«Միկա» մարզադաշը
հարկադրված աճուրդի հանելը չի ծածկի «Արմավիա» ավիաընկերության բոլոր պարտքերը:
Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել
Սաֆարյանը:
Պատասխանելով հարցին, թե
ինչու 24 մլրդ.դրամի պարտքից այսօր վճարվում է միայն մոտ 9 մլրդ.դրամը,
փոխնախարարը նշել է, որ պարտքի մնացած մասը կգանձվի օրենքով սահմանված կարգով:
«Այժմ չեմ կարող հստակ ասել, ունի արդյոք «Արմավիայի» սեփականատերն այլ գույք, որը
կարելի է հանել աճուրդի: Այդ հարցը գտնվում է այլ գերատեսչությունների վարույթում:
Բայց պարտքի մի մասը կփակվի»,-նշել է Սաֆարյանը: Այն հարցին, թե ինչու ընկերության
հարկային պարտքերը չէին գանձվում ավելի վաղ, Սաֆարյանը նշել է, որ «դա տեղի է
ունենում հիմա»:
Նշենք,
որ Հաաստանօ ԴԱՀԿ կողմից «Միկա» սպորտային համալիրը հանվել է աճուրդի`
մլրդ.դրամով: Սակարկությունների վերջին օրը սեպտեմբերի 4-ն է: Ավելի վաղ հաղորդվել
էր, որ պետությունը մտադիր չէ ներել Միխայիլ Բաղդասարովի պարտքերը, ում պատկանում
էին որոշ ձեռնարկություններ, այդ թվում` «Արմավիա» ընկերությունը և «Միկա»
մարզադաշտը: Իսկ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արմավիա» ընկերությունը բյուջեին
պարտք է մնացել 24.2 մլրդ.դրամ (մոտ 58 մլն.դոլար), այդ թվում` 6.9 մլրդ.դրամ –
հարկերի և 17.3 մլրդ.դրամ – տույժերի ու տուգանքների գծով: