Հարգելի ընթերցողներ:


Դուք գտնվում եք տեղեկատվական էջում, որը նվիրված Հայաստանի բարեկամ Ղազախստանի պետությանը, որը վերջին տարիներին զգալի առաջընթացի է հասել է տնտեսական, սոցիալական,  գիտության և մշակույթի զարգացման ոլորտներում: Մի երկիր, որ թե հեռու է, և թե մոտ: Հեռու է աշխարհագրորեն, իսկ մոտ է ոգով, մտածելակերպով, ընդհանուր պատմությամբ, ինչպես նաև այնպիսի հատկանիշներով, ինչպիսին են՝արևելյան իմաստությունը որոշումների կայացման ընթացքում և փոխադարձ օգնությունը: Այդ իսկ պատճառով, չնայած մեր երկու ժողովուրդներիտարածքային մեծ հեռավորությանը, մենք գտնվում են նույն միջորեականում և մնում են մտերիմ բարեկամներ:


Համատեղ ծրագիրը, որը նախաձեռվնել է Ղազախստանի Հանրապետության դեսպանության և «Արմինֆո» լրատվական գործակալության կողմից, նպատակ ունի հայ ընթերցողին ծանոթացնել

Ղազախստանում տեղի կունեցող հետաքրքիր և արդիական իրադարձություններին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և հասարակական կյանքում, որոնք հիմնված են

տարածաշրջանային գործընթացների վրա: Նախագծի կարևորագույն բաղադրիչն է միջպետական ​​քաղաքական և տնտեսական կապերը, դրանց զարգացումը և ընդլայնումը: Ցավոք, մեր երկրներին դեռևս չի հաջողվել լիարժեք իրականացնել իրենց առևտրատնտեսական և ներդրումային ներուժը:


Բայց այսօր մեր երկրում դրա համար լավ հնարավորություն է ստեղծվում, փլվում են արհեստական ​​արգելքները, սկվսել իրական պայքար կոռուպցիայի և մենաշնորհների դեմ: Եվ մենք հույս ունենք վերականգնել բացթողածը:


Եկեք ավելի մոտ լինել միմյանց:

ԱրմԻնֆո








 Չորեքշաբթի, 14 Նոյեմբերի 2018 16:29
Կարինա Մելիքյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նոյեմբերի 15-16-ը մասնակցելու է Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նոյեմբերի 15-16-ը մասնակցելու է Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին

Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, Կոնգրեսի շրջանակում քննարկվելու են մի շարք հարցեր, մասնավորապես՝ կենտրոնական բանկերի մարտահրավերների, ռիսկերի վրա հիմնված վերահսկողության, կանխիկ դրամաշրջանառության, սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական շուկաների գլոբալ միտումների, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների և մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

 

Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 18-րդ նիստին՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների ԿԲ նախագահների մասնակցությամբ:

 

Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ գործընկեր կառույցների ղեկավարների հետ:

 

ԿԲ պատվիրակությունը մասնակցելու է նաև Ղազախստանի ազգային արժույթի՝ տենգեի, 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

 

Նշենք, որ Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսի կազմակերպիչներն են Ղազախստանի Ազգային բանկը և Ղազախստանի ֆինանսիստների ասոցիացիան: Ղազախստանի ազգային արժույթի ներդրման 25-ամյակի տոնակատարության կապակցությամբ Կոնգրեսին հրավիրված են հյուրեր հեռավոր և մոտակա արտասահմանից, այդ թվում`կենտրոնական բանկերի ղեկավարներ, միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ: Կոնգրեսի շրջանակներում կքննարկվեն առևտրի, ներդրումային և ձեռնարկատիրական գործունեության ընթացքում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման և խթանման, ինչպես նաև ժամանակակից պայմաններում ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված հարցեր:

Հայաստանի նախագահը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր  
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2019 17:46
Հայաստանի նախագահը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր   

Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ղազախստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովի հետ:

>>>
Դարիգա Նազարբաեւան հույս ունի, որ Հայաստանը կհաղթահարի տարանցիկ շրջանը
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2019 13:58
Դարիգա Նազարբաեւան հույս ունի, որ Հայաստանը կհաղթահարի տարանցիկ շրջանը

Արմինֆո.Աշխատանքային այցով Նուր- Սուլթանում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:

>>>
Ասկար Մամին. Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների լիարժեք ձեւաչափի զարգացմամբ
 Երկուշաբթի, 20 Մայիսի 2019 11:53
Ասկար Մամին. Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների լիարժեք ձեւաչափի զարգացմամբ

Արմինֆո. Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը բանակցություններ է վարել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

>>>
Արմեն Սարգսյանը Nokia Corporation-ի ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները
 Ուրբաթ, 17 Մայիսի 2019 16:35
Արմեն Սարգսյանը Nokia Corporation-ի ղեկավարությանն առաջարկել է այցելել Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու և քննարկելու համագործակցության հեռանկարային ուղղությունները

Արմինֆո. Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։

>>>
Գերմանական «Շնայդեր գրուպ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում գործունեության ընդլայնմամբ
 Ուրբաթ, 17 Մայիսի 2019 15:33
Գերմանական «Շնայդեր գրուպ» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում գործունեության ընդլայնմամբ

Արմինֆո. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է գերմանական հանրահայտ «Շնայդեր գրուպ» ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերի հետ։

>>>
Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող ֆորումի շրջանակում հանդիպել է ԱՄՀ տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2019 18:01
Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող ֆորումի շրջանակում  հանդիպել է ԱՄՀ տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ:

>>>
Հայ-վրացական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետ հետ
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2019 17:44
Հայ-վրացական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. նախագահը հանդիպել է Վրաստանի վարչապետ հետ

Արմինֆո. Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ:

>>>
ՀՀ նախագահը՝ Նուր-Սուլթանում. Ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք (video)
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2019 13:30
ՀՀ նախագահը՝ Նուր-Սուլթանում. Ունենք փոքր երկիր, բայց համաշխարհային ազգ ենք (video)

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը։

>>>
Արմեն Սարգսյան. "Աստանա" ֆինանսական կենտրոնի հիմնումը կնպաստի Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2019 12:10
Արմեն Սարգսյան.

Արմինֆո. Նուր Սուլթանում կայացել Է Ղազախստանի եւ Հայաստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի եւ Արմեն Սարգսյանի հանդիպումը:

>>>
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2019 22:22
ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը մեկնել է Ղազախստան

Արմինֆո.«Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք «Հրետանու կրակի վարպետներ» մրցմանը նախապատրաստվելու, տեղում հայաստանյան թիմին տրամադրվող սպառազինության ու ռազմական

>>>
Ղազախստանի դեսպան. Հայաստանը լիովին կարող է օգտագործել Կասպյան ավազանի առավելությունները
 Երկուշաբթի, 13 Մայիսի 2019 16:55
Ղազախստանի դեսպան. Հայաստանը լիովին կարող է օգտագործել Կասպյան ավազանի առավելությունները

Արմինֆո.Հայաստանը լիովին կարող է օգտագործել Կասպյան ավազանի առավելությունները։   Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաեւը մայիսի  13 - ին Երեւանում կայացած "Կասպից ծովը հնարավորությունների ծով է" խորհրդաժողովում, որը նախաձեռնվել է ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանության կողմից եւ ղուգադիպել է  Առաջին կասպյան տնտեսական ֆորումին, որը տեղի կունենա օգոստոսի 12-ին "Ավազա" ազգային զբոսաշրջային գոտում։

>>>
ՀՀ նախագահը կմասնակցի <Եվրասիական Դավոսի> աշխատանքներին
 Ուրբաթ, 10 Մայիսի 2019 17:10
ՀՀ նախագահը կմասնակցի <Եվրասիական Դավոսի> աշխատանքներին

Արմինֆո. Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը հրավիրել է համաշխարհային առաջնորդներին և առաջատար միջազգային փորձագետներին՝ մասնակցելու Աստանայի 12-րդ տնտեսական ֆորում-2019-ին: Այն տեղի կունենա մայիսի 16-ին եւ 17-ին: Ֆորումին կմասնակցեն համաշխարհային առաջնորդներ և միջազգային առաջատար փորձագետներ: Ինչպես Արմինֆո գործակալությանը հայտնել են համաժողովի կազմակերպիչները, այդ երկու օրերի ընթացքում, այսպես կոչված, <Եվրասիական Դավոսի> պատվիրակները քննարկելու են համաշխարհային տնտեսության առավել կարեւոր խնդիրները և մշակելու են դրանց լուծմանն ուղղված առաջարկներ: Ավելի քան 80 երկրների հինգ հազարից ավել պատվիրակներ կմասնակցեն AEF-2019-ին:

>>>
Տոկաևը հայտնել Է Սիրիայից 231 ղազախստանցի տարհանելու մասին
 Ուրբաթ, 10 Մայիսի 2019 12:43
Տոկաևը հայտնել Է Սիրիայից 231 ղազախստանցի տարհանելու մասին

Արմինֆո. Ավելի քան 230 ղազախստանցիներ հայրենիք են վերադարձել Սիրիայից։ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի համապատասխան հայտարարությունը հրապարակել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, փոխանցում է NUR.KZ:

>>>
Ղազախստանի վարչապետ. Առկա խոչընդոտների վերացումը թույլ կտա ավելացնել ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալները
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2019 16:36
Ղազախստանի վարչապետ. Առկա խոչընդոտների վերացումը թույլ կտա ավելացնել ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալները

Արմինֆո.Առկա խոչընդոտների վերացումը թույլ կտա ավելացնել փոխադարձ առեւտրի ծավալները եւ ընդլայնել տնտեսական  կապերը երկրների միջեւ: Այդ մասին հայտարարել Է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, փոխանցում է Tengrinews-ը։

>>>
Արարատ Միրզոյանը և Դարիգա Նազարբաեւան քննարկել են համագործակցության հեռանկարները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2019 17:28
Արարատ Միրզոյանը և Դարիգա Նազարբաեւան քննարկել են համագործակցության հեռանկարները

Արմինֆո.ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ մեկնած Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ:

>>>
ՙԻմ քայլը՚ խմբակցության ղեկավարն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը քննարկել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնման կարեւորությունը
 Երեթշաբթի, 16 Ապրիլի 2019 19:39
ՙԻմ քայլը՚ խմբակցության ղեկավարն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը քննարկել են առեւտրատնտեսական կապերի ընդլայնման կարեւորությունը

Արմինֆո. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 16-ին հանդիպել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի եւ Ղազախստանի «Նուր Օթան» կուսակցության միջազգային հարաբերությունների հարցերով վարչության պետի տեղակալ Ալիա Սախարիեւայի հետ:

>>>
Գլխավորը Ղազախստանում արտահերթ ընտրությունների մասին
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2019 20:20
Գլխավորը Ղազախստանում արտահերթ ընտրությունների մասին

Արմինֆո.Ղազախստանում հայտարարվել են արտահերթ նախագահական ընտրությունները, և քաղաքական դաշտն աշխուժացում է ապրում. կուսակցություններն արդեն հայտարարել են 
որ պատրաստ են իրենց թեկնածուներին առաջադրել, իսկ քաղաքագետները կանխատեսումներ են անում, թե ով կարող է մասնակցել բարձրագույն պաշտոնի համար պայքարին:
 
Ընտրություններին մասնակցելու ցանկության մասին առաջինը հայտարարել են ժողովրդական կոմունիստները։ Կուսակցության Կենտկոմի քարտուղար Այկին Կոնուրովն
ընդգծել է, որ կհամաձայնի է պայքարել նախագահի պաշտոնի համար պայքարին, եթե այդպես որոշի համագումարի պատվիրակների մեծամասնությունը: Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունից (ՂԿԺԿ) թեկնածուի անունը հայտնի կդառնա ապրիլի 26-ին ։ 
 
<Աուիլ> կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն վերջինիս առաջնորդը ՝ սենատոր Ալի Բեկտաևը, նշել է, որ կուսակիցները նախագահական ընտրություններից անմասն չեն մնա:

>>>
Ղազախստանը թևակոխում է նոր դարաշրջան
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2019 10:22
Ղազախստանը թևակոխում է նոր դարաշրջան

Արմինֆո.Ղազախստանը թևակոխում է նոր՝ քաղաքական մոդեռնիզմի դարաշրջան։ Այդպիսի կարծիք է հայտնել ՙԱրմԻնֆո՚ լրատվական գործակալության ղեկավար Էմանուիլ Մկրտչյանը, հաղորդում է ՙԽաբար 24՚-ի թղթակիցը։

>>>
Nur Otan կուսակցությունից կառաջադրվի նախագահի թեկնածու
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2019 19:45
Nur Otan կուսակցությունից կառաջադրվի նախագահի թեկնածու

Արմինֆո. Ընտրությունները Ղազախստանում կկայանան հունիսի 9-ին: ԿԸՀ-ն ներկայացրել է նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական գործողությունների օրացույցային պլանը. մինչեւ քվեարկության օրը տեղի կունենա եւս մի քանի փուլ, գրում է NUR.KZ- ը:

>>>
Ղազախստանը և ԵԱՀԿ-ն ակտիվացնում են երկխոսությունը
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2019 17:25
Ղազախստանը և ԵԱՀԿ-ն ակտիվացնում են երկխոսությունը

Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ և Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ:

>>>

Նորություններ