Քաղաքապետարանը խոչընդոտում է ՙՍՊՍ Սիգարոն՚ ՍՊԸ-ի գործունեությունը, ասվում է ՙՍՊՍ Սիգարոն՚ ՍՊԸ լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:
ՙ2014 թվականի դեկտեմբերի 9-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՙՍՊՍ Սիգարոն՚ ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Մաշտոցի 18/50 հասցեում գտնվող ֆիրմային խանութ ժամանեցին մի խումբ անձինք, որոնցից մեկը ներկայացավ քաղաքապետարանի ՓԲԸ-ի պետ, իսկ մյուսը` Երևանի Կենտրոն վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ: Վերջիններս չներկայացնելով որևէ փաստաթուղթ(որոշում,արձանագրություն և այլն), իրենց հետ ժամանած անձանց միջոցով՝ տեխնիկայի գործադրմամբ, ապօրինաբար ապամոնտաժեցին ընկերության անվանմամբ հայերեն և անգլերեն գրառումներով ցուցանակները: Քաղաքապետարանի ներկայացուցիչների ապօրինի գործողությունների կապակցությամբ ժամը 15:09-ին զանգահարել ենք ոստիկանություն: Մինչ ոստիկանության աշխատակիցների ներկայանալը քաղաքապետարանի ներկայացուցիչները հապճեպ լքել էին տարածքը: Ոստիկանության աշխատակիցները, ներկայանալով Երևան քաղաքի Մաշտոցի 18/50 հասցե, դեպքի կապակցությամբ կազմել են համապատասխան արձանագրություն՚,- նշվում է հաղորդագրության մեջ: