ԱՄՆ Պետդեպարտամենտի մարդու իրավունքների համաշխարհային զեկույցում քննադատությունը նորություն չէ, այնտեղ ընդհանուր գծերով ներկայացված է իրավիճակն այս կամ այն երկրում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է ՙԺառանգություն՚ խմբակցությունից պատգամավոր Թևան Պողոսյանը`մեկնաբանելով Պետդեպարտամենտի վերջին զեկույցը, որը խիստ քննադատություն է պարունակում Հայաստանի վերաբերյալ:
ՙԶեկույցում շեշտը դրվում է Հայաստանի դատական համակարգի քննադատության և կառավարման համակարգում կոռուպցիայի վրա: Միանշանակ է, որ քանի դեռ չեն լուծվել այդ հարցերը, այլ ոլորտներում առաջընթաց պետք չէ սպասել՚,- ընդգծել է պատգամավորը`նշելով, որ ԱՄՆ-ը իշխանություններին ակնարկում է իրական բարեփոխման անհրաժեշտության մասին:
Նշենք, որ աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում Հայաստանի մասով, մասնավորապես, շեշտը դրվում է կոռուպցիայի, կառավարության ոչ թափանցիկ գործունեության, ինչպես նաև դատական համակարգի ոչ բավարար անկախության խնդիրների վրա: Սահամանափակվել են քաղաքացիների` կառավարությունը փոխելու իրավունքները, ասված է զեկույցում: