Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմությունն այսօր ունի իշխանություններին ջախջախիչ պարտության ենթարկելու իրական հնարավորություն, ինչը կմեկնարկի գործող ռեժիմի ավարտը: Հատկապես Երևանի ավագանում ընտրություններում ձեռք բերած հաղթանակը ճանապարհ կբացի դեպի ՀՀ նախագահի աթոռը: Այս մասին այսօր Հայ Ազգային Կոնգրես կուսակցոթւյան հիմնադիր համագումարում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
ՙԱյդ նպատակին հասնելու համար ընդդիմությունը պետք է անհապաղ միավորի իր ջանքերը: Դա թույլ կտա ավագանու ընտրությունների նկատմամբ իրականացնել միասնական հսկողություն: Շատ կարևոր է ընդդիմության համագործակցությունն ընտրական գործընթացների վերահսկողության գործում: Տոտալիտար համակարգն իր բոլոր ուժերով կձգտի խուսափել իշխանության ներսում վակուումի առաջացումից, քանի որ նրա համար անգամ գյուղական մակարդակով պարտությունն արդեն ունի հսկայական նշանակություն՚,-հայտարարել է նախկին նախագահը:
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը միանալու կոչերը, Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը հանդիսանում է քաղաքական ուժ, որը կարող է մասնակցել բացառապես քաղաքական գործընթացների: Իսկ ետընտրական շրջանում մարդիկ սկսեցին ականատես լինել ամեն ինչի, բացի քաղաքական գործընթացներից: ՙԸնտրություններից հետ, առաջին օրից, մենք հայտարարեցինք, որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչը քաղաքական առումով մեծ աջակցություն էր: Իհարկե, անընդունելի է քննադատել մի մարդու, որը գտնվում է բարիկադների վրա, բայց մեզ հարցնում են, թե ինչու մենք չմիացանք Րաֆֆի Հովհաննիսյանին: Այստեղ հարց է ծագում, իսկ ինչի՞ համար միանալ: Որպեսզի գնալ Վովա Գասպարյանի հետ աղոթելո՞ւ: Դա երբեք էլ չի եղել իմ անգամ մանկական երազանքը՚,-հայտարարել է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը երբեք չի ների Րաֆֆի Հովհաննիսյանին, անգամ ձայների 37%-ի համար, չնայած, որ իրականում նախագահ էր ընտրվել Հովհաննիսյանը: Եվ այդ պատճառով էլ Երևանի ավագանու ընտրություններում Սարգսյանը կանի ամեն ինչ, որպեսզի Հովհաննիսյանի բլոկը ստանա երևանցիների նվազագույն թվով ձայները: Դրանով, ըստ Տեր-Պետրոսյանի, գործող նախագահը փորձ կանի ցույց տալ, թե որն է Հովհաննիսյանի համար առաստաղը, քանի որ, Սարգսյանի հասկացողությամբ, ՙԲարևի հեղափոխության՚ պրոբլեմը կլուծվի հատկապես այդպիսի քայլով:
Նշնք, որ ՀԱԿ համագումարն ընթանում էր Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Ըստ Լեւոն Զուրաբյանի, համագումարին հրավիրվել են 1100 պատվիրկների, իսկ մնացածը հյուրեր են: Դահլիճում ներկա են եղել Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները, Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, Սոցիալ - դեմոկրատական ՙՀնչակյան՚ կուսակցության ներկայացուցիչները, Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ՀՅԴ ներկայացուցիչները, Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության ներկայացուցիչները` Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ: