Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար:
ՙՀիշեցնում ենք, որ ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքում կտուգանվեք մինչև 100 000 ՀՀ դրամի չափով: Մասնավորապես, ՙՎարչական իրավախախտումների վերաբերյալ՚ ՀՀ օրենսգրքի 1292-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5,000 ՀՀդրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100,000 ՀՀ դրամի չափով,
առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակումª 100,000 ՀՀ դրամի չափով՚,- ասվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հաղորդագրության մեջ: