Ադրբեջանական զինված ուժերի մարտական հենակետերից 2014 թվականի
հունիս-օգոստոս ամիսներին տարբեր տեսակի զենքերից Տավուշի մարզի սահմանամերձ
գյուղերը գնդակոծելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` միջազգային
ահաբեկչության հատկանիշներով և ուղարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Այս
մասին հաղորդել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Նրա
խոսքով, փաստական տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերի մարտական
հենակետերից կրակահերթեր են արձակվել ականանետերից, խոշոր տրամաչափի գնդացիրներից,
զենիթաինքնագնաց կայաններից` Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում
իրականացնելով պայթյուններ և հրկիզումներ` ուղղված ՀՀ քաղաքացիներին ոչնչացնելուն,
նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, հայկական բնակավայրերի ճանապարհները,
հաղորդակցման, կապի միջոցները, գույքը ցանքատարածքները վնասելուն: Քրեական գործն
ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ շարունակվում է
նախաքննությունը։-