել, կարող է մեր տարածաշրջանում վստահության վերականգնման առաջին ծիլը դառնալ։ Ինչ ենք մենք ասում այս նախաձեռնության շրջանակներում, ասում ենք, որ որպես կին և մայր կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, և միջնորդ երկրներին, երբեք և երբեք թույլ չտալ պատերազմական գործողությունների վերսկսում, և վտանգի տակ չդնել հայ և ադրբեջանի երիտասարդ զինվորների կյանքը։ Մենք կոչ ենք անում  բոլոր կանանց, ազդեցիկ և հեղինակավոր կանանց, պետութունների ղեկավարների տիկիններին միանալ այս նախաձեռնությանը, ինչի շնորհիվ այն ավելի ուժեղ և հզոր կլինիե,- ասաց Աննա Հակոբյանը։ Ի պատասխան քննարկմանը ներկա ադրբեջանցի պատվիրակի հարցին, թե «Կանայք հանուն խաղաղությանե արշավով Աննա Հակոբյանը խաղաղության մասին է խոսում, մինչդեռ իր որդին ծառայում է Արցախի սահմանին, իսկ վարչապետ Փաշինյանն Արցախում շուրջպար է բռնում,  Աննա Հակոբյանը նշել է, որ պատերազմը Արցախում չի ավարտվել, հակամարտությունը շարունակվում է։ «Այո, Արցախում պատերազմը չի ավարտվել և հենց դա է պատճառը, որ այսօր իմ որդին ծառայում է Արցախում՝ սահմանին։ Սակայն ես այստեղ եմ խաղաղություն տարածելուե, եզրափակել է Աննա Հակոբյանը։

Երևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթեր
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024 12:39
Երևանում ստորագրվել են հայ-ղազախական մի շարք փաստաթղթեր

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր:

>>>
Ղազախստանի նախագահ. Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից
 Շաբաթ, 13 Ապրիլի 2024 22:00
Ղազախստանի նախագահ. Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից

Արմինֆո. Ղազախստանն անտարբեր չի մնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեմայի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ "Արմենպրես"-ի հետ հարցազրույցում:

>>>
Ղազախստանն Արարատի եւ Արագածոտնի մարզերում պատվավոր հյուպատոսություններ կբացի
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 15:49
Ղազախստանն Արարատի եւ Արագածոտնի մարզերում պատվավոր հյուպատոսություններ կբացի

Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա:

>>>
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման կարեւուրությունը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024 11:00
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Ղազախստանի առևտրի և ինտեգրացիայի նախարարի հետ հանդիպմանն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման կարեւուրությունը

Արմինֆո.  Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարար Արման Շաքքալիևին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՂՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Ղազախստանում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը։

>>>
Հայ-ղազախական գործարար համաժողովը կկայանա Երևանում՝ ապրիլի 9-ին
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024 11:48
Հայ-ղազախական գործարար համաժողովը կկայանա Երևանում՝ ապրիլի 9-ին

Արմինֆո. Ապրիլի 9-ին Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

>>>
Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները կարևորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջիկա այցը ՀՀ
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024 18:09
Հայաստանի և Ղազախստանի փոխվարչապետները կարևորել են Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջիկա այցը ՀՀ

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ տեսակապի ձևաչափով կայացել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 13:44
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ

Արմինֆո.Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից:

>>>
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024 17:33
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի

Արմինֆո.Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և  ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:

>>>
Ղազախստանի ԱԳ նախարար. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից
 Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:00
Ղազախստանի ԱԳ նախարար.

Արմինֆո."Խաղաղության խաչմերուկ" նախագիծը կարևոր նշանակություն ունի Միջին միջանցքի ներուժի օգտագործման տեսանկյունից։ Այդ մասին մարտի 18-ին Երեւանում հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 18:36
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 11-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024 11:37
Տոկաև. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ

Արմինֆո. Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ՝ Ադրբեջան իր պետական այցի նախօրեին:

>>>
Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:33
Ղազախստանի փոխարտգործնախարար. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել ՀԱՊԿ անդամակցությունը կասեցնելու համար

Արմինֆո. Հայաստանն իրավաբանական գործողություններ չի ձեռնարկել  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցությունը կասեցնելու համար: Այդ մասին փետրվարի 29-ին Սենատի կուլուարներում հաղորդել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։

>>>
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024 15:21
Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները

Արմինֆո. Ղազախստանում Հայաստանի դեսպանատանը՝ «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ գործակցաբար կազմակերպվել է հանդիպում Ղազախստանի գործարար համայնքի շրջանակների հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

>>>
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:02
Բոլատ Իմանբաև. 2024թ. Ղազախստանը  Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր է նախատեսում՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։

ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, նշել, որ լայն հնարավորություններ է տեսնում Ղազախստանի հետ ընդլայնելու գործակցության շրջանակները նորարարության, բարձր տեխնոլոգիաների, նոր արժեքների ստեղծման գործում։

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ, իր հերթին ներկայացրել Ղազախստանի վերջին տարիների ոլորտային բարեփոխումներն ու ձեռքբերումները, նշել, որ 2024թ. Հայաստանի հետ բավական մեծ ծրագրեր են նախատեսված՝ կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրներում առաջիկայում կայանալիք ոլորտային միջոցառումները, ընդգծել մասնագետների փոխադարձ այցերի և փորձի փոխանակման կարևորությունը, ինչն իր հեթին կնպաստի գործակցության ամրապնդմանն ու կապերի ընդլայնմանը։

Հանդիպման ավարտին Բոլատ Իմանբաևը Մխիթար Հայրապետյանին է փոխանցել Ղազախստանի փոխվարչապետի հրավերը՝ մասնակցելու Աստանայի միջազգային ֆորումին (Astana International Forum (AIF))։

Մխիթար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ընդգծել է, որ ինչպես նախկինում, այժմ ևս ակտիվորեն պետք է աշխատել համընդհանուր օրակարգերի շուրջ՝ բոլոր ուղղություններով դրական արդյունքներ արձանագրելու համար։

>>>
Հայաստանի դեսպանն ու Ղազախստանի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության հարցեր
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 01:26
Հայաստանի դեսպանն ու Ղազախստանի մշակույթի նախարարը քննարկել են մշակութային ոլորտում համագործակցության հարցեր

Արմինֆո.Փետրվարի 9-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։

>>>
Ղազախստանի գործընկերները ցանկություն են հայտնել ուսումնասիրել ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը . ՀՀ գլխավոր դատախազ
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 16:57
Ղազախստանի գործընկերները ցանկություն են հայտնել ուսումնասիրել ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը . ՀՀ գլխավոր դատախազ

Արմինֆո.Ապրիլի 25-28-ը Հայաստանում կանցկացվի ապօրինի գույքի բռնագանձման հարցերով միջազգային համաժողով: Այդ մասին հաղորդել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ փետրվարի 8-ին կառավարության նիստում:

>>>
Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024 11:45
Գարնանը Երևանում կկայանա հայ-ղազախական գործարար համաժողով

Արմինֆո.Ապրիլ ամսվա առաջին կեսին Երևանում նախատեսվում է անցկացնել Հայ-ղազախական գործարար համաժողով։ Ինչպես հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը,  գործարար համաժողովի ընթացքում տեղի կունենան երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են հայկական ավիափոխադրողի միջոցով մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024 14:12
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են հայկական ավիափոխադրողի միջոցով մայրաքաղաքների միջև ուղիղ ավիահաղորդակցության գործարկման հնարավորությունները

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

>>>
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024 13:00
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գիտության և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

>>>
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են 2024թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը
 Երեթշաբթի, 23 Հունվարի 2024 18:24
Հայաստանն ու Ղազախստանը ստորագրել են 2024թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը

Արմինֆո. Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ղազախստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ռուսլան Ժակսիլիկովի հանդիպումը՝ ընդլայնված կազմով:

>>>

Նորություններ

Fatal error: Uncaught Error: Call to undefined function news2() in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php:319 Stack trace: #0 {main} thrown in /var/www/vhosts/arminfo.info/httpdocs/full_news2.php on line 319