Սևանից ջրառի հետևանքով Հրազդան գետը վարարել է և ջրալցվել
հարակից գյուղեր:
Ինչպես
հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը, սեպտեմբերի 28-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան գետը վարարել է և լցվել քաղաքի մոտակա բնակավայրերը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, սեպտեմբերի 27-ից ժամը
18.00-ից Սևանա լճից բաց է թողնվել 6 խ.մ/վ ջուր, իսկ ժ.15:00-ից՝ 8 խ.մ/վ ջուր, ինչից մասամբ ջրալցվել են Ջրառատ գյուղի տներից մի քանիսը: Դեպքի մասին տեղեկացվել են «Սևան-Հրազդան Ջրառ» ՓԲԸ տնօրենը, Հրազդանի քաղաքապետը, Սևան-Հրազդան Կասկադի ավագ դիսպետչերը: Ժամը
23.00-ի դրությամբ Սևանա լճից ջրի թողունակությունը նվազել է 1 խ.մ/վ, ինչից ջրալցումը դադարել է: