Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ենթադրաբար կկայանա հունվարի երրորդ տասնօրյակում: Այդ մասին
contact.az պորտալին հաղորդել է դիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրի
համաձայն, ամենամոտ ժամանակները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ժնև`
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ
բանակցությունների ձևաչափը քննարկելու նպատակով: Ադրբեջանի և Հայաստանի
նախագահների հանդիպումը կարող է կայանալ փետրվարից ոչ շուտ, և ամեն ինչ կախված
կլինի բանակցությունների օրակարգի պատրաստ լինելուց:
Հետագա
բանակցությունների նախապատրաստման գործընթացի ինտենսիվության մասին վկայում է այն
փաստը, որ ԵԱՀԿ նախագահի պաշտոնն ստանձնելուն պես Բուրկհալտերը երկարաձգեց ԵԱՀԿ
գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը: Սա Կասպրշիկի
արդեն 17-րդ նշանակումն է, ով հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի և
կողմերի շփման գծում զինված միջադեպերի կանխարգելման մեծ փորձ է կուտակել: