«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն
Ամանորի առթիվ խորհրդանշական շնորհավորական բացիկներ է նախապատրաստել Հայաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի
խոսնակի և Սահմանադրական դատարանի ղեկավարի համար: Այդ մասին նա հայտարարել է
այսօր մամուլի ասուլիսում, նշելով, որ բացիկները խոր իմաստ են պարունակում, և
հույս է հայտնել, որ հասցեատերերն այն կըմբռնեն: Մսնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանին հասցեագրված բացիկում պատկերված է ոտքերը կապած գառնուկ: «Ես կգրեմ
շնորհավորանք, իսկ մնացածը Սարգսյանը թող ինքը մեկնաբանի», - ասել է Փոստանջյանը:
Խոսնակ Հովիկ Աբրահամյանի համար նախատեսված
բացիկին պատկերված է աքաղաղ, որի ոտքը կապել և կախել են գլխիվայր։ Այդ կտավը պահվում է Պադուայի թանգարանում, և Փոստանջյանի ասելով, նկարիչը ցանկացել է ասել, որ կտավում պատկերված
աքաղաղի վիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր մարդ։ Նախագահ Սերժ Սարգսյանի համար խմբակցության ղեկավարը նախապատրաստել է միջնադարի կտավներից մեկի` հոլանդացի նկարիչ Հիերոնիմոս Բոսխի «Հիմարության քարի
կորզումը» կտավի պատկերով բացիկ։ Փոստանջյանի ասելով, Հայաստանում իշխանությունը բռնազավթած անձինք պնդում են, թե իրենց քաղաքացիներն անհեռատես մարդիկ են և
պետական շահը չեն հասկանում: «Հենց այդ էր ասում Սերժ Սարգսյանը,
երբ խոսք էր գնում Մաքսային միության
օգուտի մասին», - հայտարարել է Փոստանջյանը; Նա մտադիր է նույն պատկերով բացիկ
ուղարկել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, քանզի կարծում է, որ ինչպես Սարգսյանը,
այնպես էլ Հարությունյանը «ներկայացնում են նախկին խորհրդային ԿԳԲ դպրոցը»։