ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան
Ուրիխանյանն այսօր կայացած նիստում հետաքրքրվել է, թե արդյո՞ք կառավարության
անդամներից որևէ մեկը կատարել է կենսաթոշակային կամավոր վճարներ, եթե պարտադիր
կենսաթոշակային համակարգն այդքան գրավիչ է:
Սակայն,
պատգամավորը հարցադրումը մնացել է առանց պատասխանի, քանի որ նիստն ավարտվել է:
Այուամենայնիվ, խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը
որոշել է անձամբ պատըասխանել կենսաթոշակային բարեփոխումների դեմ հանդես եկող
Ուրիխանյանին: Շարմազանովը ԲՀԿ անդամին հիշեցրել է, որ 2010 թվականի դեկտեմբերին
ԲՀԿ-ի պատգամավորները, որոնք այն ժամանակ «նստում էին Շարմազանովից դեպի աջ»,
համերաշխորեն քվեարկեցին պարտադիր կենսաթոշակային
օրինագծի ընդունման օգտին: Հետևաբար, ըստ հանրապետականի, ԲՀԿ կողմից
արտահայտվող այդ բողոքը տեղին չէ: