Ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ՙՍպի՚ ֆիլմը կցուցադրվի ՙՈսկե ծիրան՚ XII միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտնել է ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը, 2015 թ. փառատոնի շրջանակներում կանցկացվի առանձին ծրագիր`նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ծրագրում կներառվեն տարբեր տարիների խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր`նվիրված 1915 թ. ողբերգությանը:
Դրանց թվում են`Ատոմ Էգոյանի ՙԱրարատ՚, Անրի Վերնոյի ՙՄայրիկ՚, Տավիանի եղբայրների ՙԱրտույտների ագարակը՚, Սերժ Ավետիքյանի ՙՇնային պատմություններ՚ հայտնի ֆիլմերը:
Բացի այդ, նախատեսվում է հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ՙՍպի՚ ֆիլմի ցուցադրությունը: Մովսիսյանը չի բացառել, որ ՙՈսկե ծիրանի՚ շրջանակներում հնարավոր է տեղի ունենա նաև ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ եդիկյանի ՙՄի խենթ պատմություն՚ ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմերի ցուցադրություններից բացի, կկազմակերպվեն նաև կլոր սեղաններ`կինեմատոգրաֆիստների մասնակցությամբ:
Մովսիսյանը նաև տեղեկացրել է, որ 2015 թ. ՙՈսկե ծիրանի՚ շրջանակներում կներկայացվեն նաև Հոլոքոսթին և մարդկության դեմ այլ հանցագործություններին նվիրված ֆիլմեր: